Կոնֆլան Սենտ Օնորին քաղաքը գտնվում է Ֆրանսիայի հյուսիսում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Իվլին դեպարտամենտում, Փարիզից 27 կմ հեռավորության վրա, Սեն Ժերմեն ան Լեից 20 կիլոմետր դեպի հյուսիս, Սեն գետի ափին։ Այս քաղաքի մերձակայքում Ուազը միախառնվվում է Սենին. այս հանգամանքն է մատնանշում անվանման Կոնֆլան բաղադրիչը։ Բնակավայրը վարչականորեն մտնում է Սեն Ժերմեն ան Լե շրջանի և Կոնֆլան Սենտ Օնորին կանտոնի կազմի մեջ։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 25 մետր է։
Զբաղեցնում է 9,9 քառակուսի կիլոմետր տարածք։ 2008 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 33 671։ Բնակչության միջին խտությունը կազմում է 3401 մարդ։ /կմ². Գետային մեծ նավահանգիստ է.
Քաղաքի տեղում 876 թվականին հիմնադրվել է Սենտ Օնորինա մենաստանը, որի շուրջը ժամանակի ընթացքում կազմավորված բնակավայրը 13-րդ դարում ստացել է սուրբ Օնորինայի անունը։