Կուլտիվատոր
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Կուլտիվատոր, հողի մակերևութային շերտը փխրեցնող, մոլախոտերը ոչնչացնող և հողը պարարտացնող սարք։ Ըստ օգտագործման բնույթի կուլտիվատորները կարող են լինել ցելային (հողի համատարած մշակման համար), միջշարքային տարածությունների մշակման (միջշարքերում փխրեցնում են հողը, քաղհանում մոլախոտերը), ունիվերսալ (օգտագործվում է հողի համատարած և միջշարքերի մշակման համար), բուսասնիչ (միջշարքերը մշակող և միաժամանակ պարարտացնող)։ Կան կցվող և կախվող (տրակտորի վրա հավաքվող) տիպի կուլտիվատորներ։
Աշխատանքային օրգաններն են՝ թաթիկները, թմբավորող օրգանները, սնուցող դանակները, ասեղնավոր սկավառակները։ Քաղհանող թաթիկները կարող են լինել սլաքաձև կամ միակողմանի կտրող (ածելի), հարթ կտրող (հողը մշակում են մինչև 6 սմ), ունիվերսալ (մինչև 10-12 սմ խորությամբ), փխրեցնող (12-22 սմ խորությամբ)։ Համարյա բոլոր կուլտիվատորների աշխատանքային օրգանները շրջանակին միանում են ծխնիաձև։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 6)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուլտիվատոր» հոդվածին։ |