Կրուշևաց
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կրուշևաց (սերբ.՝ Крушевац [krûʃeʋat͡s]), քաղաք Սերբիայում։ Միջնադարում եղել է Սերբիայի մայրաքաղաքը։ Բնակչությունը 2002 թվականի մարդահամարի տվյալներով 75.256 մարդ է, իսկ Կրուշևաց համայնքի բնակչությունը՝ 130.000:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կրուշևաց | |||||
| |||||
Երկիր | Սերբիա | ||||
Համայնք | Kruševac City? | ||||
Հիմնադրված է | 1371 թ. | ||||
Մակերես | 854 կմ² | ||||
ԲԾՄ | 137 մետր | ||||
Բնակչություն | 58 745 մարդ (2011) | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 037 | ||||
Փոստային դասիչ | 37000 | ||||
Պաշտոնական կայք | krusevac.ls.gov.rs | ||||
| |||||
Կրուշևաց համայնքը ներառում է 101 բնակավայր։ Կրուշևաց քաղաքը համայնքի տնտեսական, քաղաքական, արդյունաբերական, վարչական, մշակութային, կրթական, մարզական կենտրոնն է։ Կրուշևաց համայնքը զբաղենում է 854 կմ² մակերես։
Քաղաքը գտնվում է Կրուշևիցյան գոգահովտում, որ փռված է Արևմտյան Մորավիայում։ Այն հյուսիսում հարում է Լևչային ու Տեմնիչային, հյուսիսում` Ժուպեին, Կոպաոնիկին, հարավում` Յաստրեբացին, իսկ արևմուտքում` Կրալևի և Իբարսկի գոգահովիտներին։
Պատմություն
խմբագրելԿրուշևացը որպես մայրաքաղաք 1371 թվականին հիմնադրել է իշխան Լազար Խլեբելյանովիչը։ Առաջին անգամ հիշատակվել է 1387 թվականին։ Ավանդության համաձայն` Կրուշևացն իր անունը ստացել է կրուշցա քարի անունից, որից էլ հիմնականում կառուցվել են քաղաքի շինությունները։
Կոսովոյի ճակատամարտից հետո Կրուշևացը դարձել է Սերբիայի մայրաքաղաքը։ Այդ ժամանակ երկիրը կառավարում էր Միլիցան, իսկ նրանից հետո` Լազարի որդին` Ստեֆանը, ով հետագայում մայրաքաղաք է հռչակում Բելգրադը։ Թուրքերը բազմիցս հարձակվել են Կրուշևացի վրա, սակայն այն նվաճել են միայն 1427 թվականին՝ Ստեֆանի մահից հետո։
1444 թվականից Կրուշևացն անցնում է Գեորգի Բրանկովիչի ձեռքը, սակայն թուրքերն այն վերջնականապես նվաճում են 1454 թվականին։ Այն ժամանակ քաղաքը կրում էր «Ալաջ Հիսար» թուրքական անունը։ Ավստրիա-թուրքական պատերազմի ժամանակ` 1689 թվականին, քաղաքն ազաագրվել է թուրքերից։ Հետագայում քաղաքը կրկին հետ է վերադարձվել թուրքերին 1791 թվականի Սվիստովի համաձայնագրով։ Կրուշևացը թուրքերից վերջնակապես ազատագրվել է 1833 թվականին։ Ազատագրումից հետո քաղաքն սկսել է արագ զարգանալ` դառնալով ժամանակի Սերբիայի կարևոր կենտրոններից մեկը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները Բագդալա լեռան վրա գնդակահարել են Կրուշևացի 1692 պարտիզանի` իրենց վրեժը լուծելով Կրուշևացի ճակատամարտում ունեցած կորուստների համար։ Պատերազմից հետո այդ տեղը վերածվել է հուշահամալիր-այգու` «Սլոբոդիշտե» (Ազատագրում) անվանումով։
Արդյունաբերություն
խմբագրելԿրուշևացը արդյունաբերական կենտրոն է` զարգացած մետաղամշակման և քիմիական արդյունաբերությամբ։ Այստեղ գործում են ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների «Ռուբին» ֆաբրիկան, մոտ 1200 այլ ընկերություններ։
Ժողովրդագրություն
խմբագրելԿրուշևացում ապրում է 46.395 չափահաս բնակիչ, բնակչության միջին տարիքը 39.2 է։ Քաղաքում հաշվվում են 19.342 ընտանիք, ընտանիքի անդամների միջին քանակը` 2.95:
Բնակիչները հիմնականում սերբեր են։
Պատկերասրահ
խմբագրել-
Լազարիցա եկեղեցին
-
Զանգակատուն
-
Կրուշևացի ամրոցի ավերակները
-
Իշխան Լազարին նվիրված հուշարձան
-
Քաղաքի տեսքը հարավից
-
Քաղաքի արևելյան տեսարան
-
Կրուշևացի ճակատամարտին նվիրված հուշարձանի հատված` Ֆիլիպ Վիշնիչ
Նշանավոր բնակիչներ
խմբագրել- Միոդրագ Չկալյա
- Բոյան Միլանդինովիչ
- Ռադմիլա Սավիչևիչ
- Վլաստիմիր Ստոիլկովիչ
- Ռադմիլա Ժիվկովիչ
- Տաշկո Նաչիչ
- Ռադոշ Բայիչ
- Լյուբինկա Բոբիչ
- Միլիյա Վուկովիչ
- Վոյին Չետկովիչ
- Նատաշա Շոլակ
- Նեբոյշա Բրադիչ
- Դոբրիցա Չոսիչ
- Ստանիսլավ Բինիչկի
- Լիլյանա Ջյուրովիչ
- Միլան Միլովանովիչ
- Գորան Ռաիչևիչ
Քույր քաղաքներ
խմբագրելԿրուշևացը համագործակցում է հետևյալ քաղաքների հետ.
- Ստարա Զագորա (2000)
- Ռյազան (2000)
- Ժալեց (2006)
- Վոլգոգրադ (1999)
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2008-07-09 Wayback Machine
- Կրուշևաց պորտալ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրուշևաց» հոդվածին։ |