Կույր ժամադրություններ
Կույր ժամադրություններ (վրաց.՝ შემთხვევითი პაემნები), 2013 թվականին ռեժիսոր Լևան Կոգուաշվիլիի նկարահանած վրացական ֆիլմ[4]։
Երկիր | Վրաստան[1] Ուկրաինա[1] |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | սեպտեմբերի 6, 2013[2] |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Լևան Կոգուաշվիլի |
Պրոդյուսեր | Լևան Կոգուաշվիլի[2] |
Սցենարի հեղինակ | Բորիս Ֆրումին և Լևան Կոգուաշվիլի[2] |
Դերակատարներ | Կախի Կավսաձե |
Մոնտաժ | Լևան Կոգուաշվիլի[2] |
Տևողություն | 99 րոպե[3] |
2014 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրում[5]։
Սյուժե
խմբագրելՖիլմը պատմում է 40-ամյա թբիլիսցի ուսուցիչ Սանդրոյի մասին, ով ապրում է ծնողների հետ։ Մայրն անընդմեջ համոզում է նրան հասունանալ ու կին ունենալ, բայց Սանդրոյի բախտը չի բերում կանանց հարցում։ Նա իր ընկերոջ հետ ծանոթությունների կայքերն է պրպտում։ Հերթական անհաջող ժամադրությունից հետո Սանդրոն հանդիպում է վարսահարդար Մանանային և սիրահարվում նրան։ Պարզվում է, որ Մանանան ամուսնացած է, և նրա ամուսին Թենգոն պիտի կալանքից ազատվի փորձաշրջանով։ Սանդրոյի կույր ժամադրությունն ամուսնացած կնոջ հետ վերաճում է անհեթեթ սիրային պատմության։
Դերեր
խմբագրել- Անդրո Սաքվարելիձե
- Իա Սուխիթաշվիլի
- Արչիլ Կիկոձե
- Վախթանգ Չաչանիձե
- Կախի Կավսաձե
Մրցանակներ
խմբագրել- Ժյուրիի հատուկ մրցանակ, Աբու Դաբիի միջազգային կինոփառատոն, 2013
- Մրցանակներ՝ լավագույն ֆիլմի, լավագույն ռեժիսորական աշխատանքի համար
- FIPRESCI-ի մրցանակ, Սոֆիայի միջազգային կինոփառատոն, 2014
- Զագրեբի կինոփառատոն, լավագույն ֆիլմ, 2014[6]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Լևան Կոգուաշվիլի(չաշխատող հղում)
- ↑ «Կույր ժամադրություններ» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրում(չաշխատող հղում)
- ↑ «Award-Presentation Ceremony Closes 12th ZFF». Zagreb Film Festival. 2014 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.