Հակոբ Հակոբյան (1957)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Հակոբյան (մարտի 13, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։
Հակոբ Հակոբյան | |
Կրթություն՝ | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 13, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1973 թվականից Երևանի «Անուշ» արտադրական միավորման բանվոր, 1982-1990 թվականներին տնտեսական գծով գլխավոր բժշկի տեղակալ՝ «Մալաթիա» կլինիկական հիվանդանոցում։
1990-1995 թվականներին եղել է թիվ 4 գյուղատնտեսական շուկայի տնօրեն, 1995-1999 թվականներին՝ թիվ 6 հացի գործարանի տնօրեն։ Նույն ժամանակահատվածում եղել է նաև «Երկրապահ» կամավորական միության Երևանի մարզխորհրդի նախագահ։
1999 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, «ագրոնոմ» մասնագիտությամբ։
1999 թվականից 2-րդ (1999-2003), 3-րդ (2003-2007) և 4-րդ գումարումների Ազգային ժողովի պատգամավոր։ Ընդգրկված է եղել պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմում (նախագահի տեղակալը՝ 2-րդ և 3-րդ գումարումներով)։
2008 թվականի մարտին Հակոբ Հակոբյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, նույն թվականի սեպտեմբերից պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին։
2015 թվականի փետրվարի 4-ին ձերբակալվել է հարկերից խուսափելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մեղադրանքով, մայիսի 4-ին ազատ է արձակվել[1]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երեք երեխա։
Մրցանակներ
խմբագրել- «Մայրական երախտագիտություն» մեդալ (1993)
- «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան (1994)
- «Արիության» մեդալ (1994)
- «Մարշալ Բաղրամյան» մեդալ (1997)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Экс-депутат Акоп Акопян отпущен на свободу» (ռուսերեն). HayastanNews. 2015 թ․ մայիսի 5. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Акоп Варданесович Акопян» (ռուսերեն). Национальное собрание Республики Армения. 2003 թ․ հունիսի 13. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
- «Акопян Акоп Варданович» (ռուսերեն). Биографии людей. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.