Հայաստանի արդարադատության նախարարություն
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, ՀՀ ԱՆ, Հայաստանի գործադիր իշխանության պետական մարմին։
Հայաստանի արդարադատության նախարարություն | |
---|---|
Տեսակ | արդարադատության նախարարություն |
Երկիր | Հայաստան |
Ստեղծման թվական | 1920 |
Ենթարկում | Հայաստանի կառավարություն |
Շտաբակայան | Երևան, Հայաստան |
Կայք | moj.am |
Պատմություն
խմբագրել1920 թվականին ՀՍՍՀ Հեղկոմի կողմից կազմակերպվում է Արդարադատության ժողովրդական կոմիսարիատը։ Գործել է 1923 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՍՍՀ ԿԳԿ նախագահության կողմից ընդունվում է գործունեության կանոնադրությունը։ Կից գործել է դատախազությունը, և արդարադատության ժողկոմը միաժամանակ հանրապետության դատախազն էր։ 1930 թվականի հունվարի 31-ին ժողկոմատը վերացվում է և վերստին ստեղծվում 1933 թվականի հունվարի 5-ին։ Այդ ժամանակամիջոցում արդարադատության ժողկոմատի խնդիրները կատարել են ՀՍՍՀ դատախազությունը և Գերագույն դատարանը։ 1936 թվականին արդարադատության ժողկոմատից անջատվում են դատախազական և քննչական մարմինները, և ժողկոմատը վերակազմվում է որպես Արդարադատության մինիստրություն։ Գործում մինչև 1959 թվականը։ Մինչև 1970 թվականը նրա գործառույթներն իրականացնում են ՀՍՍՀ գերագույն դատարանը և ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր իրավաբանական հանձնաժողովը։ ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության 1970 թվականի նոյեմբերի 2-ի հրամանագրով ՀՍՍՀ արդարադատության մինիստրությունը, որի խնդիրներն էին՝ դատական, նոտարական, զագսի մարմինների, փաստաբանների կոլեգիայի, իրավախորհրդատուների, գործունեության ղեկավարումը, իրավունքի պրոպագանդման և քաղաքացիների իրավական դաստիարակության գործի մեթոդական ղեկավարությունը, դատական մարմինների գործունեության ընդհանրացումը, մասնակցություն գործող օրենսդրության համակարգմանը։
Կառուցվածք
խմբագրելՀայայաստանի արդարարադատության նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ[1]։
Կառուցվածքային ստորաբաժանումներ
խմբագրել- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչություն
- Պրոբացիայի պետական ծառայություն
- Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչություն
- Ֆինանսատնտեսագիտական վարչություն
- Իրավական փոխօգնության վարչություն
- Միջազգային իրավական համագործակցության վարչություն
- Քարտուղարություն
- Անձնակազմի կառավարման վարչություն
- Իրավական ապահովման վարչություն
- Գործերի կառավարչություն
- Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
- Առաջին բաժին
- Ներքին աուդիտի բաժին
- Արխիվային բաժին
- Զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության բաժին
Առանձնացված ստորաբաժանումներ
խմբագրել- Վերահսկողական ծառայություն
- Քրեակատարողական ծառայություն
- Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն
- Իրավական ակտերի փորձաքննության գործակալություն
- Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն
- Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
- Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն
Իրավաբանական անձինք
խմբագրել- Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ
- «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամ
- Պաշտոնական տեղեկագիր ՓԲԸ
- Արդարադատության ակադեմիա
- «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ
- «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
- «ՀՀ ԱՆ թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ
Ընդհանուր տեղեկատվություն
խմբագրելՆախարար
Տեղակալներ
- Լևոն Բալյան
- Կարեն Կարապետյան
- Արմենուհի Հարությունյան
Գրականություն
խմբագրել- Հայկական սովետական հանրագիտարան, Երևան-1976