Կրոտոնե
Կրոտոնե (իտալ.՝ Crotone [kroˈtone]), մինչև 1928 թվականը Կոտրոնե (Cotrone, սից. Cutroni), հնում Կրոտոնա (հուն. Κρότωνας, Κρότων, լատ. Croton, Croto, Crotus, Crotona, Crotonium), վաղեմի քաղաք-նավահանգիստ Տարենտյան ծոցի ափին, իտալական Կալաբրիա մարզում, 1994 թվ.-ից համանուն նահանգի վարչական կենտրոն։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Կրոտոնե | |||
իտալ.՝ Crotone | |||
| |||
Երկիր | Իտալիա | ||
Համայնք | Կրոտոնե | ||
Հիմնադրված է | մ. թ. ա. 710 թ. | ||
Մակերես | 182 կմ² | ||
ԲԾՄ | 8±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||
Բնակչություն | ▼58 445 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 0962 | ||
Փոստային դասիչ | 88900 | ||
Ավտոմոբիլային կոդ | KR | ||
Պաշտոնական կայք | comune.crotone.it | ||
| |||
Հսկա Հունաստան
խմբագրելԿրոտոնը հիմնվել է հույների կողմից Ք.ա. 708 թվ.-ին, չնայած ծովախորշի թերություններին, ծառայում էր միակ նավահանգիստը Տարենտայից Ռեգիայի ափին։ Հնում բնակեցումը զբաղեցնում էր բլուրը, որտեղ հիմնման ժամանակներից հնավանդ է հելլենական Ակրոպոլիսը։
Սկսած մ.թ.ա. 580 թվ.-ից կրոտոնցիները փայլել են Օլիմպիական խաղերում և գովերգվում էին Հելլադայում բժշկության արվեստով։ Կրոտոնից հիշեցնում են Հերոդոտին, ինչպես «բժիշկ, որ գերազանցում է բոլոր ժամանակակիցներին»։ Ք.ա. 530 թվ.-ին Պիֆագորը Կրոտոնում հիմնեց փիլիսոփայական-բարոյագիտական դպրոց, որի գոյությունն ապահովում թր տեղի օլիգարխիական կառավարությունը։ Մ.թ.ա. 510 թվ.-ին Միլոն Կրոտոնացին ջախջախեց Կրոտոնի գլխավոր հակառակորդին՝ Սիբարիս քաղաքին։ Շուտով սրանից հետո ստեղծվեց Կլինիի բռնապետությունը։ Պիֆոգորի հետևորդները հեռանում էին Կրոտոնից, իսկ բռնապետությունից հետո ստեղծվեց ժողովրդական իշխանություն։ Մ.թ.ա. 7-րդ դարում Կրոտոնը համարվել է հսկա Հունաստանի ամենազորեղ քաղաքը։
Մ.թ.ա. 4-րդ դարում առաջ եկան ճգնաժամի ազդանշաններ։ Մ.թ.ա. 379 թվ.-ից Կրոտոնը 12 տարի շարունակ Սիրակուզայի բռնապետ Դիոնիսոս Առաջինի իշխանության տակ էր։ Մ.թ.ա. 295 թվ.-ին Կրոտոնը ղեկավարում էր բռնապետ Մենեդեմը, որը Սիրակուզայի արքա Ագաֆոկլի կողմից աքսորվել էր, որից հետո քաղաքը մտավ Սիրակուզայի տերության մեջ։
Վաղնջական Հռոմ
խմբագրելԿրոտոնը էականորեն թուլացավ Պիրրովյան պատերազմի հետևանքով և 277 թվ.-ին առաջին անգամ հպատակեցվեց Հռոմի կողմից, որից հետո կրկին անցել է տիրապետության տակ Հաննիբալի զորքերի՝ Իտալիա ներխուժելու ժամանակ։ Վերջնականապես Հռոմի գաղութ է դարձել մ.թ.ա. 194 թվ.-ին։ Պիրրովյան պատերազմի կործանարար հետևանքների մասին տեղեկություններ է հաղորդում Տիտ Լեվիյը։
«Պատը, որ շրջապատում էր Կրոտոնը մինչև Պիրրի՝ Իտալիա մուտքը, ուներ 20 մղոն շրջագիծ. ամայացումից հետո, տեղի ունեցած պատերազմից, բնակեցվոլ է քաղաքի երկրորդ բնակաբաժինը։ Գետը հոսում էր քաղաքի կենտրոնով, այժմ այն փոխել էր տեղը, պարզվում է, որ ամրոցը գտնվում էր բնակավայրից հեռու»։
-Քաղաքի հիմնման մասին
Կրոտոնում են ներփակված «Սատիրիկոնի» վերջին պահպանված մասը։ Վեպի հերոսները, նվաճելով ծովի մոտ գտնվող բլուրը, հայտնաբերում են, որ «բլուրի վրայից երևում է ինչ-որ քաղաքի տեսարան, բարձր բլուրի վրա՝ ոչ հեռու գտնվող։ Թափառելով անծանոթ տարածքում՝ մենք չգիտեինք, որ ինչ-որ ագարակատեր մեզ չէր տեղեկացրել, որ դա Կրոտոնն է. վաղեմի քաղաք՝ երբևէ առաջինն Իտալիայում»։
Հինավուրց քաղաքից գրեթե որինչ չի պահպանվել, միայն Լիցինյան բլուրի վրա մի մարմարե միայնակ սյունակ հիշեցնում է Յունոնայի տաճարը։
«Հայտնի քաղաքից 6 մղոն հեռավորության վրա գտնվում է էլ ավելի հայտնի Լիցինյան բլուրը՝ հարգված բոլոր հարևան ժողովուրդների կողմից։ Նա խիտ պուրակում էր, որ շրջապատված էր բարձր եղևնիներով. մեջտեղում ընդարձակ արոտավայր էր բոլոր խոշոր եղջերավոր անասունների համար՝ նվիրված զոհասեղանին. <…> Բլուրը գովերգված էր ոչ միայն սրբությամբ, այլև հարստությամբ»։
- Պատմության քաղաքի հիմնման մասին
Հետագա պատմությունը
խմբագրելԿրոտոնը ոչ հաճախ հիշեցնում է Հռոմեական կայսրության ժամանակները, որը ցույց է տալիս նրա ճարտարապետությունը։ 6-րդ դարում դիմանում է Տոտիլի պաշարումներին, հետագայում մտել է Ռավեննյան գավառի մեջ։ 870 թվ.-ին թալանվել է սարակինոսների կողմից, որոնք մահապատժի են ենթարկում եպիսկոպոսին և փախչել ցանկացող քաղաքաբնակներին։
Քաղաքի հովանավորները համարվում են Սուրբ Աստվածածինը (Santa Maria di Capo Colonna) և սուրբ Դիոնիսոսի Արիսպագացին, տոնակատարությունը՝ հոկտեմբերի 9-ին։
Մուսսոլինիի ժամանակ քաղաքը դարձել էր Կալաբրիի հզոր արդյունաբերական կենտրոն, որին նպաստում էր հիդրոէլեկտրակայանին մոտ լինելը։ 1980-ական թթ.-ին հիմնական գործարանների սնանկացման պատճառով սկսվեց էկոնոմիկական ճգնաժամ։ 1996 թվ.-ին տուժեց ջրհեղեղից։ 1955 թվ-ից Կրոտոնում սկսվում են հնագիտական պեղումներ։
Տեսարժան վայրեր
Կրոտոն՝ քաղաք հնագույն կառույցների։ Վաղեմի շամանակներից բնակեցման մասին հավաստում է Կարլ 5-րդի ամրոցը, որը վերածվել է քաղաքային թանգարանի, որտեղ ցուցադրված են նորագույն հնագիտական պեղումների արդյունքները, ոչ մեծ ամրացում La Castella ծովախորշի կղզյակում և ռոմանական տաճար դասական ոճով ճակատով և «Սև տիրամոր» Կոլոննի հրվանդանի տաճարից։
Բարեկամ քաղաքներ
Պորտու, Պորտուգալիա (2010)
Խամմ, Գերմանիա (2013)
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրոտոնե» հոդվածին։ |