Կրեսսիդա (անգլ.՝ Cressida), Ուրան մոլորակի արբանյակն է, հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարների վրա 1986 թվականի հունվարի 9-ին։ Այն սկզբում ստացել է S/1986 U 3 ժամանակավոր անվանում[6]։ Հետագայում այն անվանվել է Շեքսպիրի Տրոիլոս և Կրեսիդա պիեսի հերոսուհու անունով։ Այն նույնպես անվանվում է Ուրան IX[7]:


Կրեսսիդա
(S/1986 U 3; Ուրան IX)
«Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարը
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է9 հունվար 1986 թ. (Սթիվեն Սիննոտ / «Վոյաջեր-2»-ի կողմից)
Հեռավորությունը Ուրանից61 766,730 ± 0,046 կմ[1]
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք61 766,730 ± 0,046 կմ[1]
Էքսցենտրիսիտետ0,00036 ± 0,00011[1]
Սիդերիկ պարբերություն0,463569601 ± 0,000000013 օր[1]
Թեքվածություն0,006 ± 0,040° (Ուրանի հասարակածի նկատմամբ)[1]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ92 × 74 × 74 կմ (41 ± 2 կմ)[2]
Հասարակածային շառավիղ39,8 ± 2 կմ[2][3][4]
Մակերևույթի մակերես~20 000 կմ²
Ծավալ~260 000 կմ³
Զանգված~3,4 × 1017 կգ
Միջին խտություն~1,3 գ/սմ³ ենթադրված[3]
Հասարակածային մակերևութային ձգողություն~0,013 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն~0,034 կմ/վ
Պտույտի պարբերությունՍինքրոն[2]
Առանցքի թեքում0,0°[2]
Ալբեդո0,08 ± 0,01[5]
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան64 Կ (−209 °C)

Կրեսսիդան պատկանում է Պորցիայի խմբին, որի մեջ նույնպես ներառված են Բիանկան, Դեզդեմոնան, Ջուլիետը, Պորցիան, Ռոզալինդան, Կուպիդոնը, Բելինդան և Պերդիտան[5]։ Այս արբանյակները ունեն նման ուղեծրեր և ֆոտոմետրիկ առանձնահատկություններ[5]։ Բացի նրա ուղեծրից[1], 41 կմ շառավղից[2], և 0,08 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[5] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։

Վոյաջեր-2 կայանի կատարած լուսանկարների վրա Կրեսսիդան երևում է որպես երկարուկ մարմին, որի հիմնական առանցքը ուղղված է դեպի Ուրանը։ Կրեսսիդայի երկարության և լայնության հարաբերությունը կազմում է 0,8 ± 0,3[2]: Մակերևույթի գույնը գորշ է[2]։

Կրեսսիդան կարող է բախվել Դեզդեմոնային մոտակա 100 միլիոն տարիների ընթացքում[8]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ջակոբսոն, Ռ. Ա. (1998). «Ուրանի ներքին արբանյակների ուղեծրերը դիտարկված Հաբլ տիեզերական աստղադիտակով և Վոյաջեր 2 կայանից». Աստղագիտական ամսագիր. 115 (3): 1195–1199. Bibcode:1998AJ....115.1195J. doi:10.1086/300263.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Կարկոշկա, Երիկ (2001). «Վոյաջերի տասնմեկերորդ հայտնագործությունը. Ուրանի արբանյակներ և առաջին ինը արբանյակների ֆոտոմետրիան». Իկարուս. 151 (1): 69–77. Bibcode:2001Icar..151...69K. doi:10.1006/icar.2001.6597.
  3. 3,0 3,1 «Մոլորակների արբանյակների ֆիզիկական տվյալները». ՌՇԼ (Արեգակնային համակարգի դինամիկան). 2008 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12-ին.
  4. Ուիլիամս, Դևիդ Ռ. (2007 թ․ նոյեմբերի 23). «Ուրանի արբանյակների տվյալները». ՆԱՍԱ (Ազգային տիեզերական գիտական տվյալների կենտրոն). Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Կարկոշկա, Էրիկ (2001). «Հաբլ տիեզերական աստղադիտակից ստացված Ուրանի օղակների և 16 արբանյակների տարբերակող ֆոտոմետրիան». Իկարուս. 151 (1): 51–68. Bibcode:2001Icar..151...51K. doi:10.1006/icar.2001.6596.
  6. Սմիթ, Բ. Ա. (1986 թ․ հունվարի 27). «Ուրանի արբանյակները և օղակները». ՄԱՄ թերթիկ. 4168. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
  7. «Մոլորակների և արբանյակների անունները և հայտնաբերողները». Մոլորակների անվանումների լրատու. ԱՄՆԵԾ Աստղաերկրաբանություն. 2006 թ․ հուլիսի 21. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 6-ին.
  8. Դունկան, Մարտին Ջ.; Լիսաուեր, Ջեք Ջ. (1997). «Ուրանի արբանյակների համակարգի ուղեծրային հաստատունությունը». Իկարուս. 125 (1): 1–12. Bibcode:1997Icar..125....1D. doi:10.1006/icar.1996.5568.

Արտաքին հղումներ

խմբագրել