Կումիկներ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Կումիկներ (կում.՝ Къумукълар, ռուս.՝ Кумыки), ժողովուրդ։ Բնակվում են ՌԴ Դաղստանի Հանրապետության դաշտային, մասամբ՝ նախալեռնային շրջաններում[1][2]։ 2010 թվականի դրությամբ, բնակչությունը Ռուսաստանում կազմում է 503 հազար, որից մոտ 432 հազարը՝ Դաղստանի Հանրապետությունում։
Բնակվում են հիմնականում Կումիկյան հարթավայրում, շատ են Դաղստանի այլ հատվածներում։ Լեզուն կումիկերենն է։ Հավատացյալ Կումիկները մուսուլմաններ են։ Մարդաբանական գծերով, մշակույթով և կենցաղով կումիկները մոտ են Դաղստանի լեռնային մյուս ժողովուրդներին։ Խորհրդային իշխանության տարիներին հիմնովին փոխվել է Կումիկների կենցաղը, զարգացել գրականությունն ու արվեստը, աճել մտավորականությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 11)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կումիկներ» հոդվածին։ |