Հալվե
Անմահաթուփ, Հալվե
Ծառանման հալվե (Aloe arborescens),
Ծաղկավոր բույսերի խումբ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Միաշաքիլավորներ
Կարգ Աստղածաղկավորներ
Ընտանիք Թաղաղուազգիներ
Ցեղ Անմահաթուփ, Հալվե
Տեսակ Ծառանման հալվե
Լատիներեն անվանում
Aloe
L., 1753
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ

Aloe perfoliata L., 1753


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Անմահաթուփ, հալվե, սապռ[1] կամ ալոե (լատին․՝ Aloe), թաղաղուազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանների ցեղ։ Ընդգրկում է մոտ 500 տեսակ։ Նախկինում Հալվեն պատկանում էր Aloaceae կամ Asphodelaceae[2] ընտանիքին։

Հայաստանում աճեցվում է Երևանի բուսաբանական այգում, Արմավիրի մարզում։ Սենյակային պայմաններում աճեցվում է Հալվե ծառանմանը (A. arborescens

Կենսաբանական նկարագիր

խմբագրել

Տերևները հերթադիր են, հյութալի, մսալի՝ մոմաշերտով պատած, եզրերը՝ փշոտ։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման, ծաղիկները հիմնականում խողովակավոր կամ նեղ զանգակաձև են՝ կարմիր, նարնջագույն, դեղին։ Պտուղը տուփիկ է։ Բազմանում է սերմերով ու վեգետատիվ ճանապարհով։

Նշանակություն և կիրառում

խմբագրել

Սենյակային պայմաններում աճեցվում է ծառանման հալվե (A. arborescens), որն արժեքավոր դեղաբույս է։ Տերևները և թուրմը պարունակում են ֆերմենտներ, վիտամիններ, եթերայուղեր, գլիկոզիդներ։ Պատրաստուկներն օգտագործվում են ստամոքսաղիքային համակարգի, աչքի, բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների, սակավարյունության, ճառագայթային վնասվածքների և այլ դեպքերում։

Հալվեի հյութն օժտված է բակտերիասպան և բակտերիաների աճը կասեցնող հատկություններով։ Օգտագործվում է այրվածքների, սնուցող, խոցերի, վարակված վերքերի, թարախակույտերի և այլ հիվանդությունների դեպքերում։

Հալվեն աճեցվում է Երևանի բուսաբանական այգում և Արմավիրի մարզի որոշ տնտեսություններում։

Դասակարգում

խմբագրել
 
Բուսաբանական նկարազարդում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ռուբեն Սերոբի Ղազարյան. «Բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն բառարան». www.nayiri.com. էջ 54. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին. {{cite web}}: More than one of |pages= and |page= specified (օգնություն)
  2. См. ссылку GRIN в карточке растения.

Գրականություն

խմբագրել
  • Алоэ // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Алоэ — статья из Большой советской энциклопедии
  • Егорова Т. В. Семейство асфоделовые (Asphodelaceae) // Жизнь растений. В 6-ти т. / Гл. ред. А. Л. Тахтаджян. — М.։ Просвещение, 1981. — Т. 6. Цветковые растения. / Под ред. А. Л. Тахтаджяна. — С. 127—148. — 543 с. — 300 000 экз

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալվե» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալվե» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 52