Հաճելի տղաները միայնակ են քնում
Հաճելի տղաները միայնակ են քնում (անգլ.՝ Nice Guys Sleep Alone), 1999 թվականի ֆիլմ, ռոմանտիկ կատակերգություն, որի ռեժիսորն է Ստյու Փոլարդը։ Ֆիլմը հիմնված է Բրյուս Ֆայրսթինի 1986 թվականին գրված «Հաճելի տղաները միայնակ են քնում. ժամադրություն դժվարին ութսունականներին» գրքի[2] հիման վրա։
Հաճելի տղաները միայնակ են քնում անգլ.՝ Nice Guys Sleep Alone | |
---|---|
Երկիր | ԱՄՆ[1] |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն |
Թվական | 1999 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Stu Pollard? |
Սցենարի հեղինակ | Stu Pollard? և Բրյուս Ֆայրսթին |
Դերակատարներ | Շոն Օ'Բրայան, Sybil Temtchine?, Վանեսա Մարսիլ, Michael Greene?, Brenda James? և Ուիլյամ Սանդերսոն |
Օպերատոր | Nathan Hope? |
Տևողություն | 92 րոպե |
Զվարճալի, բայց թեթև և կանխատեսելի հայացք այն մասին, թե ինչպես աղջիկները հաճախ նախընտրում են բիրտ տղաներին, քան նրանց, ովքեր բարեհամբույր են և իրենց ծաղիկներ են նվիրում։
Բովանդակություն
խմբագրելԻրադարձությունները տեղի են ունենում Լուիսվիլում։ Դպրոցի միայնակ ուսուցիչ 31-ամյա Քարթերն իր միայնակության համար մեղադրում է իր չափազանց հաճելի լինելը և փորձում է հասնել իր երազանքների աղջկան՝ խաղալով վատ տղայի դեր։
Քարթերը ցինիկ է դարձել աղջիկների հետ մի շարք անհաջող ժամադրություններից հետո։ Նա միշտ փորձում է բարի լինել կանանց հանդեպ, բայց նրանք հիմնականում գերադասում են «մնալ ընկերներ» և նախընտրում են անկողին մտել «վատ» տղաների հետ։
Եվ ահա գեղեցկուհի Մեգին տեղափոխվում է քաղաք։ Հուսահատությունից ցինիկ դարձած Քարթերը որոշում է նրան սիրահետել կոպտությամբ, ձևանալով անտարբեր։ Սակայն, ի հեճուկս ճակատագրի, Մեգին երազում է վերջապես հանդիպել մի վարդ նվիրող տղայի, ով բարեհաճ կլինի իր հանդեպ[3]։
Դերերում
խմբագրել- Շոն Օ'Բրայանը Քարթերի դերում
- Սիբիլ Թեմչենը Մեգգիի դերում
- Վանեսա Մարսիլը Էրինի դերում
- Մայքլ Գրինը Սլիք Ուիլի դերում
- Բրենդա Ջեյմսը Քեյթի դերում
- Ուիլյամ Սանդերսոնը Ռուֆուսի դերում
- Սյուզաննա Քրեյջը Նենսիի դերում
- Բլեյք Սթյուրին Փեթի դերում
- Դերեկ Մակգրաթը Էդդիի դերում։
Ցուցադրություն
խմբագրելՖիլմի փառատոնային դեբյուտը տեղի է ունեցել Գյոթեբորգի կինոփառատոնում անշլագով[4]։ Միացյալ Նահանգներում «Nice Guys Sleep Alone»-ը ցուցադրվել է բազմաթիվ կինոփառատոներում և Միջին Արևմուտքի քաղաքներում։
Ըստ The New Republic ամերիկյան ամսագրի 2012 թվականի հոդվածի, ֆիլմը դարձել է Netflix-ի առաջին բացառիկը, երբ ֆիլմի կինոռեժիսոր Ստյու Փոլարդը ընկերությանը վաճառել է DVD-ի 500 չվաճառված օրինակները[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Feirstein, Bruce (1986 թ․ հունվարի 1). Nice Guys Sleep Alone - Dating In The Difficult Eighties (English) (First Edition ed.). Dell. ISBN 978-0-00-637229-5.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Nice Guys Sleep Alone».
- ↑ Rehlin, Gunnar (1999 թ․ մարտի 22). «Nice Guys Sleep Alone». Variety.
- ↑ Wu, Tim. "Netflix's War on Mass Culture," The New Republic. December 4, 2013.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Հաճելի տղաները միայնակ են քնում»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Nice Guys Sleep Alone». Rotten Tomatoes (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին.
{{cite web}}
: Text "Rotten Tomatoes" ignored (օգնություն) - «Nice Guys Sleep Alone (1999)» (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին. Letterboxd կայքում
- Nice Guys Sleep Alone. TheMovieDB կայքում