Կոստաս Վալսամիս
Կոստաս Վալսամիս (հուն․՝ Κώστας Βαλσάμης, հունիսի 6, 1908, Սիոմի, Դոդեկանես - դեկտեմբերի 20, 2003, Աթենք, Հունաստան), XX դարի ֆրանսիացի և հույն քանդակագործ։
Կոստաս Վալսամիս | |
---|---|
Ծնվել է | 1908 |
Ծննդավայր | Սիմի, Դոդեկանես, Հունաստան |
Մահացել է | 2003 |
Վախճանի վայրը | Հունաստան, Աթենք |
Քաղաքացիություն | Հունաստան |
Ստեղծագործություն(ներ) | Constantine P. Cavafy bust?, Bust of Dominikos Theotokopoulos?, Seagoing Youth (statue)?, Statue of the Miners, Lavrio?, Bust of Herodotus, Irakleio? և Statue of Alexandros Diakos, Rhodes? |
Մասնագիտություն | քանդակագործ և ճարտարապետ |
Կենսագրություն
խմբագրելՎալսամիսը ծնվել է Դոդեկանեսում՝ Սիմի կղզում։ Քանդակագործություն սովորել է 1932 թվականից մինչև 1937 թվականները Կոնստանտինա Դիմիտրիադիսի մոտ՝ Աթենքի գեղարվեստի դպրոցում։ Քանդակագործ աշխատել է մինչև 1945 թվականը, իսկ հետո, երբ ֆրանսիայի կառավարությունից ստացավ կրթաթոշակ, մեկնեց Փարիզ, որպեսզի ուսումը շարունակի Փարիզի գեղարվեստի դպրոցում՝ քանդակագործ Marcel Gimond-ի մոտ։ Հետագայում ուսումը շարունակեց Գրանդ-Շոմեր ակադեմիայում։ 1980 թվականին Ֆրանսիայի կառավարությունը նրան պարգևատրեց «արվեստի և գրականության» շքանշանով։ 1987 թվականից Վալսամիսը դառնում է Ֆրանասիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ[1]։ Իր աշխատանքի ընթացքում Վալսամիսը աջակցություն է գտել իր կնոջ՝ նկարչուհի Զոյա Վալսամի կողմից, որը Ֆրանասիայի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներից էր, և համագործակցել է նրա հետ։
Աշխատանքներ
խմբագրելՔանդակագործի բազմաթիվ աշխատանքներից կարող ենք առանձնացնել՝
- Փոքրիկ ձկնորսը (բրոնզ, Սիմի կղզի)[2]։
- Մայրը գերության մեջ (բրոնզ)[3]։
- Էլ Գրեկոյի կիսանդրին (բրոնզ)։ Տեղադրվել է 1990 թվականին, նկարչի մահվան 450 տարելիցին[4]։
- Խաղաղության աղավնի (բրոնզ, Սիմի կղզի)[2]
- Անմեղություն (բրոնզ, Փարիզ)[5]։
- Երեխայի գլուխը (բրոնզ, Փարիզ)։
- Անառակ որդի (բրոնզ, Փարիզ)։
- Ֆրանսիացի գրող և դերասան Շակա Կոպոյի կիսանդրին (բրոնզ, Vieux Colombier թատրոն, Փարիզ)։
- Հերոսական կին Middelheimmuseum[6]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Στέλιος Λυδάκης: «Οι Έλληνες Γλύπτες — Η νεοελληνική γλυπτική: ιστορία — τυπολογία — λεξικό γλυπτών», τόμ. 5ος, σελ. 284—285, Εκδοτικός οίκος «ΜΕΛΙΣΣΑ», Αθήνα, 1981
- ↑ 2,0 2,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
- ↑ http://www.elizabethspeller.com/books/athens/walk8
- ↑ * Ζέττα Αντωνοπούλου: «Τα γλυπτά της Αθήνας: Υπαίθρια γλυπτική 1834—2004», σελ. 163, 178 & 201, α΄ έκδοση, Εκδόσεις «Ποταμός», Αθήνα, 2003
- ↑ «Parc Montsouris». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
- ↑ Sculpture.org
Գրականություն
խմբագրել- Benezit, Dictionary of Artists.
- Dizionario Universale delle Belle Arti Comanducci.