Կուրթան
Կուրթան, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում[1]։
Գյուղ | ||
---|---|---|
Կուրթան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Գյուլագարակ (համայնք) | Գյուլագարակ համայնք[1] | |
ԲԾՄ | 1260 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2117[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | կուրթանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Գտնվում է Ստեփանավան քաղաքից 12 կմ հարավ-արևելք՝ Ձորագետի աջ կողմում։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 1260 մ, հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից՝ 22 կմ հյուսիս-արևելք։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ և մեղվաբուծությամբ։
Պատմություն
խմբագրելԳյուղը հիմնադրվել է 1730-40-ական թթ․։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են խաչքարեր, մատուռներ, կամուրջներ և այլ շինության մնացորդներ։ Գյուղում է գտնվում թաղածածկ դահլիճի հորինվածքով Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 6-րդ դարում։ Կիսաշրջանաձև հատակագծով և պայտաձև կամարով բեմի աբսիդով վերջավորվող ուղղանկյան աղոթասրահին հարավ-արևելքից կցվում է խաչվող թաղերով ծածկված քառակուսի ավանդատունը։ Արևմտյան պատին կա IV-Vդդ․ հայկական հուշարձաններին բնորոշ զույգ պատուհան[3]։
Կուրթանի եկեղեցին այն սակավաթիվ հուշարձաններից է, որտեղ բացահայտ երևում է անցումը Հայաստանի IV-V դարերի ճարտարապետական ձևերից դեպի VII դարի դասական ձևերը։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որը կառուցվել է 1985 թվականին, դպրոցը վերանորոգված է[3]։
Գյուղն ունի մշակույթի տուն, գրադարան, թանգարան, բուժամբուլատուրիա։ Գործում են վերամշակող ձեռնարկություններ և հիդրոէլեկտրակայան[3]։
Բնակչություն
խմբագրելԸստ 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կուրթանի մշտական բնակչությունը կազմել է 2117, առկա բնակչությունը՝ 2048 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 187 | 1159 | 1831 | 2297 | 2143 | 1818 | 2547[5] | 2032 | 2117[2] |
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղից արևելք՝ Հնեվանի ձորում գտնվում է Հնեվանքի համալիրը (X-XIV դարեր), Սբ. Աստվածածին (VI դարեր), Գտեվանք (VI-XVII դարեր), Ճգնավոր (XI դար) եկեղեցիները, Սրբություն և Սուրբ Կիրակի (X-XX դարեր) մատուռները, իսկ 2 կմ հարավ-արևմուտք՝ Ջրաշեն եկեղեցին (X դար)։
Կլիմա
խմբագրելԿլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Գյուլագարակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 07․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Հակոբյան, Սամվել; Հակոբյան, Արտեմ (2015). Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարան. Երևան: Հեղինակային հրատարակություն. էջ 515.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 116» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 15-ին.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 746 — 916 էջ։
Արտաքին հղումներ
խմբագրել- Կուրթանի դամբարանադաշտ(չաշխատող հղում)
- Հայաստանի գյուղերը. Կուրթան