Հակոբ Ասատուրյան
Հակոբ Հովհաննեսի Ասատուրյան (մարտի 3, 1903[1], Չոմախլու, Դևելի, Կայսերիի մարզ, Թուրքիա[1] - օգոստոսի 11, 2003, Նյու Ջերսի, ԱՄՆ), հայ բանաստեղծ, արձակագիր, երաժշտագետ։
Հակոբ Ասատուրյան արմտ. հայ.՝ Յակոբ Ասատուրեան | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1903[1] |
Ծննդավայր | Չոմախլու Կեսարիայի գավառ |
Վախճանվել է | օգոստոսի 11, 2003 (100 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, երաժշտագետ, երգիչ, բանաստեղծ և արձակագիր |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԱՄՆ |
Կրթություն | Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան (1918) և Կոլումբիայի համալսարան (1928) |
Պարգևներ | |
Հակոբ Ասատուրյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՀակոբ Ասատուրյանը ծնվել է Կեսարիայի գավառի Չոմախլու գյուղում։ 1915 թվականին, չավարտած Խրիմյան վարժարանը, ընտանիքի հետ բռնում է տարագրության ճանապարհը, որի ընթացքում սովից ու տանջահարությունից մահանում են մայրը ու երկու քույրերը։ 1918 թվականին հանգրվանում է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում, որը վերածվել էր որբանոցի։ 1920 թվականին հաստատվում է ԱՄՆ-ում։ 1928 թվականին հետևել է Կոլումբիայի համալսարանի գիշերային դասընթացներին։ ԱՄՆ-ում գտնվելու առաջին տարիներից հանդես է եկել նաև որպես երգիչ՝ կատարելով Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի, Բարսեղ Կանաչյանի, Ալան Հովհաննեսի մշակած ժողովրդական ստեղծագործությունները, որոնք 1947 թվականին, Նյու Յորքում լույս են տեսել ձայնապնակներով՝ «Հայ երգ» վերտառությամբ։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելԱսատուրյանի առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1923 թվականին, «Հայաստանի կոչնակ» շաբաթաթերթում՝ Յ. Յ. Ա. ստորագրությամբ։ Ասատուրյանը տպագրվել է Մաժակցի գրական կեղծանունով։ 1936 թվականից հանդես է եկել «Նոր գիր» գրական հանդեսում, տպագրել արձակ և չափածո ստեղծագործություններ, գրական-քննադատական տեսություններ։ Հակոբ Ասատուրյանի «Անդաստան» (1946) բանաստեղծությունների գիրքն արտացոլում է հայրենի հողից կտրված հայի տվայտանքը։ Նրա «Հովակիմի թոռները» (1965), «Հովակիմի թոռնորդիները» (1982), «Տօ, լա՜ճ տնաւեր» (1986) վեպերը սփյուռքահայ արձակի նվաճումներից են։
Հակոբ Ասատուրյանը գրել է նաև «Կոմիտաս վարդապետ եւ հայ երգը» (1962) աշխատությունը, Հայաստանի կյանքն ու մշակույթը ներկայացնող երկեր («Քարի եւ հողի պատմութիւն», 1969, «Պարոյր Սեւակի հետ», 1971)[2]։ 1990 թվականին Լոս Անջելեսում հրատարակել է «Ո՞ւր, Վահրամ» ժողովածուն։
Պարգևներ
խմբագրել- «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան, 1983
Երկեր
խմբագրել- Հարիւրամեակ, հանդիպումներ, յուշեր, Նյու Յորք, 1978։
Գրականություն
խմբագրել- Թամրազյան Հ., Հակոբ Ասատուրյան։ Կյանքը եւ գործը, Ե., 1993։
- Հարյուրամյակ, Նյու Յորք, 1978։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Ասատուրյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 553)։ |