Հադրութի շրջան, Արցախի Հանրապետության վարչատարածքային ամենաբարձր միավոր, որն ընդգրկում է երկրի հարավարևելյան մասը։ Շրջանի վարչական կենտրոնը Հադրութ քաղաքն է[3]։

Հադրութի շրջան
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԿարգավիճակԱրցախի Հանրապետության շրջան
Ներառում է29 համայնք
ՎարչկենտրոնՀադրութ
Բնակչություն (2005)
12300[1] (5 տեղ)
Խտություն6.4
Տարածք1877
Ժամային գոտիUTC+4
gov.nkr.am/hy/regions/details/51/
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]

Շրջանի մեծ մասը գրավվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ընթացքում, իսկ մյուս փոքր մասը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ընդունված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո[4]։

Աշխարհարգրություն

խմբագրել

Շրջանի տարածքի զգալի մասը զբաղեցնում են թավ անտառները, որոնք հարուստ են բազմազան պտուղներով։ Իսկ Քիրսի լեռնաշղթայի Դիզափայտ լեռան լանջերը ծաղկառատ, խոտառատ արոտավայրեր են։ Լեռնային կտրտված մակերևույթի պատճառով դաշտավարության համար նպաստավոր հողատարածքներն ավելի քիչ են։

Կլիման ընդհանուր առմամբ չոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում +11,7 °C է, բարձրադիր վայրերում -1 °C։ Հունվարյան միջին ջերմաստիճանը համապատասխանաբար -0,7 °C, հուլիսինը +23,6 °C։ Տեղումների միջին տարեկան քանակը 500-700 մմ է։

Պատմություն

խմբագրել

Շրջանի տարածքը համընկնում է պատմական Արցախի Դիզակի մելիքության տարածքին և աչքի է ընկնում հայկական պատմաճարտարապետական մեծ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հուշարձաններով։ Տարածքի գերակշռող մասի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 700-900 մ, իսկ ամենաբարձր կետը Դիզափայտ լեռան գագաթն է (2480 մ)։ Դիզափայտի «Սպիտակ տաճարը» հնագույն ուխտատեղի է։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արցախի Հանրապետության Հադրութի շր'անում բնակչության աճ է նկատվում(չաշխատող հղում)(ռուս.)
  2. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  3. Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  4. «Հին Թաղեր գյուղը հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ․ WarGonzo».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հադրութի շրջան» հոդվածին։