Կովկասի ինստիտուտ, գիտահետազոտական և ուղեղային կենտրոն, որը հիմնադրվել է 2002 թվականին Երևանում։ Սկզբում գործել է Կովկասի մեդիա ինստիտուտ անվամբ, իսկ 2008 թվականին

Կովկասի ինստիտուտ

Caucasus Institute

Գիտահետազոտական և ուղեղային կենտրոն
Изображение логотипа
Տեսակինստիտուտ
ԵրկիրՀայաստան
Հիմնադրված2002 թվական
ՄայրաքաղաքԵրևան
Իրավ. կարգավիճակԳործող
Գլխադասային գրասենյակՉարենցի փ․ 31/4, Երևան, Հայաստան
Պաշտ. լեզու(ներ)հայերեն, ռուսերեն, անգլերեն
Հիմնադիր և տնօրենԱլեքսանդր Իսկանդարյան
Կայքc-i.am
Նախկին անվանում(ներ)Կովկասի մեդիա ինստիտուտ

վերանվանվել է Կովկասի ինստիտուտ[1]։ Հայաստանում և տարածաշրջանում վերլուծական, գիտահետազոտական և կրթական առաջատար ինստիտուտներից մեկն է, որը կատարում է կովկասյան

տարածաշրջանի վերաբերյալ հետազոտություններ[2]։

Ամեն տարի ինստիտուտը կազմակերպում է Կովկասյան համաժողով, որը միավորում է Հարավային Կովկասից (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան), Ռուսաստանից (ներառյալ Հյուսիսային Կովկասից), Թուրքիայից, ԱՄՆ-ից և ԵՄ-ից փորձագետներին՝ քննարկելու և գնահատելու կովկասյան տարածաշրջանում առկա վիճակը, անցումային գործընթացները և զարգացումները[3]։

Ինստիտուտի հիմնադիր տնօրենն Ալեքսանդր Իսկանդարյանն է[4]։

Պատմություն

խմբագրել

Կովկասի ինստիտուտը ստեղծվել է 2002 թվականին մի խումբ մասնագետների կողմից, որոնք տարբեր երկրներում աշխատել էին լրագրության, հասարակական գիտությունների և մեդիայի զարգացման ոլորտներում։ Ինստիտուտը դիրքավորվում է որպես չեզոք և չքաղաքականացված հարթակ՝ տարածաշրջանի քաղաքական և սոցիալական զարգացման հրատապ խնդիրների շուրջ քննարկումների համար։

Ստեղծվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորման շնորհիվ։ Ինստիտուտը հետազոտություններ ​​և գիտական աշխատություններ է հրապարակում տարածաշրջանային հարցերի շուրջ։

2004 թվականից կազմակերպությունն իրականացնում է Կովկասյան համաժողովները, որոնց ընթացքում վերլուծվում են նախորդ տարվա տարածաշրջանային իրադարձությունները։ Այս գիտաժողովներին ներկայացված հոդվածները հավաքվում և հրատարակվում են «Կովկասյան տարեգիրք» անունը կրող ռուսալեզու հատուկ մատենաշարով։ Արդեն լույս է տեսել տարեգրքի տասնչորս հատոր։

2008 թվականին ինստիտուտը վերանվանվել է Կովկասի ինստիտուտ, ինչն արտացոլում է կազմակերպության գործունեության բազմազանությունը։

Իր գործունեության ընթացքում, ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի տարածքում, ինստիտուտն իրականացրել է նաև կրթական մի շարք նախագծեր[5]։

Ինստիտուտը նաև գիտական խորհրդատվություն է տրամադրում տեղական և օտարերկրյա գիտնականներին ու աջակցում գիտական հետազոտությունների իրականացմանը։

Ուսումնասիրության թեմաներ

խմբագրել

Կովկասի ինստիտուտի գիտահետազոտական ուսումնասիրությունների թեմաների թվում են՝

  • հակամարտությունները,
  • փոխակերպումները,
  • մեդիա ուսումնասիրությունները,
  • Հայաստանում հասարակագիտական ուղղությունները,
  • հայ-թուրքական հարաբերությունները,
  • գենդերային ուսումնասիրությունները,
  • Սփյուռքը, միգրացիան և փոքրամասնությունները[6]։

Գրադարան

խմբագրել

Կովկասի ինստիտուտի գրադարանն ստեղծվել է 2002 թվականին՝ կառույցի հիմնադրման հետ միաժամանակ։ Հասանելի է մոտ 5100 անուն գիրք, որոնք ներառում են ոչ միայն ինստիտուտի հրապարակումները, այլև այլ հեղինակների աշխատություններ, այդ թվում՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և վրացերեն մասնագիտական գրականություն[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Policy Commons». Վերցված է 21 April, 2024-ին.
  2. «Մեր Մասին – CAUCASUS INSTITUTE». Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.
  3. ԴեՊո, ՀԿ. «CSO DePo :: Caucasus Institute». CSO DePo (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 7-ին.
  4. «Անձնակազմ – CAUCASUS INSTITUTE». Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
  5. «Կրթական գործունեություն – CAUCASUS INSTITUTE». Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.
  6. «Թեմաներ – CAUCASUS INSTITUTE» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.
  7. «Գրադարան – CAUCASUS INSTITUTE». Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.