Հակոբ Ազիզյան
հայ դերասան
Հակոբ Աղվանի Ազիզյան (ապրիլի 19, 1938, Գեղհովիտ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ Հայաստանի ժողովրդական արտիստ (2004)։
Հակոբ Ազիզյան | |
---|---|
Կադր «Հեղնար աղբյուր» ֆիլմից (1970) | |
Ծնվել է | ապրիլի 19, 1938 (86 տարեկան) |
Ծննդավայր | Գեղհովիտ, Գեղարքունիքի մարզ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Վանաձորի դրամատիկական թատրոն |
Ընտրանի | «Այս կանաչ, կարմիր աշխարհը» «Հեղնար աղբյուր» «Հնձան» |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրել1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1964 թվականից Վանաձորի դրամատիկական թատրոնի դերասան, 1995-2000 թվականներին եղել է տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, 2001-2002 թվականներին` գլխավոր ռեժիսոր։ 1973 թվականից դասավանդում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում, 2003 թվականից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում, 2004 թվականից՝ պրոֆեսոր[1]։
Դերեր թատրոնում
խմբագրել- Սամսոնյան՝ Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»
- Արբենին՝ Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»
- Միքայել՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս»
- Բոլենբրոկ՝ Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ Երկրորդ»
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1988 | Ռիչարդ II | Հենրի Բոլինգբրոք |
1988 | Համբարձում | Գեորգ |
1984 | Հող և ոսկի | Ստեփան Մարգարյան |
1980 | Կտոր մը երկինք | |
1975 | Այս կանաչ, կարմիր աշխարհը | Դիլան |
1973 | Տտիպ խաղող | Սահակ |
1973 | Հնձան | |
1972 | Վերադարձ | Ռուբեն |
1970 | Հեղնար աղբյուր | Երանոս |
1969 | Չախ-Չախ թագավորը | Սիմոն |
Բեմադրություններ
խմբագրել- Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև»
- Ա. Աղասարյանի «Անառակ որդու վերադարձը»