Կցական լեզուներ (լատին․՝ agglutinatioկցում բառից), ձևաբանական դասակարգման մեջ լեզուների տեսակ, որոնցում բառի քերականական ձևերը կազմվում են մեկական քերականական կարգ արտահայտող առանձին մասնիկներով։ Կցական լեզուներ հակադրվում են թեքական լեզուներին, թեև կցական լեզուներում կան նաև թեքականության որոշ տարրեր, իսկ թեքական լեզուներում նկատվում է կցականություն։

Գերազանցապես կցական լեզու է ժամանակակից հայերենը (օրինակ, սեղաններին), որը, սակայն, ունի թեքականության որոշ տարրեր, ի տարբերություն հին հայերենի (գրաբարի), որը գերազանցապես թեքական լեզու է։

Կցական են թյուրքական, ուգրո-ֆիննական, տունգուս-մանշուրական, դրավիդյան լեզուները, կորեերենը, ճապոներենը, սվահիլին և որոշ այլ աֆրիկյան լեզուներ։

Տես նաև

խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 702