Հաղորդագրություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հաղորդագրություն, մեր առօրյա կյանքում հաղորդակցությունն ընդունում է տարբեր ձևեր և պատահում է տարբեր միջավայրերում։ Մենք հաղորդակցման տարբեր ձևեր ենք ընտրում, կախված նրանից թե մենք զրուցում ենք մեկի հետ ինտերնետի միջոցով կամ գնացել ենք հարցազրույցի։ Յուրաքանչյուր դեպքի համար գոյություն ունեն հաղորդակցման համապատասխան ձևեր, որը սպասելի է զրուցակցի կողմից։ Առաջին համացանցային նամակը (Էլ-փոստը) գրվել է 1993 թ.։
Նորմերի, կարգերի հաստատում
խմբագրելՆախքան որևէ մեկի հետ հաղորդակցվել սկսելը, մենք պայմանավորվում ենք օգտագործել որոշակի նորմեր և կանոններ հաղորդակցման համար։ Այս կանոնները կամ այլ կերպ ասած՝ արձանագրությունները, պետք է պահպանվեն, որպեսզի հաղորդվող ինֆորմացիան առանց վնասվելու հաղորդվի և հասկանալի լինի։ Մարդկանց միջև հաղորդակցթության ապահովման համար անհրաժեշտ արձանագրությունները (կանոնների հավաքածու) բերված են հետևյալ ցուցակում՝
- հայտնի են ուղարկող և ստացող կողմերը
- համաձայնություն հաղորդակցության այս կամ այն մեթոդի շուրջ (երես առ երես, հեռախոս, նամակագրություն)
- ընդհանուր լեզու և հիմնական կանոններ (նորմեր)
- ինֆորմացիան հասցեատիրոջն առաքման ժամանակամիջոցը և արագությունը
- հաստատումների անհրաժեշտություն
Հաղորդակցման կանոնները կարող են տարբերվել կախված հաղորդվող ինֆորմացիայի կարևորությունից և վերջինիցս է կախված ինֆորմացիայի հաղորդման հաստատումների անհրաժեշտությունը։ Նվազ կարևորություն ունեցող հաղորդագրությունների դեպքում ստացման հաստատումների անհրաժեշտություն կարող է չառաջանալ։ Ընդ որում հաստատումները ուղարկվում են ստացող կողմից և ոչ թե ուղարկող։ Այն տեխնոլոգիաները, որոնք օգտագործվում են ցանցային հաղորդակցության մեջ օգտագործում են վերը նշված հիմունքները։ Հաղորդակցման համար անհրաժեշտ 3 տարրերն են՝
- հաղորդակցման մեթոդը
- հաղորդակցման լեզուն
- հաստատումներ ստացողի կողմից
Հաղորգակցության Որակը
խմբագրելԱնհատների միջև հաղորդակցությունը համարվում է հաջողված, եթե ստացողն ընկալում է ուղարկողի կամ հաղորդողի հաղորդած ինֆորմացիան այն իմաստով, որն ի նկատի ուներ ուղարկող կողմը։ Ցանցերի դեպքում ևս օգտագործվում է նշված գործոնը։ Սակայն, ինֆորմացիան ցանցով հաղորդվելիս հանդիպում է տարբեր արգելքների, որոնց հետևանքով ստացող կողմը կարող է չստանալ կամ էլ սխալ ընկալել ստացված ինֆորմացիան։ Նման արգելքները լինում են ներքին և արտաքին։
Արտաքին հղումներ
խմբագրել- E-mail հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- IANA's list of standard header fields
- The History of Email is Dave Crocker's attempt at capturing the sequence of 'significant' occurrences in the evolution of email; a collaborative effort that also cites this page.
- The History of Electronic Mail is a personal memoir by the implementer of an early email system
- The Official MCI Mail Blog! a blog about MCI Mail, one of the early commercial electronic mail services