Վարնկաթաղ
Վարնկաթաղ, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 24 կմ հյուսիս-արևմուտք` Թարթառ գետի աջ ափին՝ 800 մետր բարձրության վրա։ Մինչև 2002 թվականը գյուղը կոչվել է Հակոբ Կամարի (Հակոբ Կամարի (Բեջանյան) (հուլիսի 17, 1889, գ. Լյուլասազ, ԼՂՀ- դեկտեմբերի 4, 1930) հեղափոխական գործիչ, գրող, լրագրող)։ Տարածքը՝ 300 հեկտար։ Զբաղվում են անասնապահությամբ և երկրագործությամբ։ Ունի ակումբ, բուժկետ, գործում է Մաղավուզի միջնակարգ դպրոցի մասնաճյուղը։ Գյուղի տարածքում է Թոխկասար ուխտատեղին, կան խաչքարեր։
Գյուղ | ||
---|---|---|
Վարնկաթաղ | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտակերտի | |
Համայնք | Թարթառի շրջան, Ջևանշիրի գավառ, Մարտակերտի շրջան և Մարտակերտի շրջան | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 68[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | վարնկաթաղցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային դասիչ | AZ5900 | |
Ավտոմոբիլային կոդ | 59 | |
|
Աշխարհագրություն
խմբագրելԳտնվում է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից 21 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 76 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 2087,93 հա տարածք, որից 1015,58 հա գյուղատնտեսական նշանակության, 1004,05 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 7 աղբյուրներ` «Գյուղամիջյան», «Չինարի», «Քաշի», «Նովինջար», «Ծափկոտ», «Մեծ Թողկասար» և «Փոքր Թողկասար»։
Առկա է պղնձի հանքային պաշար։
Պատմություն
խմբագրելԳտնվում է Մարտակերտ քաղաքից 24 կմ դեպի հյուսիս-արևմուտք, իսկ հեռավորությունը ԼՂՀ-ի մայրաքաղաք Ստեփանակերտից 79 կմ է։ Նախկինում այդ հայկական գյուղը կոչվել է Վարանգաթաղ։ Հետագայում, երբ Շամշադինից այստեղ են վերաբնակվում Թունի և Բաբա եղբայրները, որոնք արհեստավորներ էին և պատրաստում էին հրացանի փողեր (լուլա)։ Նրանց միջոցով գյուղը ամենուրեք հայտնի է դառնում Լուլասազ օտարահունչ անունով։ 1984 թվականին գյուղը վերանվանվում է այդ գյուղում ծնված և մեծացած, այդ գյուղի բնակիչ` հեղափոխական Հակոբ Կամարու անունով[2]։ Ներկայիս գյուղը հիմնադրվել է 1790-ական թվականներին, բայց այդտեղ հայկական բնակավայր է եղել դեռևս շատ հնուց։
Կոլտնտեսությունը կազմավորվել է 1930 թվականին։ 1970 թվականին այստեղ կար 88 տուն, 356 բնակիչ, 1987 թվականին` 84 տուն, 342 բնակիչ։ 1914 թվականին բացվել է մեկդասյան դպրոց. 1920 թվականին` տարրական, 1938 թվականին` յոթամյա, 1980 թվականին` ութամյա դպրոց։ Էլեկտրաֆիկացվել է 1947 թվականին։
Հակոբ Կամարիում են ծնվել հեղափոխականներ Հակոբ Կամարին, Թևատրոսը, Բեյբուդ և Լազր Միրզաբեկյանները, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանը։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 154 մարդ, զոհվել է 64-ը, որոնց հիշատակին կանգնեցված է հուշարձան։
Մինչև 1994 թվականի հրադադարի կնքվելը, մարտեր են մղվել գյուղի համար։ Հակոբ Կամարիի մատույցներում հայկական կողմն ունեցել է շատ զոհեր, նրանցից են Ալբերտ Առուշանյանը` ծնված 1971 թվականի հուլիսի 26-ին, ով զոհվել է մարտի ժամանակ հունվարի 7-ին[3], Հենրիկ Հովհաննիսյանը, ով մարտն էր ղեկավարում[4], Վլադիմիր Պողոսյանը և այլք։ 1988 թվականի վերջին Վարնկաթաղում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ա. Միրզաբեկյան), որն առանձին և 1992 թվականից ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել է գյուղի և ԼՂՀ տարբեր բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Վարնկաթաղից հրամանատարներ են եղել Ա. Միրզաբեկյանը, Բ. Իսրայելյանը, Ա. Ղուլյանը, Ի. Սարգսյանը, Մ. Միրզոյանը։ Վարնկաթաղից զոհվել է 2 ազատամարտիկ[5]։
Բնակչություն
խմբագրել2015 թվականին Վարնկաթաղ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 95 մարդ, կա 31 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 83 | 82 | 78 |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։
Հասարարակական կառույցներ
խմբագրել2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, Մաղավուզի միջնակարգ դպրոցի Վարնկաթաղի մասնաճյուղը, որտեղ 2013-2014 ուսումնական տարում աշակերտներ չեն սովորել[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Ս. Մելքումյան, Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990, էջ 171
- ↑ Ալբերտ Առուշանյան
- ↑ «Հենրիկ Հովհաննիսյան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 619։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 207.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)