Կրոկոդիլ (հանդես)
Կրոկոդիլ (ռուս.՝ Крокодил, «Կոկորդիլոս»), երգիծական հանդես նախկին Խորհրդային Միությունում (1922-1991 թթ.), իսկ ավելի ուշ՝ Ռուսաստանում (2005-2008 թթ.)։ Առաջին անգամ լույս է տեսել 1922 թվականին, Մոսկվայում։ Եղել է «Պրավդայի» հրատարակությունը (1932 թ.-ից)։ Կազմակերպողը և առաջին խմբագիրն է եղել Կ. Երեմեևը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1972 թ.)։
Չնայած ԽՍՀՄ-ում քաղաքական սատիրայով զբաղվելու վտանգավորությանը, թերթին որոշակիորեն թույլ է տրվել կծու երգիծանքի ենթարկել քաղաքական գործիչների, ինչպես նաև ծաղրի ենթարկել բազմաթիվ իրադարձություններ։
Թերթը բավականին ինտենսիվորեն ծաղրանքի է ենթարկել նաև կապիտալիստական երկրներին, ինչպես նաև ծաղրել բազմաթիվ քաղաքական, էթնիկական և կրոնական խմբերի, որոնք ենթադրաբար հակադրվել են խորհրդային համակարգին։ Օրինակ, ստալինյան բռնապետության վերջին տարիներին, «Բժիշկների գործի» շրջանակներում թերթում տեղ էին գտնում զանազան հակասեմական նյութեր և ծաղրանկարներ։
Հանրապետություն | Անվանում | Թարգմանություն |
---|---|---|
Ուկրաինական ԽՍՀ | Перець | Պղպեղ |
Բելառուսական ԽՍՀ | Вожык | Ոզնի |
Ուզբեկիստանի ԽՍՀ | Муштум | Բռունցք |
Ղազախստանի ԽՍՀ | Ара | Իշամեղու |
Վրացական ԽՍՀ | ნიანგი | Կոկորդիլոս |
Ադրբեջանական ԽՍՀ | Кирпи | Ոզնի |
Լիտվական ԽՍՀ | Šluota | Ցախավել |
Մոլդովական ԽՍՀ | Кипэруш | Պղպեղ |
Լատվիական ԽՍՀ | Dadzis | Փուշ |
Կիրգիզական ԽՍՀ | Чалкан | Եղինջ |
Տաջիկական ԽՍՀ | Хорпуштак | Ոզնի |
Հայկական ԽՍՀ | Ոզնի | Ոզնի |
Թուրքմենիստանի ԽՍՀ | Токмак | Թակ |
Էստոնական ԽՍՀ | Pikker | Pikker |
Բաշկիրիայի ԻԽՍՀ | Хэнэк | Եղան |
Չուվաշական ԻԽՍՀ | Капкан | Ծուղակ |
Կոմիի ԻԽՍՀ | Чушканзі | Իշամեղու |
Մարիի ԻԽՍՀ | Пачемыш | Իշամեղու |
Թաթարական ԻԽՍՀ | Чаян | Կարիճ |
Ուդմուրտական ԻԽՍՀ | Шӧкыч | Ձիաբոռ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 696)։ |