Հաքերները (ֆիլմ, 1995)
«Հաքերները» (անգլ. Hackers), 1995 թվականին ամերիկացի ռեժիսոր Հեյն Սոֆթլիի նկարահանած ֆիլմը, որի նկարահանումներն սկսվել են 1994 թվականի նոյեմբերին։
Հաքերները անգլ.՝ Hackers | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ֆիլմ անչափահասների համար, տեխնոթրիլեր, քրեական թրիլլեր, քրեական ֆիլմ, թրիլեր և դրամա |
Թեմա | հաշվարկում |
Թվական | 1995 և հունիսի 13, 1996[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Իեն Սոֆթլի |
Պրոդյուսեր | Ռալֆ Վինթեր |
Սցենարի հեղինակ | Ռաֆայել Մորո |
Դերակատարներ | Ջոնի Լի Միլլեր, Անջելինա Ջոլի, Ջեսի Բրեդֆորդ, Մեթյու Լիլլարդ, Ֆիշեր Սթիվենս, Լորեյն Բրաքո, Ռենոլի Սանտիագո, Լոուրենս Մեյսոն, Ալբերտա Վաթսոն, Մարկ Էնթոնի, Մայքլ Գասթոն և Ուենդել Փիրս |
Օպերատոր | Անջեյ Սեկուլա |
Երաժշտություն | Սայմոն Բոսուել |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Նյու Յորք, Նյու Ջերսի, Pinewood Studios և Լլոյդի շենք |
Կինոընկերություն | United Artists |
Տևողություն | 107 րոպե |
Բյուջե | 20 000 000 $ |
Սյուժե
խմբագրել1998 թվականին Սիեթլում 11-ամյա համակարգչային հանճար Դեյդ Մըրֆիի ծնողները տուգանվել են 45 հազար դոլարով, որովհետև նա ստեղծել էր մի վիրուս, որը վարակել էր 1507 համակարգչային համակարգ և խուճապ առաջացրել Նյու-Յորքի ֆոնդային բորսայում, իսկ տղան դատվեց 7 տարով պայմանականորեն։ Նրան արգելված էր օգտագործել համակարգիչ և հեռախոս մինչև 18 տարեկան։ Անցավ 7 տարի և նոր դպրոցում, Նյու-Յորքում նա ծանոթանում է հակերների խմբի հետ։ Նրանցից մեկը պատահական թափանցել էր խոշոր նավթահան կորպորացիայի ցանց և մասամբ պատճենել ֆայլերը, բացահայտելով համակարգչային անվտանգության ծառայողության գլխավորին, նա օգտագործում էր «Ցանցային որդին» 25 մլն. գողանալու համար։ Գողը իմանալով այդ մասին, որոշեց ստեղծել վիրուս, որն առաջացնում է նավթային տանկերի տապալում, և բարդել ամբողջ մեղքը հակերների վրա։ Հիմա հակերները միավորվել են համացանցի միջոցով և սկսել են պատերազմ անպատկառ չարագործի հետ։
Դերերում
խմբագրել- Անջելինա Ջոլի–Քեյթ «Acid Burn» Լիբբի
- Ջոննի Լի Միլլեր–Դեյդ «Crash Override/Zero Cool» Մյորֆի
- Ջեսսի Բրեդֆորդ–Ջոյ Պարբելլա
- Մեթյու Լիլլարդ–Էմանուել «Cereal Killer» Գոլդսթեյն
- Լոուրենս Մեյսոն–Պոլ «Lord Nikon» Կուկ
- Ռենոլի Սանտիագո–Ռամոն «Phantom Phreak» Սանչես
- Ֆիշեր Ստիվենս–Յուդժին «The Plague» Բելֆորդ
- Ալբերտա Վաթսոն–Լորեն Մյորֆի
- Լորրեյն Բրակկո–Մարգո
- Օլեգ Ֆյոդորով–ռուսական հակեր
- Ռավիլ Իսյանով–ռուսական հակեր
- Ուենդելլ Պիրս–Ռիչարդ Ջիլլ, գաղտնի ծառայության հատուկ գործակալ
- Ֆելիսիտի Խաֆֆման–մեղադրանք ներկայացնող
- Մարկ Էնթոնի–գործակալ Ռեյ
Երաժշտություն
խմբագրելՖիլմի համար թողարկվել են երեք երաժշտություն։ Առաջին ալբոմում ներկայացվել է ֆիլմում հնչած երաժշտություն, իսկ մյուս երկուսը եղել են երաժշտության ռեմիքսային մեկնակերպերը, որոնք գրվել են ֆիլմի «մոտիվներով»։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Այն վիրուսը որը արձակել էր գլխավոր հերոս Դեյդ Մյորֆին և որը դարձավ նյու-Յորքյան բորսաների փլուզումի պատճառ, հանդիսանում է հղում 1998 թվականի իրական իրադարձությանը, երբ հայտնի Մորրիսի ցանցային որդը կանգնեցրեց ARPANET ցանցի աշխատանքը։
- Բոլոր վիրուսները որոնք արձակվել են հակերների վերջնական «մարտի» ժամանակ, նույնպես ունեն պատմական արմատներ։ Նրանց մեջ են– Cookie Monster, Elk Cloner վիրուսները։
- Անջելինա Ջոլիի և Ջոննի Լի Միլլերի համար սրանք առաջին լուրջ դերերն էին։
- Ֆիլմի դերերից մեկը փորձել է Էդվարդ Նորթոնը
- Պատկերի ռեժիսորը Քեյթ Լիբբի դերի համար ունկնդրել են Հիլարի Սոունկին, Հիզեր Գրեմին և Լիվ Թեյլորին, բայց վերջնական դերը տրվել է Անջելինա Ջոլիին։
- Ֆիլմը նկարահանվել է Նյու-Ջերսիիում, Նյու-Յորքում և Լոնդոնում։
- Ֆիլմի մոտիվներով հայտնի գրող ֆանտաստ Դեվիդ Բիշոֆի կողմից գրվել է «Հակերներ» գիրքը։
Քննադատություն
խմբագրելՖիլմը ենթարկվել է կինոքննադատների կողմից խառնակազմ արձագանքի։ Rotten Tomatoes-ում գրախոսության 31%-ը հանդիսանում են դրական։ Միջին վարկանիշը կազմում է 4,7-ը 10-ից։ Metacritic կայքը ֆիլմին տվել է 100-ից 46 բալ գնահատական, հիմնվելով 15 գրախոսությունների վրա։ Հայտնի կինոքննադատ Ռոդջեր Էբերտը ֆիլմը գնահատել է 4-ից 3 աստղով։