ՀՀ ԶՈՒ եֆրեյտոր
ՀՀ ԶՈՒ եֆրեյտոր, զինվորական կոչում, որը կրում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և վերջինիս ենթակայության տակ գտնվող Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի այն զինծառայողները, ովքեր ստորաբաժանման կամ բարձրագույն հրամանատարության կողմից ստացել են այն։ ՀՀ ԶՈՒ եֆրեյտոր զինվորական կոչումը ներկայացնող ուսադիրը բաղկացած է մեկ V–աձև նշանից, որի սուր ծայրն ուղղված է ներքև։ Եֆրեյտոր կոչում ստացած զինծառայողները դասվում են շարքայինների ցանկում[1]։
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/5/51/Efreytor_%28Armenian_army%29.png)