«Կորել է թոռնուհին» (ռուս.՝ «Потерялась внучка»), Ռոման Կաչանովի խորհրդային տիկնիկային մուլտֆիլմը՝ թողարկված 1966 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ 1960-ական թվականներին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի տիկնիկային միության ամենավառ աշխատանքներից մեկն է[1]։

Կորել է թոռնուհին
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՌոման Կաչանով
ՍցենարիստԱնատոլի Միտյաև
Բեմադրող նկարիչԼեոնիդ Շվարցման
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
ՕպերատորԹեոդոր Բունիմովիչ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1966

Սյուժե

խմբագրել

Փոքրիկ աղջկա հայրն ու մայրը գնում են աշխատանքի։ Աղջիկը մնում է պապիկի հետ։ Թոռնուհին չարաճճիություններ է անում։ Պապիկը չի կարողանում նրան կարգի բերել, թոռնուհուն վախեցնում է, որ ոստիկանություն է կանչում, և նրանք աղջկան վատ վարքի համար կտանեն բաժին։ Պապիկը ձևացնում է, թե ոստիկանություն է զանգահարում։

Երբ աղջիկը գնում է փողոցում զբոսնելու, նրան թվում է, թե քաղաքի ամբողջ ոստիկանությունն իրեն է փնտրում, և նա բակից փախչում է։

Պապիկը թոռնուհուն է փնտրում, բայց չի կարողանում գտնել։ Ոստիկանությունն սկսում է որոնել կորած աղջկան։ Նրան գտնում են, բայց չեն ձերբակալում, ինչպես ինքն էր սպասում, այլ կոնֆետ են հյուրասիրում ու մոտոցիկլետով տուն ուղեկցում։

Այդ դեպքից հետո պապիկը հասկանում է, որ չի կարելի նույնիսկ դաստիարակչական նպատակներով երեխաներին վախեցնել իրավապաշտպան օրգանների աշխատակիցներով։

Հատաքրքիր փաստեր

խմբագրել
  • Մուլտֆիլմում ոչ մի բառ չի արտաբերվում։
  • Արձանագրության մեջ ոստիկանների ստորագրությունների փոխարեն գրված է մուլտիպլիկատորներ Իգոր Պոդգորսկու և Վյաչեսլավ Շիլոբրեևի ազգանունները։
  • Փողոցի անցորդը (սպիտակ վերնաշապիկով և սև բերետով), զբոսաշրջիկը (բաց գույնի մազերով և թկնապայուսակով) և պապիկն ու թոռնիկը հետագայում հանդիպում են Ռոման Կաչանովի «Կոկորդիլոս Գենա» մուլտֆիլմում (1968)՝ անցորդը որպես մրգի և բանջարեղենի խանութի գնորդ, զբոսաշրջիկը որպես դռնապան, պապիկն ու թոռնիկը որպես կենդանաբանական այգու հաճախորդներ։
  • Քանի որ մուլտֆիլմում ոստիկանության աշխատակիցները ներկայացված են ծաղրանկարային, համենայն դեպս ֆիլմն էկրաններով թողարկելուց առաջ ցուցադրել են Նիկալայ Շյոլոկովին, որն այդ ժամանակ ԽՍՀՄ-ում հասարակական կարգի պահպանման նախարարն էր։ Շյոլոկովը գնահատել է ֆիլմի հիմքում ընկած դրական լիցքը. ռեժիսոր Ռոման Կաչանովը Նախարարության կողմից արժանացել է պատվոգրի «խորհրդային ոստիկանների դրական կերպարով երեխաներին դաստիարակելու համար»։

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Տիկնիկներն ու դեկորացիաները պատրաստել են Վ. Կալաշնիկովան, Մ. Չեսնոկովան, Գ. Գետտինգերը, Վ. Կուրանովը, Ս. Էթլիսը, Վ. Լադիգինը, Բ. Կարավաևը, Վ. Ալիսովը, Վ. Պետրովը, Վ. Շաֆրանյուկը Ռոման Գուրովի ղեկավարությամբ,
  • Մոնտաժող – Ի. Գերասիմովա,
  • Խմբագիր – Նատալյա Աբրամովա,
  • Տնօրեն – Նատան Բիտման։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Георгий Бородин. «Киностудия "Союзмультфильм» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine. Краткий исторический обзор, new.souzmult.ru.

Գրականություն

խմբագրել
  • Качанов Р. Потерялась внучка. — М.: Всесоюзное бюро пропаганды киноискусства, 1968. — 20 с. — (Фильм-сказка). Книга по мультфильму.

Արտաքին հղումներ

խմբագրել