ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք կամ Քաղաքացիական դատավարության մասին օրենսդրություն, նորմատիվ իրավական փաստաթուղթ և կանոնագիրք, որը սահմանում է քաղաքացիական գործերով դատավարության կարգը։
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են դատավարության այլ նորմեր, քան նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը[1]։
Քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքներով։
Դատարան դիմելու կարգ
խմբագրելԸնդհանուր օրինաչափություն
խմբագրելԸստ Հայաստանի Մայր օրենքների ժողովածուի՝ Սահմանադրության, յուրաքանչյուր ֆիզիկական անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան՝ Հայաստանի Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար։
Քաղաքացիական գործ հարուցելու հիմք
խմբագրելԳոյություն ունեն որոշակի նորմեր, որոնք սահմանում են քաղաքացիական գործեր հարուցելու հիմքերը և դրանց կատարման օրինաչափությունները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ.
Դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա։ |
Վարույթը կարող է նաև չեղարկվել փաստերի բացակայության և կողմերից մեկի բացկայության պայմաններում։
Դատարանի անկախություն
խմբագրելԴատավորի ընդունած յուրաքանչյուր քաղաքացիական վճիռ պետք է հիմնված լինի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և այլ կանոնագրքերի օրենքների վրա, հակառակ դեպքում այն կարող է մերժվել։
Դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա |
Արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են և ենթարկվում են միայն օրենքին։
Դատավորների անկախության երաշխիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով։
Դատարանը կարող է նշանակել միևնույն կամ տարբեր մասնագիտություններ ունեցող մեկից ավելի փորձագետներ։ Փորձագետներն իրավունք ունեն խորհրդակցելու միմյանց հետ և ընդհանուր հետևությունների գալու դեպքում տալու միասնական եզրակացություն։
Այն փորձագետները, որոնք համաձայն չեն միասնական եզրակացությանը, ներկայացնում են առանձին եզրակացություն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀՀ Արդարադատության նախարաություն (2012). Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք.