Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ

կազմակերպություն
(Վերահղված է ՀՃՈՒԿից)

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ
ՏեսակՀիմնադրամ
ՀապավումՀՃՈՒ (RAA)
Հիմնադրված1969
Իրավ. կարգավիճակգործող
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
ՏեղագրությունԵրևան, Կալիֆորնիա
Պաշտ. լեզու(ներ)հայերեն, անգլերեն և ռուսերեն
Գլխավոր քարտուղարՍամվել Կարապետյան
Հիմնական մարմինՀոգաբարձուների խորհուրդ
ՀիմնադիրԱրմեն Հախնազարյան
Կայքraa.am

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը հիմնադրվել է Աախենում (Գերմանիա) 1969 թվականին պրոֆեսոր-դոկտոր Արմեն Հախնազարյանի կողմից և որպես շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն գրանցվել է 1982 թ.։ ԱՄՆ-ի մասնաճյուղը հիմնադրվել է Կալիֆորնիայում 1996 թ.։ Հայաստանյան մասնաճյուղը հիմնադրվել է 1998 թվականին և գրանցվել որպես հասարակական կազմակերպություն (2010 թ.-ից՝ հիմնադրամ)[1]

Մինչև 2020 թվականը, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը եղել է ՀՃՈՒ հիմնադրամի Երևանյան մասնաճյուղի տնօրենը։ Ներկայումս հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է Ժորա Մանուչարյանը, իսկ հայաստանյան գրասենյակի կառավարումն իրականացվում է Տնօրենների խորհրդի կողմից։

Տնօրենների խորհուրդ՝ տնօրեն` Էմմա Աբրահամյան (Սամվել Կարապետյանի այրին), վարչական հարցերի և հրատարակությունների գծով համատնօրեն` Րաֆֆի Քորթոշյան, ճարտարապետական գործունեության գծով համատնօրեն` Աշոտ Հակոբյան, համակարգչային և տեխնիկական հարցերի գծով համատնօրեն` Արմեն Գևորգյան[2]։

Ուսումնասիրություններ

խմբագրել

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունն ուսումնասիրում և վավերագրում է Պատմական Հայաստանում գտնվող հայկական հուշարձանները։ Այս ուսումնասիրությունների արդյունքում 2023 թ. դրությամբ այն ունի ավելի քան 650,000 թվայնացված պատկերներից, միկրոֆիլմերից, հատակագծերից և այլ փաստաթղթերից բաղկացած հարուստ արխիվ։ Կազմակերպությունը նաև զբաղվում է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքում գտնվող մշակութային ժառանգության վերանորոգմամբ և պահպանմամբ։ Հայաստանյան մասնաճյուղը շարունակում է իրականացնել ուսումնասիրական գործունեություն, որի արդյունքում հրատարակվում են գրքեր, գրքույկներ, «Վարձք» հանդես, ինչպես նաև պատրաստվում փաստավավերագրական ֆիլմեր։

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել