Հակոբ Ասլանյան
Հակոբ Արսենի Ասլանյան (օգոստոսի 1, 1954[1], Ջրաշեն, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Հայաստանի ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից[2], Հայաստանի ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից[2], «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ[2][3][4][5]։
Հակոբ Ասլանյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1954[1] (70 տարեկան) |
Ծննդավայր | Ջրաշեն, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և պատգամավոր |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կենսագրական տվյալներ
խմբագրելՀակոբ Ասլանյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 1-ին, Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում[6]։
1974-1976 թվականներին պարտադիր զիվորական ծառայության է անցել խորհրդային բանակում։
Կրթություն
խմբագրելՍովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, որի պատմություն-իրավունք ֆակուլտետն ավարտել է 1988 թվականին։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել1971-1972 թվականներին որպես բանվոր աշխատել է «Հայգլավէներգո» կենտրոնական էլեկտրացանցում։ 1972-1974 թվականներին և 1977-1978 թվականներին եղել է Երևանի Մյասնիկյանի շրջանի կանաչապատման գրասենյակի փականագործ բանվոր։ Որպես ապրանքագետ, ապա ճարտարագետ 1978-1982 թվականներին աշխատել է «Սոյուզինտերգազստրոյ» համամիութենական միավորումում։ 1987-1994 թվականներին Երևանի թիվ 149 դպրոցում եղել է ուսուցիչ։ 1994-2002 թվականներին մանկավարժի աշխատանքը շարունակել է Երևանի Շիրակացու անվան ճեմարանում, եղել է պատմության ամբիոնի վարիչ, իսկ 2000-2003 թվականներին՝ Երևանի «Ալգորիթմ» վարժարանի ուսուցիչ։
2003-2010 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Երևանի թիվ 164 դպրոցում, իսկ 2010-2015 թվականներին՝ Երևանի թիվ 127 ավագ դպրոցում։ 2011 թվականի փետրվարից հուլիս ընկած հատվածում եղել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ։ 2015-2018 թվականներին եղել է «Գլոբալ բրիջ» կրթահամալիր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ուսուցիչ։ 2018-2019 թվականներին աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարությունում, եղել է «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։ 2020 թվականի հունիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում աշխատել է Շրջակա միջավայրի նախարարությունում՝ որպես «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական։
Մասնակցել է արցախյան երեք պատերազմներին[փա՞ստ]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու երեխա[2]։
Քաղաքական գործունեություն
խմբագրելՀակոբ Ասլանյանը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ[2][5]։
2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած Հայաստանի ազգային ժողովի ընտրություններում Հակոբ Ասլանյանը եղել է «Ելք» դաշինքից պատգամավորության թեկնածու[5]։
2020 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 2-ը Հակոբ Ասլանյանը եղել է Հայաստանի ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից[2][7]։ Որպես Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր՝ եղել է Ազգային ժողովի «Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի» անդամ[2]։
2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած Հայաստանի ազգային ժողովի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրվել է Հայաստանի ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր[2]։
Պատմական թեզիսներ
խմբագրել2022 թվականի ապրիլի 15-ին հարցազրույցի ընթացքում Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ «Տիգրան Մեծը դրեց ծովից ծով Հայաստանի կործանման սկիզբը»։ Նրա հնչեցրած այս արտահայտությունը մեկնաբանվել է մի շարք լրատվամիջոցների կողմից[8][9]։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- «1992-1994 թվականների մարտական գործողությունների մասնակից» մրցանակ (1997 թվական)
- «2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից» կրծքանշան (2019 թվական)
- «Վազգեն Սարգսյան» շքանշան (2007)
- «Ասպետաց Մեծն Տիգրան» շքանշան (2016)
- «Մայրական երախտագիտություն» (2007)
- «Գարեգին Նժդեհ» մեդալ (2010)
- «Մարտական ծառայության» մեդալ (2016)
- «Դրաստամատ Կանայան» մեդալ (2013)
- «Զինվոր հայրենյաց» մեդալ (2013)
- «Կրթության երախտավոր» ոսկե հուշամեդալ (2012)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1424&lang=eng
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հակոբ Ասլանյանի մասին կենսագրական տեղեկություններ Հայաստանի ազգային ժողովի կայքում, (արխիվացված 15․04․2022թ․)
- ↑ «Հայտարարագրերի ռեեստր - ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով». cpcarmenia.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՄԱՆԴԱՏՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (PDF). res.elections.am. 8․1․2021.
- ↑ 5,0 5,1 5,2 2017 թվականին Հայաստանի ազգային ժողովի ընտրություններում «Ելք» դաշինքի թիվ 1 ընտրատարածքի ռեյտինգային ցուցակը, (արխիվացված 15․04․2022թ․)
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Հայտնի են «Իմ քայլը»-ի ցուցակի բոլոր 183 անունները». CIVILNET. 2018 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Տիգրան Մեծը դրեց ծովից ծով Հայաստանի կործանման սկիզբը. Հակոբ Ասլանյան» հոդված news.am լրատվական կայքում, (արխիվացված 15․04․2022թ․)
- ↑ «Տիգրան Մեծը դրեց ծովից ծով Հայաստանի կործանման սկիզբը, հաղթանակով դրեց. ՔՊ-ական պատգամավոր» հոդված tert.am լրատվական կայքում, (արխիվացված 15․04․2022թ․)