Կուսանաց անապատ եկեղեցի (Հաղպատ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուսանաց անապատ (այլ կիրառումներ)

Կուսանաց անապատ եկեղեցի (նաև՝ Սուրբ Տիրամոր եկեղեցի), հայկական առաքելական եկեղեցի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հաղպատ գյուղում[2]։


Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀաղպատ գյուղի բարձրադիր վայրում՝ Սուրբ Լույս լեռան լանջին
ՏարածաշրջանԼոռու մարզ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ առաքելականություն
Հիմնական ամսաթվերը10-րդ դար
Ներկա վիճակԿանգուն
Կազմված էԳերեզմանոց
Ժառանգության կարգավիճակՀանրապետական նշանակության հուշարձան Հայաստանում[1]
Հիմնադրված10-րդ դար

Տեղադրություն

խմբագրել

Կուսանաց անապատ եկեղեցի տեղակայված է Հաղպատ գյուղի բարձրադիր վայրում՝ Սուրբ Լույս լեռան վրա։

Ճարտարապետական նկարագիր և կառուցվածք

խմբագրել

Եկեղեցին խաչաձև հատակագծով գմբեթավոր կառույց է։ Գմբեթը հենված է խաչաթևերի կիսաշրջանագծային կամարների վրա։ Մուտքը գտնվում է արևմտյան կողմում։

Պատերը ներսի կողմից եղել են սվաղված և պատված որմնանկարներով, որոնց հետքերը պահպանվել են։

Եկեղեցու շուրջ տարածված է միջնադարյան գերեզմանոցը։ Հայտնի է, որ մինչև 19-րդ դարի սկզբը դեռևս պահպանված էր տարածքը շրջափակող կիսավեր պարիսպը։

Պատմություն

խմբագրել

1983 թ. եկեղեցու կտուրը և աղոթասրահի հատակը սալիկապատվել է, նաև փոխարինվել են պատերին առկա քայքայված երեսաքարերը։ Եկեղեցու հարավային կողմում՝ շարված են երեք խոշոր, նրբաքանդակ խաչքարեր։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 29 հունվարի 2004 թվականի N 49-Ն ընդունված 29.01.2004 թվականին, ստորագրված 29.01.2004 թվականին, թվային տարբերակը arlis.am կայքում։
  2. Կուսանանց անապատ եկեղեցու մասին տեղեկություններ hushardzan.am, (արխիվացված 28․12․2022թ․)։