Կուրկուասներ
(Վերահղված է Կուրկուասից)
Կուրկուասներ («Գուրգեն» անունից, հուն․՝ Κουρκούας), սկզբնապես հայ նախարարական տոհմ Մեծ Հայքում։ Հետագայում գաղթելով Բյուզանդական կայսրություն՝ վերածվել է կայսրության ազդեցիկ տոհմերից մեկի։ Այս տոհմից են ծագում մի շարք հայտնի քաղաքական և ռազմական գործիչներ[1]։
Պատմություն
խմբագրել10-12-րդ դարերի ընթացքում տոհմը տվել է մի շարք նշանավոր ռազմական գործիչներ, այդ թվում Հովհաննես Կուրկուասը, ով ղեկավարում էր կայսրության ռազմական գործողություններն արևելքում Ռոմանոս Լեկափենոս կայսեր օրոք։ Տոհմի հետ ազգակցական կապերի մեջ էր նաև Հովհաննես Չմշկիկ կայսրը։
Նշանավոր ներկայացուցիչներ
խմբագրել- Ռոմանոս Կուրկուաս I - ազնվական, Բարսեղ Ա կայսեր դեմ ուղղված դավադրության մասնակիցներից մեկը
- Հովհաննես Կուրկուաս I - գլխավոր զորավարը Վասիլ Ա կայսեր օրոք
- Հովհաննես Կուրկուաս II - գլխավոր զորավարը Ռոմանոս I Լեկափենոս կայսեր օրոք
- Թեոփիլոս Կուրկուաս - գեներալ, Խաղտիք բանակաթեմի զորավար։ Հովհաննես Կուրկուասի եղբայրը
- Ռոմանոս Կուրկուաս II - ազնվական, վերջին բուլղար ցարի աղջկա ամուսինը
- Հովհաննես Կուրկուաս III ( ?- 971) - մագիստրոս, Ռոմանոս Կուրկուասի որդին, զոհվել է Դորոստոլի պաշարման ժամանակ
- Հովհաննես Չմշկիկ (925–976)- բյուզանդական հայազագի կայսր, Թեոփիլոս Կուրկուասի թոռը
- Հովհաննես Կուրկուաս (X - XI) - Իտալիայի կատեպանը 1008-1010 թթ-ին
- Միքայել Բ Կուրկուաս (XII)- Կոստանդնուպոլսի պատրիարք
- Գեորգի Կուրկուաս - հոգևորական, Միքայել Կուրկուասի ազգակիցը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ա. Պ. Կաժդան. // Армяне в составе господствующего класса Византийской империи в 11-12 вв. // Гл.1 ч.4 "Куркуасы" стр-ца 13-14 // АН АрмССР 1973г.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 30)։ |