Կովսական (համայնք, Քաշաթաղի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կովսական (այլ կիրառումներ)
Կովսական, քաղաքային համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3]։ Ներկայում համայնքի ամբողջ տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։
Երկիր | ![]() |
---|---|
Կարգավիճակ | Համայնք |
Մտնում է | Քաշաթաղի շրջան |
Ներառում է | Կովսական քաղաք, Դիցմայրի գյուղ, Քարատակ գյուղ, |
Բնակչություն (2015) | 671 |
Ազգային կազմ | Հայեր |
Տարածք | 21273,3 հա |
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/1/13/%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%AB_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6_2021.png/300px-%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%AB_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6_2021.png)
Աշխարհագրություն
խմբագրելՀամայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան մասում։ Ունի հարթավայրային տեղանք և զբաղեցնում է 21273,3 հա տարածք, որից 14494,3 հա-ը՝ անտառային նշանակության։ Համայնքի սահմաններով է հոսում Ողջի գետը[2]։
Բերձոր շրջկենտրոնից հեռու է 100 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 147 կմ[2]։
Վարչատարածքային բաժանում և համայնքային կյանք
խմբագրելՀամաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Կովսական համայնքն իր մեջ ներառում է Կովսական քաղաքը և Դիցմայրի ու Քարատակ գյուղերը[2]։
Համայնքում գործում էր քաղաքապետարան, բուժկետ, միջնակարգ և արվեստի դպրոցներ[2]։
Համայնքն ապահովված էր էլեկտրաէներգիայով, հասանելի էին բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությամբ[2]։
Գործում էր ինքնահոս ջրամատակարարման համակարգ, որը սնվում էր 3 ակունքից։ Առկա էին նաև խմելու ջրի համար պիտանի շուրջ 10 անհատական ջրհորներ, որոնցից 8-ը գտնվում էին Կովսական քաղաքում, 2-ը՝ Դիցմայրի գյուղում։ Համայնքի վարչական տարածքով էր հոսում «Կովսական 1» և «Կովսական-Աջափնյակ 1», «Կովսական-Աջափնյակ 2» և «Դիցմայրի» ոռոգման ջրատարները[2]։
Համայնքային ճանապարհների մի մասը ասֆալտապատ էին, երկրորդային ճանապարհները՝ բնահողային և խճից[2]։
Համայնքը միացված էր հանրապետության տրանսպորտային կապին, գործել է Կովսական-Երևան-Կովսական, Կովսական-Ստեփանակերտ-Կովսական և Կովսական-Բերձոր-Կովսական երթուղիները[2]։
Բնակչություն
խմբագրելԿովսական համայնքի բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 671 մարդ։ Նույն թվականի դրությամբ Կովսական քաղաքում բնակվել է 544 մարդ, որոնք կազմել են 149 տուն։ Դիցմայրի գյուղում բնակվել է 94 մարդ, որոնք կազմել են 28 տնտեսություն։ Քարատակ գյուղում բնակվել է 33 մարդ, որոնք կազմել են 8 տուն[2]։
Տնտեսություն
խմբագրելՀամայնքի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- ↑ Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։