Համակցված կինոնկարահանում

Համակցված կինոնկարահանում, կինոնկարահանման մեթոդներ, եղանակներ, ձևեր, որոնք հնարավորություն են տալիս մի պատկերում միավորել տարբեր տեղերում և ժամանակներում, ինչպես նաև տարբեր մպսշտաբային հարաբերությամբ և տարածական դիրքով նկարահանված օբյեկտներ։ Համակցված կինոնկարահանմամբ ստացված պատկերը փաստագրական չէ, քանի որ այն կարող է նկարահանվել մասերով, պատկերի բնական կամ դեկորացիոն մասը կարող է լրացվել նկարով կամ մակետով, բնանկարը՝ փոփոխվել տոնայնությամբ և կոլորիտով։ Համակցված կինոնկարահանումը հնարավորություն է տալիս նվազագույն ծախսերով էկրանի վրա ցույց տալ հսկա կառույցներ, ստեղծել պատկերներ, որոնք հնարավոր չէ նկարահանել սովորական եղանակներով։ Համակցված կինոնկարահանման հիմքում ընկած են բազմակի լուսակայման և դիմակների ու հակադիմակների միջոցով պատկերների մասերով նկարահանման, օբյեկտների հեռանկարային, պատկերների պրոյեկցիոն համատեղման մեթոդները։ Հիմնական մեթոդներից բացի կան նաև Համակցված կինոնկարահանման ապարատային ձևեր, որոնց միջոցով կինոօպերատորները էկրանի վրա փոխում են շարժման ուղղությունը, ստանում տարբեր փոխակերպումներ, արտասովոր էֆեկտներ կամ խաղ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համակցված կինոնկարահանում» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 91