ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտ, գիտահետազոտական հիմնարկություն Երևանում։

ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտ
Տեսակինստիտուտ
Հիմնադրված է1955
ՏիպԳիտահետազոտական ինստիտուտ
ՆախագահՎահրամ Հակոբյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՄարշալ Բաղրամյան պողոտա 24 բ, 0015, Երևան, Հայաստան
ԿայքՊաշտոնական կայքը

Պատմություն

խմբագրել

Կազմակերպվել է 1971 թվականին, ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի (1944-1955 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտոր) հիման վրա։ Ինստիտուտում կատարվել են հիմնարար հետազոտություններ առաձգականության մաթեմատիկական տեսության, նյութերի սողքի, անիզոտրոպ թաղանթների և սալերի տեսությունների զարգացման ուղղությամբ։ Տարվել են նաև գործնական նշանակություն ունեցող տեսական աշխատանքներ առաձգականության մաթեմատիկական տեսության, հիդրոդինամիկայի որոշ հարցերի, բարակ մարմինների մագնիսաառաձգականության, պլաստիկության և ոչ գծային առաձգականության տեսության բնագավառում։ Ուսումնասիրվել են շերտավոր սալերի և թաղանթների ամրությանը, կայունությանը, տատանումներին և օպտիմալ նախագծմանը, առաձգականության տեսության խառը և կոնտակտային խնդիրներին վերաբերող հարցեր։ Փորձարարական հետազոտություններ են կատարվել բետոնի, մետաղների, կոմպոզիցիոն պլաստիկ նյութերի և բնահողերի սողքի և այլ հատկությունների ուսումսասիրության բնագավառում։ Ինստիտուտն ունի առաձգականության և պլաստիկության տեսության, թաղանթների և սալերի տեսության բաժիններ, նյութերի սողքի և ամրության լաբորատորիա, հոծ միջավայրի մեխանիկայի և դեֆորմացվող հոծ մարմինների էլեկտրադինամիկայի բաժիններ, էլեկտրաչափիչ սարքերի լաբորատորիա, մեխանիկական արհեստանոց[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել