Կրանիդիոն[3] (հուն․՝ Κρανίδιον[2]ή Κρανίδι), փոքր քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 92 մետր բարձրության վրա[1], Պելոպոնես թերակղզու արևելքում, Արգոլիդա թերակղզու հարավային մասում, Աթենքից 83 կիլոմետր հարավ-արևմուտք, Էրմիոնիից 8 կիլոմետր դեպի արևմուտք, Էպիդավրոսից 28 կիլոմետր դեպի հարավ և 38 կիլոմետր Նաֆպլիոնից դեպի հարավ-արևելք։ Էրմիոնիդա համայնքի վարչական կենտրոն Ալգորիդա ծայրամասային միավորումում, Պելոպոնես պերիֆերիայում։ Բնակչությունը 4006 է՝ ըստ 2011 թվականի հաշվառման[2]։
Կրանիդիոնում տեղակայված են մի քանի հայտնիների տներ, այդ թվում՝ սըր Շոն Քոններիի, թագավոր Վիլեմ Ալեքսանդր և թագուհի Մաքսիմ նիդերլանդական թագավորական զույգի տները։
Քաղաքը շրջապատված է ոչ բարձր, ձիթապտղի պուրակներով և ոչ մեծ անտառներով ծածկված լեռներով։ Քաղաքը տեղակայված է 6 կիլոմետր Պարտոխելիոն նավահանգստից դեպի հյուսիս-արևելք՝ Էգեյան ծովի Արգոլիկոս ծոցի ափին, միևնույն ժամանակ ափին տեղակայված են մի քանի մերձակա գյուղեր՝ ներառյալ Կիլասը և լողափում փոքր Դարուֆիի բնակավայրը։
Կրանիդիոնի համայնքային միությունում մտնում են 10 բնակավայրեր։ Բնակչությունը 4441 է՝ ըստ 2011 թվականի հաշվառման[2]։ Տարածքը 87,567 քառակուսի կիլոմետր[1].։