Կոսովոյի ապագայի համար դաշինք
Կոսովոյի ապագայի համար դաշինք (ալբ․՝ Aleanca për Ardhmërinë e Kosovës, ԿԱՀԴ), քաղաքական կուսակցություն Կոսովոյում։ Այն ձևավորվել է 2001 թվականի ապրիլի 29-ին։
Կոսովոյի ապագայի համար դաշինք Aleanca për Ardhmërinë e Kosovës | |
---|---|
Պատկեր:Aleanca për Ardhmërinë e Kosovës.svg | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Կոսովո |
Առաջնորդ | Ռամուշ Հարադինայ |
Հիմնադիր | Ramush Haradinaj? |
Հիմնադրված | 2001 թվականի ապրիլի 29 |
Գաղափարախոսություն | Ալբանական ազգայնականություն Ազգային պահպանողականություն[1] Տնտեսական լիբերալիզմ[2] Հովանավորչություն Եվրոպամետություն[3] |
Քաղաքական հայացք | աջ-կենտրոնամետ կամ աջամետ |
Պաշտոնական գույն(եր) | Կապույտ |
Շտաբ | Պրիշտինա |
Կոսովոյի Հանրապետության խորհրդարան | 8 / 120 |
Քաղաքապետեր | 6 / 38 |
Ավագանի | 127 / 994 |
Կայք | aak-ks.com |
Ղեկավարություն
խմբագրելԿուսակցության ներկայիս նախագահն է Ռամուշ Հարադինայը։ 2004 թվականի դեկտեմբերին խորհրդարանը նրան ընտրեց Կոսովոյի վարչապետ և նա ստեղծեց կոալիցիոն կառավարություն ամենամեծ կուսակցության՝ Կոսովոյի դեմոկրատական լիգայի (LDK) հետ։ Նա հրաժարական է տվել վարչապետի պաշտոնում 2005 թվականի մարտին այն բանից հետո, երբ իմացավ, որ իրեն նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական դատարանի կողմից 37 հանցագործությունների համար մեղադրանք է առաջադրվել։ Նա ստացավ լիակատար արդարացում դատարանից 2008 թվականի ապրիլի 3-ին։ Նա վերադարձավ Կոսովո և անմիջապես վերսկսեց կուսակցության նախագահի պարտականությունները։
Հետագայում, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո Ռամուշ Հարադինայը կրկին հաստատվեց վարչապետի պաշտոնում և պաշտոնավարեց մինչև 2020 փետրվարի 3-ը։
Այժմ ԿԱՀԴ-ն ունի երեք փոխնախագահներ՝ Բլերիմ Շալա, Նաիմ Մալոկու և Ահմեթ Իսուֆի։
Ներկայիս գլխավոր քարտուղարը Բուրիմ Ռամադանին է, իսկ կազմակերպության քարտուղարը՝ Իբրահիմ Սելմանայը։
Խորհրդարանում
խմբագրել2019 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած վերջին խորհրդարանական ընտրություններում դաշինքը ստացավ ժողովրդական քվեների 11,51%-ը և Կոսովոյի խորհրդարանի 120 տեղերից 13-ը, ինչը այն դարձրեց չորրորդ քաղաքական ուժը։ Այս ընտրությունների արդյունքում ԿԱՀԴ-ն հեռացավ իշխանությունից և դարձավ ընդդիմադիր ուժ։
Տեղական ընտրություններ
խմբագրել2017 թվակամի հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ԿԱՀԴ-ն իշխանության անցավ արևմտյան և կենտրոնական Կոսովոյի 7 համայնքներում՝ Դեչան, Գյակովա, Յունիկ, Կլինա, Սուվա Ռեկա, Օրահովաց, Օբիլիչ։
Քաղաքական դիրքորոշում
խմբագրելՔաղաքական սպեկտրում ԿԱՀԴ-ն գտնվում է մի փոքր աջ։
Կուսակցության անվանումը և խորհրդանիշները
խմբագրելԿուսակցության դրոշը կարմիր, սև և սպիտակ է։ Սպիտակը ներկայացնում է խաղաղություն, կարմիրն ու սևը Կոսովոյի 96% ալբանական մեծամասնության ազգային գույներն են։
Կուսակցության անվան՝ «Կոսովոյի ապագայի համար դաշինք» (ԿԱՀԴ), ընտրությունը բացատրվում է Ռամուշ Հարադինայի երկրորդ գրքում։ Քանի որ Կոսովոյի նախորդ կուսակցությունների հապավումը սկսվում էր բաղաձայններով, ԿԱՀԴ-ի (ալբան․՝ AAK) համար ընտրվեց ձայնավոր, քանի որ այն կարծես թե ավելի կոպիտ է և ավելի բաց։ «Ապագա» բառը ընտրվեց՝ նշելու համար, որ կկանգնեցվի կոմունիստական հին միտումը՝ հետադարձ հայացք գցելով որևէ մեկի պատմության վրա։ Ի վերջո, «դաշինքը» ընտրվեց ՆԱՏՕ-ի դաշինքի հետ ասոցացման պատճառով, որը մեծապես ակնհայտ է Կոսովոյում 1999 թվականի Կոսովոյի պատերազմում նրա միջամտության համար, և նաև դրա շնորհիվ է առաջացնում միասին աշխատելու գաղափարը`նպատակների հասնելու համար։
Դաշինքն ի սկզբանե ձևավորվել է մի քանի փոքր կուսակցությունների կողմից.
- Կոսովոյի ժողովրդական շարժում (Lëvizja Popullore e Kosova - LPK )
- Կոսովոյի խորհրդարանական կուսակցություն (Partia Parlamentare e Kosova)
- Կոսովոյի քաղաքացիական դաշինք (Aleanca Qytetare e Kosova)
- Կոսովոյի ազատագրման ազգային շարժում (Lëvizja Kombëtare për Çlirimin e Kosova)
- Ալբանիայի ազգային միության կուսակցություն (Partia e Unitetit Kombëtar Shqiptar)
- Քրիստոնեա-դեմոկրատների ալբանական միություն (Unioni Shqiptar Demokristian)
Ընտրության արդյունքները
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Korhonen, Jani (2019 թ․ հոկտեմբերի 3). «Kosovan Elections: Fractured Alliances Cast Long Political Shadows». Europe Elects.
- ↑ Political Parties in Kosova – Profile and Ideology, Friedrich Ebert Foundation, 2008 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- ↑ «Kosovo: early elections to be held June 8». ANSA. 2014 թ․ մայիսի 8. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.