Քոփիլեֆթ (copyleft` copyright (հեղինակային իրավունք) բառի բառախաղ), մի երևույթ, երբ հեղինակային իրավունքի օրենքը կիրառվում է պատճենները և ձևափոխված տարբերակները բաշխելու սահմանափակումներն ուրիշների համար վերացնելու նպատակով և պահանջում է պահպանել նույն ազատությունները նաև ձևափոխված տարբերակների համար։

Ընդհանուր առմամբ, հեղինակային իրավունքն արգելում է ուրիշներին վերարտադրել, հարմարեցնել կամ բաշխել հեղինակի աշխատանքի պատճենները։ Ի հակադրություն՝ հեղինակը կարող է հեղինակային իրավունքի արտոնագրման միջոցով իր աշխատանքի օրինակը ստացած ցանկացած անձի թույլատրել վերարտադրելու, հարմարեցնելու կամ բաշխելու աշխատանքը, եթե արդյունքում ստացվող օրինակները կամ հարմարեցումները նույնպես ենթարկվում են նույն հեղինակային իրավունքի սկզբունքներին։ Լայնորեն կիրառվող հեղինակային իրավունքի արտոնագրման օրինակ է GNU հանրային արտոնագրումը։ Նման արտոնագիր է տրամադրում նաև Creative Commons-ը, որը կոչվում է ShareAlike։

Հեղինակային իրավունքը կարելի է նաև ներկայացնել որպես հեղինակային իրավունքի արտոնագրման այնպիսի սխեմա, որի դեպքում հեղինակը զիջում է հեղինակային իրավունքով վերապահված որոշ, բայց ոչ բոլոր իրավունքները։ Փոխանակ թույլ տալու, որ աշխատանքը լիովին ընկնի հանրային տիրույթ (public domain) (որտեղ հեղինակային իրավունքի ոչ մի սահմանափակում չկա), հեղինակային իրավունքը թույլ է տալիս հեղինակին կիրառելու հեղինակային իրավունքի որոշ, բայց ոչ բոլոր սահմանափակումները նրանց նկատմամբ, ովքեր ցանկանում են ներգրավվել այնպիսի գործունեության մեջ, որն այլ պարագայում կհամարվեր հեղինակային իրավունքի խախտում։ Հեղինակային իրավչունքի դեպքում կարելի է խուսափել հեղինակային իրավունքի խախտումներից, եթե պոտենցիալ խախտողը շարունակի պահպանել հեղինակային իրավունքի նույն սխեման։ Հենց այս պատճառով էլ հեղինակային իրավունքի սխեմաները հայտնի են նաև որպես «փոխադարձ» արտոնագրեր։

Եթե հեղինակային իրավունքի օրենքները պաշտպանում են հեղինակի իրավունքները՝ վերահսկելով բաշխումն ու ձևափոխությունները, ապա հեղինակային իրավունքը կոչված է սուբյեկտիվ ազատություն շնորհելու վերջնական գործածողներին։ Հեղինակային իրավունքի արտոնագրերն առանձնացնում են այն դրույթները, որոնք հստակորեն վերացնում են այն սահմանափակումները, որոնք, հեղինակի կարծիքով, վերջնական գործածողին ազատություն չեն տալիս։ Ծրագրակազմերում բաց ելակետային (open source) հեղինակային իրավչունքի արտոնագրերը դնում են այն առաջնային սահմանափակումը, որ ծրագրակազմի ձևափոխմանը նպաստող տեղեկույթները (օրինակ՝ ելակետային կոդը (source code) պետք է մատչելի լինեն գործածողին՝ արտոնագրված ծրագրակազմով հանդերձ, և թույլ տան նշելու առաջին հեղինակի անունը։

Պատմություն

խմբագրել

«Copyleft; All Wrongs Reserved», 1976 թ.

Հեղինակային իրավունքի վաղ օրինակներից էր «Tiny BASIC» նախագիծը, որը սկսվել էր 1975 թ. «People's Computer Company» ընկերության թերթում։ Դենիս Էլիսոնը մասնագիր (specification) էր գրել BASIC ծրագրավորման լեզվի մի պարզ տարբերակի համար։ Այս դիզայնը չէր ապահովում տեքստային շարանը (text string) և օգտվում էր միայն ամբողջ թվերի թվաբանությունից։ Նպատակն այն էր, որ ծրագիրը բավարարի 2-3 կիլոբայտ հիշողությունը։

«Tiny BASIC» նախագիծը շուտով վերաճեց Tiny BASIC-ի «Դոկտոր Դոբսի ամսագրի» (Dr. Dobb's Journal)՝ «Calisthenics & Orthodontia, Running Light Without Overbyte» ենթավերնագրով։ Հոբբիիստները սկսեցին BASIC լեզվով մեկնաբանիչներ գրել իրենց միկրոմշակիչային հիմք ունեցող տնային համակարգիչների համար և տպագրության ուղարկել ելակետային կոդը «Դոկտոր Դոբսի ամսագրին» և այլ ամսագրերի։ 1976 թ. կեսին կային Tiny BASIC-ի մեկնաբանիչներ Intel 8080, Motorola 6800 և MOS Technology 6502 մշակիչների համար։ Սա համօգտագործվող ելակետային նախագիծ էր, մինչև ինտերնետը հնարավորություն ստեղծեց հեշտությամբ փոխանցելու նշոցները (file)։ Համակարգչային հոբբիիստները փոխանակում էին թղթե երիզներ (paper tape), երիզատուփեր (cassettes) և նույնիսկ արտագրում էին տպագիր նշոցները։

«Դոկտոր Դոբսի ամսագրի» խմբագիր Ջիմ Ուորենը 1976 թ. հուլիսին գրեց «ACM» ծրագրավորման լեզվի թերթն իր հաջողված ծրագրի դրդապատճառների և մեթոդների մասին։ Նա սկսեց այսպես. «Գոյություն ունի կենսունակ այլընտրանք այն խնդիրների համար, որոնք համակարգչային հոբբիիստներին ուղղված իր զայրացած նամակում վեր է հանել Բիլ Գեյթսը՝ անդրադառնալով ծրագրակազմերը «քերթելուն»։ Երբ ծրագրակազմերն անվճար են կամ այնքան էժան, որ ավելի հեշտ է դրանք գնել, քան արտատպել, դրանք ոչ ոք չի «գողանում»։ Սխեման այն էր, որ փորձված պրոֆեսիոնալը պետք է աներ ընդհանուր նախագիծը, իսկ հետո նշեր իրականացման մեթոդը։ Գիտակ սիրողները պետք է կիրառեին նախագիծը տարբեր համակարգչային համակարգերի համար։ Ուորենը կանխատեսեց, որ այս մեթոդը պետք է շարունակվի և ընդլայնվի։

«Դոկտոր Դոբսի ամսագրի» 1976 թ. մայիսյան համարում տպագրվել էր Լի Չեն Վանգի Palo Alto Tiny BASIC ծրագիրը Intel 8080 միկրոմշակիչի համար։ Այն սկսվում էր սովորական վերնագրով, հեղինակի անունով և նրա մասին տվյալներով, սակայն կար նաև հավելում՝@COPYLEFT ALL WRONGS RESERVED։ Homebrew Computer Club-ի անդամ Ռոջեր Ռաուսքոլբը ձևափոխեց և բարելավեց Լի Չեն Վանգի ծրագիրը, և այն հրատարակվեց Interface Age ամսագրի 1976 թ. դեկտեմբերյան համարում։ Ռոջերն ավելացրեց իր անունը և պահպանեց COPYLEFT նշումը։

Հեղինակային իրավունքը մեկ այլ՝ ավելի ուշ դրսևորում ստացավ, երբ Ռիչարդ Սթոլմանն աշխատում էր Lisp մեկնաբանիչի վրա։ Symbolics-ը խնդրել էր օգտագործել Lisp մեկնաբանիչը, և Սթոլմանը համաձայնել էր նրանց համար մշակել իր աշխատանքի հանրային տիրույթի տարբերակը։ Symbolics-ն ընդլայնեց ու բարելավեց Lisp մեկնաբանիչը, սակայն երբ Սթոլմանը ցանկացավ մատչում (access) ստանալ իր մեկնաբանիչում Symbolics-ի արած բարեփոխումներին, Symbolics-ը մերժեց նրան։ Այդ ժամանակ՝ 1984-ին, Սթոլմանը շարունակեց աշխատանքները սեփականատիրական ծրագրակազմերի (proprietary software) այս ձևավորվող վարքի ու մշակույթի վերացման ուղղությամբ, որը նա անվանեց ծրագրակազմերի կուտակում (software hoarding)։

Քանի որ Սթոլմանը համարեց, որ կարճ ժամանակում հնարավոր չի լինի վերացնել հեղինակային իրավունքի գործող օրենքներն ու, իր կարծիքով՝ դրանց առաջ բերած անարդարությունները, նա որոշեց աշխատել գործող օրենքի շրջանակներում։ Նա ստեղծեց սեփական հեղինակային իրավունքի արտոնագիրը՝ Emacs General Public License-ը, որն առաջին հեղինակային իրավչունքի արտոնագիրն էր։ Հետագայում այն վերաճեց GNU General Public License-ի, որը ներկայումս ամենատարածված Ազատ ծրագրակազմային արտոնագրերից է։ Առաջին անգամ հեղինակային իրավունքի սեփականատերը քայլեր էր ձեռնարկել, որպեսզի հնարավորինս շատ իրավունքներ մշտապես փոխանցվեն ծրագրի գործածողներին՝ անկախ նրանից, թե ինչ հետագա փոփոխությունների է ենթարկվել սկզբնական ծրագիրը։ Այս սկզբնական GPL-ը իրավունքներ շնորհեց ոչ թե լայն հանրությանը, այլ միայն նրանց, ովքեր արդեն ստացել էին ծրագիրը։ Սակայն դա առավելագույնն էր, որ կարելի էր անել գործող օրենքի շրջանակներում։ Այն ժամանակ նոր արտոնագրին «հեղինակային իրավչունք» անվանումը չտրվեց։

Ռիչարդ Սթոլմանը նշել է, որ այդ անվանումը եկել է Դոն Հոփքինսից, որին նա անվանում է շատ վառ երևակայության տեր անձնավորություն, և որը 1984-ին կամ 1985-ին մի նամակ էր գրել իրեն, որի վրա գրված էր «Հեղինակային իրավունք՝ բոլոր իրավունքները փոխված են հակառակի» (Copyleft - all rights reversed)։ «Kopyleft» տերմինը՝ «Բոլոր իրավունքները փոխված են հակառակի» (All Rites Reversed) նշումով, կիրառվում էր 1970-ականների սկզբին նաև «Principia Discordia»-ում, ինչը կարող էր ոգեշնչած լինել Հոփքինսին կամ ազդած լիներ այլ կիրառումների վրա։ Իսկ արվեստի բնագավառում Ռեյ Ջոնսոնն ավելի վաղ ինքնուրույնաբար ստեղծել էր այդ տերմինը, որը վերաբերում էր նրա փոստային արվեստում (mail art) և անցողիկ նվերներում (ephemeral gifts) կիրառված խառը միջավայրային պատկերներին (mixed media imagery), որոնցից ածանցյալ աշխատանքների ստեղծումը նա խրախուսում էր։ (Թեև ինքը՝ արտահայտությունը, համառոտակի հայտնվել էր 2002 թ. ստեղծված «How to Draw a Bunny» վավերագրական ֆիլմում նրա գործերից մեկի վրա, 2001-ին նկարահանված «Revolution OS» վավերագրական ֆիլմում Ջոնսոնի անվանը հղում չկա։)

Կան որոշակի խնդիրներ կապված «հեղինակային իրավչունք» տերմինի սահմանման հետ։ Տերմինը ստեղծվել է որպես զվարճալի բառախաղ «հեղինակային իրավունք» արտահայտության վրա և սկզբնապես եղել է գոյական՝ նշանակելով GNU General Public License-ի հեղինակային իրավունքի արտոնագրման պայմաններ, որ ստեղծել էր Ռիչարդ Սթոլմանը Free Software Foundation-ի շրջանակներում։ Որպես բայ գործածվելիս (օրինակ՝ «նա հեղինակային իրավչունքի պայմանները տարածեց իր աշխատանքի վերջին տարբերակի վրա), այն նվազ հստակ է և կարող է վերաբերել նման մի քանի արտոնագրերից յուրաքանչյուրին կամ էլ քննարկման նպատակներով նկատի ունենալ որևէ երևակայական արտոնագիր։

Հեղինակային իրավունքի կիրառումը

խմբագրել

Հեղինակային իրավունքի կիրառումը, որպես կանոն, ենթադրում է արտոնագրի հետ միասին նաև աշխատանքի համար պատճենման պայմանների կոդավորում։ Ցանկացած նման արտոնագիր, որպես կանոն, աշխատանքի օրինակ ունեցող յուրաքանչյուր անձի տալիս է այն նույն ազատությունները, որոնք ունի հեղինակը՝ ներառյալ (անվճար ծրագրակազմի սահմանումից).

  1. աշխատանքի անվճար օգտագործում և ուսումնասիրում
  2. աշխատանքը պատճենելու և ուրիշների հետ համօգտագործելու ազատություն
  3. աշխատանքը ձևափոխելու ազատություն
  4. ձևափոխված, ուստի նաև, ածանցյալ աշխատանքները բաշխելու ազատություն։

Այս ազատությունները չեն երաշխավորում, որ ածանցյալ աշխատանքը կբաշխվի նույն ազատական պայմաններով։ Որպեսզի աշխատանքն իսկապես հեղինակային իրավչունքի օբյեկտ լինի, արտոնագրում պետք է ամրագրված լինի, որ ածանցյալ աշխատանքի հեղինակը կարող է բաշխել նման աշխատանքները միայն նույն կամ նման արտոնագրային պայմաններով։

Հեղինակային իրավչունքի տեսակներն ու դրանց հարաբերություններն այլ արտոնագրերին Հեղինակային իրավչունքը որոշ ազատ ծրագրակազմային արտոնագրերի տարբերակիչ հատկանիշն է։ Շատ ազատ ծրագրակազմային արտոնագրեր հեղինակային իրավչունքի արտոնագիր չեն, քանի որ նրանք չեն պահանջում արտոնագիր ստացողից բաշխել ածանցյալ աշխատանքները նույն արտոնագրի պայմաններով։ Ներկայումս բանավեճ է ընթանում, թե որ կարգի արտոնագրերն են ամենաբարձր աստիճանի ազատություն շնորհում։ Այս բանավեճը կախված է մի շարք բարդ հարցերից, ինչպիսին են ազատության սահմանումը և թե ում ազատություններն են ավելի կարևոր, կամ արդյոք անհրաժեշտ է առավելագույն ազատություն ապահովել աշխատանքի բոլոր պոտենցիալ ստացողների համար (ազատություն սեփականատիրական ծրագրակազմեր ստեղծելուց)։ Ոչ հեղինակային իրավչունքային ազատ ծրագրակազմային արտոնագրերն առավելագույն ազատություն են ապահովում նախնական ստացողի համար (սեփականատիրական ծրագրակազմեր ստեղծելու ազատություն)։

Creative Commons-ի share-alike արտոնագրային համակարգի նմանությամբ՝ GNU-ի ազատ փաստաթղթային արտոնագիրը (GFDL) թույլ է տալիս հեղինակներին սահմանափակումներ կիրառել իրենց աշխատանքների որոշակի հատվածների համար՝ զերծ պահելով դրանք հեղինակային իրավչունքի ամբողջական մեխանիզմից։ GFDL-ի պարագայում այս սահմանափակումները ներառում են ինվարիանտային հատվածները, որոնք ապագա խմբագիրները չեն կարող փոփոխել։ GFDL-ի նախնական նպատակն էր ստեղծել այնպիսի մեխանիզմ, որը կնպաստեր հեղինակային իրավչունքային ծրագրակազմի փաստաթղթավորմանը։ Մինչդեռ արդյունքը եղավ այն, որ այն կարող է կիրառվել ցանկացած փաստաթղթի համար։

Ուժեղ և թույլ հեղինակային իրավունք

խմբագրել

Աշխատանքը վերահսկող հեղինակային իրավունքը համարվում է «ավելի ուժեղ», նրա պայմանները կարող են տարածվել ամեն տեսակի ածանցյալ աշխատանքների վրա։ «Թույլ հեղինակային իրավունք» ունեն այն արտոնագրերը, որոնց դեպքում ոչ բոլոր ածանցյալ աշխատանքներն են ժառանգում հեղինակային իրավչունքի արտոնագիրը։ Իսկ կժառանգի, արդյոք, ածանցյալ աշխատանքն այդ արտոնագիրը՝ հաճախ կախված է նրանից, թե ինչպես է աշխատանքն ածանցվել։

«Թույլ հեղինակային իրավչունքային» արտոնագրեր, ընդհանուր առմամբ, կիրառվում են ծրագրակազմերի գրադարաններ ստեղծելու համար, որպեսզի թույլ տան այլ ծրագրակազմերի կապվելու գրադարանին, իսկ հետո վերաբաշխվելու՝ առանց գրադարանի հեղինակային իրավչունքի արտոնագրով բաշխվելու օրենքի պահանջին ենթարկվելու անհրաժեշտության։ Միայն թույլ հեղինակային իրավչունք ունեցող ծրագրակազմերի փոփոխություններն են ենթարկվում նման արտոնագրի հեղինակային իրավչունքային դրույթների պահանջներին, և ոչ թե նրան կապվող ծրագրակազմերի փոփոխությունները։ Դա թույլ է տալիս ցանկացած արտոնագրի ծրագրերի կազմվելու և կապվելու հեղինակային իրավչունք ունեցող գրադարաններին, ինչպիսին է glibc-ը (GNU նախագծի C standard գրադարանի կիրառումը), իսկ հետո վերաբաշխվելու առանց որևէ վերաարտոնագրման։

Ուժեղ հեղինակային իրավչունք օգտագործող ամենահայտնի ազատ ծրագրակազմային արտոնագիրը GNU հանրային արտոնագիրն է։ «Թույլ» հեղինակային իրավչունք օգտագործող անվճար ծրագրակազմային արտոնագրերից են GNU նվազ հանրային արտոնագիրը և Մոզիլայի հանրային արտոնագիրը։ Հեղինակային իրավչունքի ազատ ծրագրակազմային արտոնագրերից են նաև X11 արտոնագիրը, Ապաչի արտոնագիրը և BSD արտոնագիրը։

Design Science License արտոնագիրն ուժեղ հեղինակային իրավչունքային արտոնագիր է, որ կարող է կիրառվել ցանկացած աշխատանքի նկատմամբ, որը ծրագրակազմ կամ փաստաթուղթ չէ, ինչպիսին են արվեստը, երաժշտությունը, մարզական լուսանկարչությունը կամ տեսանյութերը։ Այն խնամորդում է Free Software Foundation-ն իր license list կայքում, սակայն GPL-ին համատեղելի չի համարում։

Լրիվ կամ մասնակի հեղինակային իրավունք

խմբագրել

«Լրիվ» կամ «մասնակի» հեղինակային իրավչունքը վերաբերում է մեկ այլ հարցի. լրիվ հեղինակային իրավչունքը գործում է, երբ աշխատանքի բոլոր մասերը (բացի արտոնագրից) կարող են ձևափոխվել կամ բաշխվել միայն աշխատանքի հեղինակային իրավչունքի արտոնագրի պայմաններով։ Մասնակի հեղինակային իրավչունքն ազատում է աշխատանքի որոշ մասերն արտոնագրի պայմաններին ենթարկվելու անհրաժեշտությունից՝ այդպիսով թույլատրելով բաշխել որոշ ձևափոխված տարբերակներ այլ արտոնագրային պայմաններով, կամ էլ որևէ այլ ձևով չի պարտադրում հեղինակային իրավչունքի բոլոր դրույթները տվյալ աշխատանքին։ Օրինակ՝ որոշ ծրագրակազմերի համար արված GPL-ին կապման բացառությունը։

Share-alike-ը պահանջում է, որ ցանկացած նախնական աշխատանքին շնորհված ցանկացած ազատություն շնորհվի նաև ցանկացած ածանցյալ աշխատանքի նույն կամ նման պայմաններով։ Սա ենթադրում է, որ ցանկացած հեղինակային իրավչունքի արտոնագիր ինքնաբերաբար դառնում է Share-alike արտոնագիր, բայց ոչ հակառակը, քանի որ որոշ Share-alike արտոնագրեր ներառում են այլ սահմանափակումներ, օրինակ՝ արգելում են առևտրային օգտագործումը։ Creative Commons արտոնագրերի որոշ տարբերակներ Share-alike-ի օրինակներ են։

Խորհրդանշան

խմբագրել

Քոփիլեֆթի խորհրդանշանն է լրիվ շրջանի մեջ վերցված հակառակ «c»-ն։ Դա հեղինակային իրավունքի խորհրդանշանի հայելային արտացոլումն է։ Ի տարբերություն հեղինակային իրավունքի խորհրդանշանի՝ այն ոչ մի իրավական նշանակություն չունի։