Կորյուն Գրիգորյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կորյուն Աշոտի Գրիգորյան (հունվարի 28, 1937, Գոգարան, Սպիտակի շրջան), հայ տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր (2011), պրոֆեսոր (2014)։
Կորյուն Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1937 (87 տարեկան) |
Ծննդավայր | Գոգարան, Սպիտակի շրջան |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Կենսագրություն
խմբագրելԿորյուն Գրիգորյանը ծնվել է 1937 թվականի հունվարի 28-ին Գոգարան գյուղում (այժմ՝Լոռումարզում)։ 1962 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1982-2005 թվականներին եղել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի, ապա՝ ՀԱԱՀ գյուղէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, 2008-2009 թվականներին՝ ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետի դեկան, 2009-2010 թվականին՝ ագրարային քաղաքականության և խորհրդատվության, 2010 թվականից՝ ապրանքագիտության և մարքեթինգի ամբիոնների վարիչ։
Աշխատանքները վերաբերում են ագրարային տնտեսագիտությանը և ագրո-մարքեթինգի արդիական հիմնախնդիրներին։
Հեղինակ է «Գյուղատնտեսական էկոնոմիկա» (2013) և «Լոգիստիկա» ուսումնական ձեռնարկների։
Երկեր
խմբագրել- Մարքեթինգի ներածություն, Ե., 2007:
- Պարենային անվտանգության ապահովման և աղքատության նվազեցման հիմնախնդիրների լուծման ուղիները ՀՀ-ում, Ե., 2010:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |