Կոստրոմայի մարզ
Կոստրոմայի մարզ (ռուս.՝ Костромская область), մարզ Ռուսաստանի կազմում[3], Ռուսաստանի ֆեդերացիայի միավոր։ Մայրաքաղաքն է Կոստրոմա քաղաքը։
Կոստրոմայի մարզ ռուս.՝ Костромская область | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Մասն է | Կենտրոնական դաշնային շրջան | ||||
Կարգավիճակ | Մարզ | ||||
Մտնում է | Ռուսաստան[1] | ||||
Վարչկենտրոն | Կոստրոմա | ||||
Օրենսդրական մարմին | Kostroma Oblast Duma? | ||||
Հիմնական լեզու | ռուսերեն | ||||
Բնակչություն (2010) | 667 562 (67 տեղ) | ||||
Տարածք | 60100 (47 տեղ) | ||||
Հիմնադրված է | 13 օգոստոսի 1944 թ. թ. | ||||
Սահմանակցում է | Կիրովի մարզ, Նիժնի Նովգորոդի մարզ, Իվանովոյի մարզ, Յարոսլավլի մարզ և Վոլոգդայի մարզ | ||||
Ժամային գոտի | MSD? և Եվրոպա/Մոսկվա[2] | ||||
Նախորդ | Central Industrial Region? | ||||
ISO 3166-2 կոդ | RU-KOS | ||||
Ավտոմոբիլային կոդ | 44 | ||||
Անվանված է | Կոստրոմա | ||||
adm44.ru | |||||
Սահմանակից է Ռուսաստանի Վոլոգդայի, Իվանովոյի, Նիժնի Նովգորոդի, Յարոսլավլի և Կիրովի մարզերի հետ։ Կազմվել է 1944 թվականի օգոստոսի 13-ին։ Տարածությունը՝ 60,1 հազար կմ2, բնակչությունը՝ 804 հազար (1979)։ Ունի 24 վարչական շրջան, 11 քաղաք, 18 քտա։ Կենտրոնը՝ Կոստրոմա։ 1967 թվականի օգոստոսի 16-ին Կոստրոմայի մարզը պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Բնություն
խմբագրելԿոստրոմայի մարզը գտնվում է Ռուսաստանի եվրոպական մասի կենտրոնում։ Տարածքը բլրային հարթավայր է, որի արևմուտքում Կոստրոմայի դաշտավայրն է (80-100 մ բարձրությամբ), կենտրոնական մասում՝ Գալիչյան բարձրությունը (մինչև 293 մ) և Վոլգա-Ունժայի դաշտավայրը (մինչև 150 մ), հյուսիս-արևելքում ՝ Հյուսիսային Ուվալները (մինչև 227 մ)։ Կլիման չափավոր ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը հարավ-արևմուտքում -11,7 °C է, հյուսիս-արևելքում ՝ մինչև -14,2 °C, հուլիսինը՝ համապատասխանաբար՝ 17,9 °C և 17,6 °C, տարեկան տեղումները՝ 550-600 մմ, վեգետացիոն շրջանը՝ 156-166 օր։ Մարզով հոսում է Վոլգան ՝ Կոստրոմա, Ունժա, Վետլուգա վտակներով։ Խոշոր լճերից են Գալիչը և Չուխլոման։ Գերիշխում են ճմապոդզոլային, իջվածքներում ՝ տորֆա-ճահճային, գետափերին ՝ ալյուվիալ հողերը։ Կոստրոմայի մարզը գտնվում է անտառային զոնայում։
Անտառապատ է տարածքի 67%-ը։ Գիշատիչներից հանդիպում են գորշ արջ, գայլ, լուսան։ Կա նաև որմզդեղն։ Արդյունագործական նշանակություն ունեն աղվեսը, սկյուռը, կզաքիսը, կլիմայավարժեցված մշկամուկը։
Բնակչություն
խմբագրելՀիմնականում ռուսներ են։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 13,4 մարդ է (1979 թվականի տվյալներով)։ Քաղաքային բնակչությունը՝ 68%։ Քաղաքներն են Կոստրոման, Ներեխտան, Բույը, Գալիչը, Շարյան, Մանտուրովոն, Նեյան։
Տնտեսություն
խմբագրելԿոստրոմայի մարզը Կենտրոնի արդյունաբերական հին շրջաններից է։ Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են ՝ փայտամթերումը, փայտամշակումը և վուշի մշակումը։ Հետպատերազմյան տարիներին զարգացել են մեքենաշինությունը, շինանյութերի արդյունաբերությունը և հատկապես էներգետիկան (6,8 միլիարդ կվտ-ժ, 1971 թվականի տվյալներով)։ Վուշի արդյունաբերությունը կենտրոնացած է Կոստրոմայում (Կոստրոմայի Վ. Ի. Լենինի անվան վուշի կոմբինատը խոշորագույնն էր ԽՍՀՄ-ում) և մասամբ Ներեխտայում, մեքենաշինությունը և մետաղամշակումը՝ Կոստրոմայում, Գալիչում։ Փայտամթերումները կատարվում են Զավոլժիեում։
Մանտուրովոյում կառուցվել է կենսաքիմիական գործարան։ Կան սննդի, կաշվի-կոշիկի, տրիկոտաժի արդյունաբերության ձեռնարկություններ։ Գյուղատնտեսական հողահանդակները 1220 հազար հա են (1972 թվականի տվյալներով), այդ թվում 727 հազար հա վարելահողեր են, 312 հազար հա՝ խոտհարքներ, 172 հազար հաճ արոտավայրեր։ Անասնապահությունն ունի կաթնամսատու ուղղություն։ Երկաթուղիների երկարությունը 592 կմ է։ Վոլգայի և նրա վտակների վրա կա նավագնացություն, լաստառաքում։ Ավտոճանապարհների երկարությունը ավելի քան 9 հազար կմ է։ Գործում է օդային տրանսպորտը։
Լուսավորությունը և առողջապահություն
խմբագրել1972 թվականին Կոստրոմայի մարզում կար 1042 հանրակրթական դպրոց, 19 պրոֆտեխնիկական ուսումնարան, 21 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, 3 բուհ, 540 գրադարան, 16 թանգարան, մարզային դրամատիկական և տիկնիկային թատրոններ, 1032 կինոսարք, ռադիո- և հեռուստահաղորդում (Մոսկվայից)։ Լույս էր տեսնում մարզային 2 թերթ։ 1972 թվականին Կոստրոմայի մարզում կար 114 հիվանդանոցային հիմնարկ, 1,7 հազար բժիշկ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ OKTMO (ռուս.)
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/europe
- ↑ Կոստրոմայի մարզի էջը Ռուսաստանի կառավարության կայքում Արխիվացված 2014-04-07 Wayback Machine (ռուս.)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստրոմայի մարզ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 624)։ |