Կույաբա
Կույաբա (պորտ.՝ Cuiabá), քաղաք Բրազիլիայում՝ Հարավային Ամերիկայի կենտրոնական մասում։ Մատու Գրոսու նահանգի վարչական կենտրոնն է, «Մատու Գրոսու նահանգի հարավ-կենտրոնական մաս» անվանումը կրող մեզոտարածաշրջանի և Կույաբայի տնտեսա-վիճակագրական միկրոտարածաշրջանի բաղկացուցիչ մասը, Վալի դու Ռիու-Կույաբա քաղաքային ագլոմերացիայի կենտրոնը։ Նահանգի՝ մեծությամբ երկրորդ բնակավայրի՝ հարևանությամբ գտնվող Վարզեա Գրանդեի հետ ձևավորում է նահանգի գլխավոր մետրոպոլիսային տարածքը[2]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կույաբա | |||||
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Համայնք | Մատու Գրոսու | ||||
Հիմնադրված է | ապրիլի 8, 1719 թ. | ||||
Մակերես | 3495,424 կմ² | ||||
ԲԾՄ | 165±1 մետր | ||||
Բնակչություն | ▲650 877 մարդ (2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC−4 | ||||
Հեռախոսային կոդ | 65 | ||||
Փոստային դասիչ | 78000-000 | ||||
Պաշտոնական կայք | cuiaba.mt.gov.br(պորտ.) | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելԿույաբան հիմնադրվել է 1719 թվականին, ոսկու տենդի ժամանակներում[3]։ Նահանգի վարչական կենտրոն է դարձել 1818 թվականին։ Եղել և մնում է մի ընդարձակ տարածաշրջանի առևտրային կենտրոն, որտեղ հիմնականում զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ։
Բոլիվիայից բնական գազի մեծածավալ մատակարարումների ապահովման շնորհիվ Կույաբայում 2000 թվականից զարկ է տրվել ջերմային էլեկտրակայանների կառուցմանն ու շահագործմանը։ Գործում են նաև հզոր հիդրոէլեկտրակայաններ։
Քաղաքի համբավի տարածմանը նպաստում են նաև այնտեղ գործող Մատու Գրոսուի դաշնային համալսարանը, նահանգի խոշորագույն մարզադաշտը՝ Pantanal Arena-ն[4]։
Կույաբան պատկերավոր կերպով անվանվում է «Ամազոնի հարավային դարպաս»։
Վիճակագրություն
խմբագրել- Համախառն ներքին արդյունքը, 2010 թվականի դրությամբ, կազմում էր 11 051 628 հազար ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
- Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 12.499,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
- Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2010 թվականի դրությամբ, կազմում էր 0,785 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։
Քույր քաղաքներ
խմբագրելԿլիմա
խմբագրելԿույաբաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 37 (99) |
37 (99) |
38 (100) |
37 (99) |
37 (99) |
37 (99) |
37 (99) |
40 (104) |
40 (104) |
42 (108) |
38 (100) |
43 (109) |
43 (109) |
Միջին բարձր °C (°F) | 32.6 (90.7) |
32.6 (90.7) |
32.9 (91.2) |
32.7 (90.9) |
31.6 (88.9) |
30.7 (87.3) |
31.8 (89.2) |
34.1 (93.4) |
34.1 (93.4) |
34.0 (93.2) |
31.1 (88) |
32.5 (90.5) |
32.56 (90.62) |
Միջին օրական °C (°F) | 26.7 (80.1) |
25.3 (77.5) |
26.5 (79.7) |
26.1 (79) |
24.6 (76.3) |
23.5 (74.3) |
22.0 (71.6) |
24.7 (76.5) |
26.6 (79.9) |
27.4 (81.3) |
27.2 (81) |
26.6 (79.9) |
25.6 (78.09) |
Միջին ցածր °C (°F) | 23.2 (73.8) |
22.9 (73.2) |
22.9 (73.2) |
22.0 (71.6) |
19.7 (67.5) |
17.5 (63.5) |
16.6 (61.9) |
18.3 (64.9) |
22.1 (71.8) |
22.0 (71.6) |
22.9 (73.2) |
23.0 (73.4) |
21.09 (69.97) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 18 (64) |
15 (59) |
17 (63) |
12 (54) |
7 (45) |
7 (45) |
6 (43) |
7 (45) |
10 (50) |
10 (50) |
12 (54) |
12 (54) |
6 (43) |
Տեղումներ մմ (դյույմ) | 209.9 (8.264) |
199.0 (7.835) |
171.4 (6.748) |
123.1 (4.846) |
53.9 (2.122) |
15.9 (0.626) |
9.6 (0.378) |
11.4 (0.449) |
58.0 (2.283) |
115.0 (4.528) |
154.4 (6.079) |
193.5 (7.618) |
1315,1 (51,776) |
% խոնավություն | 78 | 80 | 80 | 79 | 75 | 72 | 64 | 60 | 59 | 68 | 74 | 77 | 72.2 |
Աղբյուր #1: Hong Kong Observatory (temeratura medie, precipitație)[6] | |||||||||||||
Աղբյուր #2: Weatherbase (extreme, umiditate, minima medie din octombrie)[7] |
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Tabela 9605 - População residente, por cor ou raça, nos Censos Demográficos
- ↑ [«Mato Grosso - information (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին. Mato Grosso - information (անգլերեն)]
- ↑ [«City in Focus: Cuiabá, Brazil (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին. City in Focus: Cuiabá, Brazil (անգլերեն)]
- ↑ Cuiaba - Britannica (անգլերեն)
- ↑ Each is located in the exact centre of its respective continent
- ↑ «Climatological Information for Cuiaba, Brazil». Hong Kong Observatory. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 26 iulie 2013-ին.
- ↑ «Cuiaba, Brazil Travel Weather Averages». WEatherbase. Վերցված է 26 iulie 2013-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Website der Stadtpräfektur, Prefeitura Municipal (brasilianisches Portugiesisch)
- Website des Stadtrats, Câmara Municipal (brasilianisches Portugiesisch)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կույաբա» հոդվածին։ |