«Կրնկակոխ հետապնդում» (անգլ.՝ Hot Pursuit), 1987 թվականի արկածային կատակերգություն, ռեժիսորը Սթիվեն Լիսբերգերն է։

Կրնկակոխ հետապնդում
անգլ.՝ Hot Pursuit
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն[1], մարտաֆիլմ, արկածային ֆիլմ և ծովահենային ֆիլմ
Թվական1987 և նոյեմբերի 26, 1987[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվեն Լիսբերգեր[1]
Սցենարի հեղինակՍթիվեն Լիսբերգեր[3]
ԴերակատարներՋոն Քյուսաք[1], Ռոբերտ Լոջիա[1], Ջերի Սթիլլեր[1], Բեն Սթիլեր[1], Դևիդ Քիթ[1], Մոնթե Մարկհեմ[1], Շելլի Ֆաբարես[1], Փոլ Բեյթս, Ուրսալին Բրայանթ, Թերենս Քուփեր, Մարտին ԼաՍալ, Վենդի Գազել[3] և Ֆրենկ Թայդի[3]
ՕպերատորՖրենկ Թայդի
Պատմվածքի վայրԿարիբյան ավազան
Նկարահանման վայրԲրիտանական Կոլումբիա
ԿինոընկերությունRKO Pictures և Vestron Pictures
Տևողություն93 րոպե և 90 րոպե

Սյուժե

խմբագրել

Դենը ուսանող է։ Նա ընկերություն է անում գեղեցկուհի Լորիի հետ։ Նրանք պիտի միասին գնային հանգստանալու Կարիբներում։ Բայց կատարվում է անսպասելին. Դենը վիճում է Լորիի հետ, առավոտյան ուշ է արթնանում և արդյունքում չի հանձնում քիմիայի քննությունը։ Հիմա նա պետք է մնա վերաքննության։ Դենի ընկերուհին հուսհատված է և մեկնում է Կարիբներ առանց նրա, իր ծնողների հետ։

Դենին գտնում է իր քիմիայի դասավանդողը՝ պրոֆեսորը։ Նա ապշած է, քանի որ Դենը կիսամյակի ընթացքում ջանասիրաբար է աշխատել է, իսկ վերջում՝ չի հանձնել քննությունը։ Պրոֆեսորը ինքն է քննություն վերցնում տղայից նորից, և Դենը հանձնում է այն։ Դենը որոշում է հասնել իր ընկերուհուն և Կարիբներ է մեկնում ինքնաթիռով։

Այսպես սկսվում է նրա «կրնկակոխ հետապնդումը», որը լի է բազմաթիվ արկածներով։ Սկզբում նա ուշանում է ինքնաթիռից, հետո նա կորում է Կարիբների անտառում, ապա ծանոթանում է մի կղզիաբնակ աղջկա հետ, ընկնում է նավաբեկության մեջ, շփվում է բանտից փախած հանցագործների հետ, իսկ վերջում պայքարում է ավազակների խմբի հետ, ովքեր ցանկանում էին սպանել Լորիին և նրա ընտանիքին։

Դերերում

խմբագրել

Նկարահանման անձնակազմ

խմբագրել
  • Սցենարի հեղինակներ. Սթիվեն Լիսբերգեր և Սթիվեն Կարաբասթոս
  • Ռեժիսոր. Սթիվեն Լիսբերգեր
  • Օպերատոր. Ֆրենկ Թայդի
  • Մոնտաժ. Միտչել Սայնոուեյ
  • Պրոդյուսերներ. Թեոդոր Պարվին և Պիեր Դավիդ
  • Կոմպոզիտոր. խումբ «Ռեվյու»
  • Նկարիչ. Ուիլյամ Կրիբեր
  • Հագուստներ. Թերին Դե Շիլլիս

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել