Կրոմերիժ (չեխ.՝ Kroměříž), հնում նաև Կրեմզիր (գերմ.՝ Kremsier), քաղաք Չեխիայի Հանրապետությունում, հայտնի ինչպես Հանակյան Աթենք (չեխ.՝ Hanácké Athény

Բնակավայր
Կրոմերիժ
չեխ․՝ Město Kroměříž[1]
ֆր.՝ Kremsier
չեխ․՝ Kroměříž[2]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՉեխիա Չեխիա
ՀամայնքԿրոմերիժի շրջան և Q89189082?[3]
Ներքին բաժանումBílany?[4], Drahlov?[4], Hradisko?[4], Kotojedy?[4], Postoupky?[4], Těšnovice?[4], Trávník?[4], Vážany?[4], Zlámanka?[4] և Kroměříž?
Առաջին հիշատակում1110[5] և 1107[6]
Մակերես50,975225 կմ²
ԲԾՄ201 մետր
Բնակչություն28 089 մարդ (հունվարի 1, 2024)[7]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ767 01[3]
Ավտոմոբիլային կոդZ
Պաշտոնական կայքmesto-kromeriz.cz
Կրոմերիժ (Չեխիա)##
Կրոմերիժ (Չեխիա)

Ընդհանուր տեղեկություն

խմբագրել

Կրոմերիժը գտնվում է Արևելյան Մորավիայի Զլինի գավառի համանուն շրջանում։ Քաղաքը գտնվում է Մորավա գետի վրա՝ ծովի մակարդակից 201 մ բարձրության վրա։ Քաղաքի տարածքը կազմում է 55,61 կմ²։ Բնակչության թիվը 29 374 մարդ (2006)։ Կրոմերիժը կազմված է 10 քաղաքային շրջանից։ 1997 թվականին այս քաղաքը, որի միջնադարյան կենտրոնը գտնվում է պետական պաշտպանության ներքո, ճանաչվել է Չեխիայի ամենագեղեցիկ պատմական քաղաքը։

Պատմություն

խմբագրել

Կրոմերիժը Հանակների երկրի հին քաղաքն է։ Կրոմերիժում առաջին բնակիչները հայտնվել են դեռևս Մեծ Մորավիայի ժամանակաշրջանում։ Առաջին անգամ այն գրավոր հիշատակվել է (որպես գյուղ) 1110 թվականին, երբ օլոմոուցի Յոհան 2-րրդ եպիսկոպոսը ձեռք էր բերել այն։ Առևտրային ճանապարհների խաչմերուկում գտնվող Կրոմերիժը 1266 թվականին Չեխիայի թագավոր Պրեմիսլ Օտտոկար 2-ի հրամանագրով ստացել է քաղաքի կարգավիճակ, իսկ նույն թվականին այնտեղ կառուցվել է ամրոց։ 1290 թվականին այստեղ սկսել է գործել քաղաքային օրենքը։

Հուսյան պատերազմների ժամանակ Կրոմերիժը Մորավիայում հուսիտների հենակետն է եղել և միայն 1456 թվականին է այն վերադարձվել օլոմոուցի եպիսկոպոսներին։ 1467-1471 թվականներին քաղաքը հայտնվել է չեխական արքա Իրջի Պոտերբրադցու և հունգարացի արքա Մատվեյ Կորվինայի միջև տեղի ունեցող պատերազմական գործողությունների կիզակետում։ 16-րդ դարից մինչև 17-րդ դարի սկիզբը Կրոմերիժը դարձել է Մորավիայի ամենակարևոր քաղաքական և մշակութային կենտրոնը։ Երեսնամյա պատերազմի ժամանակ շվեդները գրավել և ամբողջությամբ ավերել էին քաղաքը։ Քաղաքը վերակառուցվել է միայն 17-րդ դարի երկրորդ կեսին, օլոմոուցիի եպիսկոպոս Կարլ 2-րդ Լիխտենշտեյն-Կաստելաքորնի կողմից։ 1742 թվականին Ավստրիական ժառանգության պատերազմների ժամանակ քաղաքը գրավել են պրուսական զորքերը, իսկ 1752 թվականին քաղաքը այրվել է հրդեհի արդյունքում։ 1805 թվականին քաղաքը զբաղեցրել են Նապոլեոնի զորքերը, իսկ 1939 թվականին՝ գերմանական զորքերը։ 1945 թվականին քաղաքն ազատագրել են սովետական զորքերը։

1848 թվականի Ավստրիական հեղափոխության ժամանակ, Վիեննայում Հաբսբուրգների ապստամբության ճնշումից հետո ավստրիական ռայխստագը (մինչև 1849 թվականի մարտ) Կրոմերժիժ է տեղափոխվել և այստեղ նստավայր հիմնել (եպիսկոպոսական ամրոցում)։

1885 թվականին Կրոմերժիժում հանդիպել և եվրոպական քաղաքականության հարցերի շուրջ են բանակցել Ավստրո-Հունգարիայի կայսր Ֆրանց Յոզեֆը և ռուսական կայսր Ալեքսանդր 3-րդը։

Բնակչություն

խմբագրել
Բնակչության թվի վիճակագրություն (1869-2023)
Տարի Թիվ
1869 9918[8]
1880 15 038[9]
1890 15 897[9]
1900 17 509[9]
1910 20 186[9]
1921 20 767[9]
1930 22 024[9]
1950 22 782
1961 23 178
1970 22 062[8]
1980 25 887[8]
1991 28 967[8]
2001 29 225[9]
2012 28 967
2014 28 921[10]
2016 29 066[11]
2017 29 002[12]
2018 28 897[13]
2019 28 816[14]
2020 28 620[15]
2021 28 360[16]
2022 27 838[17]
2023 28 185[18]

Քույր քաղաքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.gleif.org/lei-files/20170831/GLEIF/20170831-GLEIF-concatenated-file.zip
  2. Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) ​​գրանցամատյան
  3. 3,0 3,1 Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) ​​գրանցամատյան
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 набор данных ISÚICzech Office of Surveying and Cadastre.
  5. Jakl L. Jak stará jsou česká města? Legendy a fakta. (չեխերեն) // iDNES.cz — 2011.
  6. Historický lexikon obcí České republiky 1869–2005 (չեխերեն): 1. díl / J. Růžková, J. ŠkrabalČSÚ, 2006. — 759 p. — ISBN 978-80-250-1310-6
  7. Český statistický úřad Počet obyvatel v obcích – k 1. 1. 2024 (չեխերեն)Praha: ČSÚ, 2024.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Historický lexikon obcí České republiky 1869–2005 (чеш.): 1. díl / под ред. J. Růžková, J. Škrabal — ČSÚ, 2006. — 759 с. — ISBN 978-80-250-1310-6
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Historický lexikon obcí České republiky – 1869–2011 (чеш.) — ČSÚ, 2015.
  10. Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2014 (чеш.) — Praha: 2014.
  11. Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2016 (чеш.) — Praha: 2016.
  12. Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2017 (чеш.) — Praha: 2017. — ISBN 978-80-250-2770-7
  13. Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2018 (чеш.) — Praha: ČSÚ, 2018. — ISBN 978-80-250-2843-8
  14. Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2019 (чеш.) — Praha: ČSÚ, 2019. — ISBN 978-80-250-2914-5
  15. Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2020 (чеш.) — Praha: ČSÚ, 2020.
  16. Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2021 (чеш.) — Praha: ČSÚ, 2021.
  17. Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1. 1. 2022 (чеш.) — Praha: ČSÚ, 2022.
  18. Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1. 1. 2023 (чеш.) — Praha: ČSÚ, 2023.

Արտաքին հղումներ

խմբագրել