Կրոմլեխ
Կրոմլեխ (բրետոն. crom - սեղան, lech - քար), նեոլիթյան և հիմնականում բրոնզեդարյան մեգալիթյան կառույցի տեսակ է։ Սովորաբար բաղկացած են խոշոր ( մինչև 5-7 մ բարձրության), մեկ կամ մի քանի համակենտրոն շրջաններ կազմող՝ առանձին կանգնած քարերից։ Շրջանի կենտրոնում երբեմն լինում է դոլմեն կամ մենհիր։ Հաճախ դեպի կրոմլեխ տանում են երկու կողմից մենհիրներով շրջապատված պողոտաներ։ Կրոմլեխները պեղելիս գտնվել են քարե գործիքներ, կմախքներ և խեցեղեն։ Կրոմլեխները տարածված են Եվրոպայում, Հարավային Կովկասում, հանդիպում են նաև Ասիայում և Ամերիկայում։ Ենթադրվում է, որ կրոմլեխները ծառայել են թաղման կամ կրոնական արարողությունների համար։ Այլ տեսակետի համաձայն դրանք կապված են արևի պաշտամունքի հետ և արևի տաճարներ են։
![]() | |
Շինանյութ | քար |
Կառուցի ձև | Շրջան |
Կազմված է | Գլաքար և Մենհիր |
Օգտագործվում է | ենթդ․ աստղագիտական աստղադիտարան և Պաշտամունքային կառույցներ |
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/e/ed/Swinside_%28p4160146%29.jpg/300px-Swinside_%28p4160146%29.jpg)
Մեծ Բրիտանիա
Կրոմլեխները Հայաստանում
խմբագրելՀայաստանում կրոմլեխները կազմում են ուրույն խումբ։ Ունեն 3-ից 30 մ տրամագիծ, շրջանաձև շարված սև, անտաշ քարերի բարձրությունը սովորաբար չի անցնում 0,5 մետրից, առանձին դեպքերում հասնում է 3 մ։ Հաճախ հանդիպում են լավ մշակված քարերով, կանոնավոր շարված պարսպով կրոմլեխներ (Աղավնատուն, Շամիրամ)։ Հայաստանի կրոմլեխների մեծ մասի քարերի շարքում կամ կենտրոնում կա մեկ ուղղահայաց մենհիր։ Կրոմլեխները Հայաստանում հայտնի են հիմնականում Աշտարակում, Տավուշում, Սյունիքում, Սևանի ավազանում։ Առանձին վայրերում հանդիպում են դամբարանաբլուրների վրա։
Սյունիք Հայաստան
Հայտնի կրոմլեխներ
խմբագրել- Սթոունհենջի կրոմլեխ - Մեծ Բրիտանիա
- Էյվբերիի կրոմլեխ - Մեծ Բրիտանիա
- Կառնակի կրոմլեխ - Ֆրանսիա
- Քարահունջ (Զորաց քարեր) - Հայաստան
Մեծ Բրիտանիա
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՄեծ Բրիտանիա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրոմլեխ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 697)։ |