Համերգ
Համերգ, կենդանի երաժշտական կատարում հանդիսատեսի առջև[1]։ Կատարումը կարող է իրականացվել մեկ երաժշտի կողմից, կամ երաժշտական խմբի, օրինակ՝ նվագախմբի, երգչախմբի կամ խմբի կողմից։
Ենթակատեգորիա | musical performance, music event, public event | |
---|---|---|
Ով է կիրառում | concert singer, concert artist |
Համերգները կարող են անցկացվել տարբեր վայրերում՝ մասնավոր տներից և փոքր ակումբներից մինչև համերգասրահներ, ամֆիթատրոններ, այգիներ, մեծ համալիր շինություններ, ինչպիսիք են մարզահամերգային դահլիճներն ու ստադիոնները։ Ամենամեծ փակ համերգները երբեմն կոչվում են մարզահամերգային (arena) համերգներ կամ ամֆիթատրոնային համերգներ։ Համերգի ոչ պաշտոնական անվանումներն են շոու և գիգ։
Անկախ վայրից` երաժիշտները սովորաբար ելույթ են ունենում բեմի վրա (եթե չկա իրական բեմ, ապա հատկացված տարածքում)։ Համերգները հաճախ պահանջում են տեխնիկական աջակցություն՝ պրոֆեսիոնալ ձայնային սարքավորումներով։ Ձայնագրված երաժշտության ի հայտ գալուց առաջ համերգները հանդիսանում էին երաժիշտներին լսելու հիմնական հնարավորությունը։
Մեծ համերգների կամ համերգային շրջագայությունների կազմակերպման բարդությունը (երաժիշտների, վայրի, սարքավորումների ու հանդիսատեսի՝ տոմսերի վաճառքի հարցեր) կարգավորվում է պրոֆեսիոնալ շրջագայությունների կազմակերպիչների կողմից։
Պատմություն
խմբագրելԹեև առաջին համերգները պաշտոնապես հայտնվեցին միայն 17-րդ դարի վերջում, դրանց նման հավաքներ եղել են ամբողջ 17-րդ դարի ընթացքում եվրոպական մի շարք համալսարաններում, ինչպիսիք են Օքսֆորդն ու Քեմբրիջը։ Սակայն պաշտոնապես առաջին հանրային համերգները, որոնց համար պահանջվում էր մուտքավճար, կազմակերպվել են անգլիացի ջութակահար Ջոն Բանիստերի կողմից[2]։
Հաջորդ դարերի ընթացքում համերգները սկսեցին ավելի մեծ լսարան ունենալ, և դասական սիմֆոնիաները մեծ ժողովրդականություն վայելեցին։ Վերջապես, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այս միջոցառումները վերափոխվեցին ժամանակակից համերգների, որոնք անցկացվում են այսօր։
Երկրորդ աշխարհամարտից հետո անցկացված առաջին հայտնի համերգներից մեկը եղել է Moondog Coronation Ball-ը[3]։
17-րդ դար
խմբագրելՀամերգների առաջին հայտնի դեպքը, երբ մուտքավճար էր պահանջվում, տեղի է ունեցել 1672 թվականին Լոնդոնի Ուայթֆրայերս (Whitefriars) թաղամասում՝ ջութակահար Ջոն Բանիստերի տանը։
6 տարի անց, 1678 թվականին, Թոմաս Բրիտոն անունով մի մարդ սկսեց կազմակերպել շաբաթական համերգներ Կլերկենվելում։ Սակայն այս համերգները տարբերվում էին։ Նախկինում մարդիկ մուտքավճար էին տալիս՝ մուտք գործելու համար, բայց Բրիտոնի համերգների համար հանդիսատեսը գնում էր տարեկան բաժանորդագրություն։ Տարեկան 10 շիլլինգով նրանք կարող էին այցելել այնքան համերգ, որքան կցանկանային։
Բացի որոշակի վայրերում համերգներ անցկացնելուց, համերգները երբեմն նաև հասնում էին մարդկանց տներ։ 17-րդ դարի Ֆրանսիայում համերգները կատարվում էին բարձր խավի ներկայացուցիչների տներում՝ միայն ազնվականության համար։ Անն Դանիքան Ֆիլիդորի կազմակերպած առաջին հանրային համերգները Ֆրանսիայում (և հնարավոր է՝ աշխարհում) եղել են Concerts Spirituels-ը։
Այս համերգները կազմակերպվում էին կրոնական տոներին, երբ Օպերան փակ էր, և հետագայում դրանք դարձան համերգային ընկերությունների մոդել ամբողջ աշխարհում։
18-րդ դար
խմբագրել18-րդ դարի վերջում Հայդնի և Մոցարտի ստեղծագործությունները բերվեցին և կատարվեցին անգլիական համերգների ընթացքում։ Հայդնի այդպիսի հայտնի գործերից էր նրա 12 սիմֆոնիաներից կազմված շարքը, որը հայտնի է որպես «Լոնդոնյան սիմֆոնիաներ»։
Այդ ժամանակաշրջանի Անգլիայի նրբագեղությունն արտացոլող համերգներ անցկացվում էին Վոքսհոլի (Vauxhall), Ռանելաղի (Ranelagh) և Մերլիբոնի (Marylebone) այգիներում։
Այս համերգների երաժշտական ծրագրում ընդգրկված էին ինչպես երիտասարդ Մոցարտի ստեղծագործությունները, այնպես էլ այն ժամանակի հայտնի երգերը։
Տեսակներ
խմբագրելՀամերգի բնույթը տարբերվում է՝ կախված երաժշտական ժանրից, անհատ կատարողներից և վայրից: Փոքր ջազային խմբի կամ փոքր բլյուգրաս խմբի համերգները կարող են ունենալ նույն ծրագրային հերթականությունը, տրամադրությունը և ուժգնությունը՝ սակայն երաժշտության և հագուստի տարբերությամբ: Նմանապես, կոնկրետ երաժիշտը, խումբը կամ երաժշտության ժանրը, որոնք ունեն նմանատիպ հագուստ, մազահարդարանք և վարքագիծ, կարող են գրավել համերգի այցելուներին: Օրինակ, 1960-ականներին համերգի այցելուները հաճախ ունենում էին երկար մազեր, սանդալներ և էժանագին հագուստներ՝ բնական թելերից պատրաստված:
Մենահամերգ
խմբագրելՄենահամերգը սոլո կոնցերտ է, այն է՝ համերգ մի սոլիստի կամ փոքր խմբի մասնակցությամբ, որն ունի ծրագիր: Ավելին, համերգը կարող է ունենալ բազմաթիվ մասնակիցներ, ինչպես օրինակ՝ պարային շոու[4]:
Դասական
խմբագրելԴասական համերգները ներկայացնում են դասական երաժշտության երկու տարբեր ոճեր՝ նվագախմբային և երգչախմբային։ Դրանք կատարվում են տարբեր խմբերի կողմից համերգասրահներում կամ կատարողական արվեստի այլ վայրերում։ Նվագախմբի համար կատարողների քանակի և օգտագործվող գործիքների հիման վրա, համերգները ներառում են պալատական երաժշտություն, պալատական նվագախումբ կամ սիմֆոնիկ նվագախումբ։ Պալատական նվագախումբը փոքր չափի նվագախումբ է, որը բաղկացած է 10-40 անդամից, հիմնականում լարային գործիքներով, և հավանաբար ղեկավարվում է դիրիժորի կողմից։ Սիմֆոնիկ նվագախումբը, մյուս կողմից, մեծ չափի նվագախումբ է, որն ունի մինչ ութսուն կամ ավելի անդամ, ղեկավարում է դիրիժորը և ներառում է լարային, փայտյա, պղնձե և հարվածային գործիքներ[5]։ Երգչախմբային ոճի գործերի համար համերգները ներառում են օպերա և մյուզիքլ։ Մեկը մյուսից տարբերվում են երգիչների բազմազանությամբ, որոնք կազմակերպվում են դիրիժորի կամ ռեժիսորի կողմից[6]։
Ռոք
Ռոք համերգները այն համերգներն են, որտեղ ռոք երաժիշտները հանդես են գալիս հանդիսատեսի առաջ, որոնց թիվը կարող է տատանվել փոքրիկ միջոցառումներից մինչև հսկայական ստադիոնային համերգներ։ Ժամանակակից ռոք համերգների սովորական առանձնահատկություն են հանդիսատեսի ակտիվ շարժումները՝ համերգի ընթացքում։ Ռոք համերգները հաճախ անցկացվում են շատ բարձր ձայնի մակարդակով՝ լսողության կորուստի շեմին մոտ։
Անցկացման վայրեր
խմբագրելՀամերգային վայրերի շատ տարբերակներ կան, որոնք կարող են տարբերվել չափսերով, գտնվելու վայրով և այդ կոնկրետ վայրում ընդունված երաժշտական ժանրով։ Համերգասրահը վայր է, որտեղ հիմնականում ընդունված է դասական երաժշտությունը, ինչպես օրինակ՝ սիմֆոնիան, և դրանք հաճախ հանդիսանում են ավելի մեծ կատարողական արվեստի կենտրոնների մաս։ Համերգասրահներից ամենահայտնիներից է Ռոյալ Ալբերտ Հոլը, որը գտնվում է Միացյալ Թագավորությունում։ Այս վայրում ընդունված են երաժշտության բազմաթիվ ժանրեր՝ դասական համերգներից մինչև փոփ համերգներ։ Ամֆիթատրոնը բաց, շրջանաձև կամ ավելի շուտ օվալաձև վայր է՝ բեմի շուրջ տեղավորված նստատեղերի շարքերով։ Ամֆիթատրոնները, ինչպես օրինակ՝ հայտնի Ռեդ Ռոքս Ամֆիթատրոնը, որը գտնվում է Կոլորադոյում, հիմնականում հյուրընկալում են ռոք և փոփ համերգներ[7]։ Սակայն ռոք և փոփ համերգները հիմնականում անցկացվում են սպորտային ստադիոններում և արենաներում, ինչպես օրինակ՝ Մեդիսոն Սքուեր Գարդեն, քանի որ այս ստադիոնները սովորաբար ունեն ավելի մեծ տարողություն։
Անցկացման ձևաչափեր
խմբագրելՓառատոներ
խմբագրելՀամերգները, որոնք ներառում են ավելի շատ արվեստագետների, հատկապես երբ դրանք տևում են մի քանի օր, կոչվում են փառատոներ։ Շատ տարբերություն կա համերգների և փառատոների միջև, քանի որ վերջիններս հաճախ ընդգրկում են տարբեր երաժշտական ժանրեր և արվեստի տեսակներ, մինչդեռ սովորաբար համերգները համարվում են մի կոնկրետ ժանրի կամ մեկ արվեստագետի աշխատանքներ։ Փառատոների չափի պատճառով դրանք գրեթե միշտ անցկացվում են բացօթյա տարածքներում։
Շրջագայություններ
խմբագրելՀամերգային շրջագայությունը արվեստագետի կամ արվեստագետների խմբի մի շարք համերգներ են, որոնք անցկացվում են տարբեր քաղաքներում, երկրներում կամ վայրերում։ Հաճախ համերգային շրջագայությունները ունեն հատուկ անուններ, որպեսզի տարբերեն նույն արվեստագետի տարբեր շրջագայությունները և կապեն կոնկրետ շրջագայությունը տվյալ ալբոմի հետ։ Նման շրջագայությունները կարող են դառնալ մեծամասշտաբ ձեռնարկներ, որոնք տևում են մի քանի ամիս կամ նույնիսկ տարիներ, ունեն հարյուր հազարավոր կամ միլիոնավոր հանդիսատեսներ և բերում են միլիոնավոր դոլարներ տոմսերի վաճառքից։
Ներկայացուցչություն
խմբագրելՀամերգային ներկայացուցչությունը[8] կամ երաժշտական ներկայացուցչությունը[9] կենդանի երաժշտական համերգների շարք է, որոնք նման են համերգային շրջագայության, բայց կատարվում են միայն մեկ վայրում։ Այսպիսի համերգների քանակը, որպես կանոն, փոքր է՝ համեմատած շրջագայության հետ։ Հաճախ դրանց համար որպես վայր օգտագործվում են թատրոնները։ Դրանք սովորաբար կապվում են Լաս Վեգաս քաղաքի հետ։ Խմբերը և անհատ կատարողները կարող են ընտրել նման ներկայացուցչությունը անցկացնել, քանի որ դա ավելի հեշտ է, քան շրջագայությունը։ Համերգային ռեզիդենտությունների օրինակներ են Britney: Piece of Me և Play, որոնք ներկայացրել են Բրիթնի Սփիրսն ու Քեթի Փերրին, համապատասխանաբար։
Եկամուտ
խմբագրելՀամերգների համար մուտքի տոմսերի վաճառքը սովորական է, սակայն որոշ համերգների մուտքը անվճար է: Նախքան 20-րդ դարի սկզբը համերգները եղել են երաժիշտների հիմնական եկամտի աղբյուրը: Տոմսերի վաճառքից ստացված եկամուտը սովորաբար բաժանվում է կատարող արվեստագետներին, կազմակերպիչներին և միջնորդներին: Բենեֆիտային համերգների դեպքում շահույթի մի մասը հաճախ տրամադրվում է բարեգործական կազմակերպություններին:
Ավելին, եկամուտը հաճախ ստացվում է նաև համերգների ժամանակ գովազդային վաճառքից, օրինակ՝ տեղական հովանավորություններից սկսած մինչ կորպորատիվ հովանավորություններ, ինչպիսիք են 2009-ի "Vans' Warped Tour Presented by AT&T"ը: Երկու ընկերություններ՝ Vans-ը և AT&T-ն, վճարել են մեծ գումարներ իրենց ընկերությունների անունները բոլոր մարքեթինգային նյութերում ներգրավելու համար ։
Համերգների ընթացքում նաև վաճառվում են սնունդ և խմիչք[10]։
Աշխարհի կենդանի երաժշտության արդյունաբերության եկամուտը 2023 թվականին կազմել է 28.6 միլիարդ ամերիկյան դոլար[11]: Թեյլոր Սվիֆթը 2023-ին իր "The Eras Tour"-ով սահմանել է ռեկորդ՝ ապահովելով 1.04 միլիարդ դոլար եկամուտ, որի միջին արժեքը կազմում է 17.3 միլիոն դոլար յուրաքանչյուր ցուցադրության համար[12][13]:
Հաճախում
խմբագրել«Լրիվ դահլիճ» տերմինը օգտագործվում է, երբ հանդիսատեսը զբաղեցնում է բոլոր նստատեղեր մեկ վայրում: Այս տերմինը կիրառվում է նաև թատերական ներկայացումների և կինոթատրոնների դեպքում[14][15]:
2017 թվականի դրությամբ իտալացի երգիչ Վասկո Ռոսին պահում է տոմսերով համերգի ամենամեծ մասնակցության ռեկորդը՝ 220,000 տոմս վաճառվել է նրա շոուի համար Էնցո Ֆերարի պարկում, Մոդենա, Իտալիա, 2017 թվականի հուլիսի 1-ին[16][17]: Այս ռեկորդը նախորդում էր Պոլ ՄաքՔարթնիի 1990 թվականի համերգը, որին մասնակցել է 185,000 վճարող հանդիսատես Մարականա մարզադաշտում, Ռիո դե Ժանեյրո[18]: Ռոդ Սթյուարտը նաև պահում է ազատ համերգի ամենամեծ մասնակցության ռեկորդը՝ մոտ 3.5 միլիոն հանդիսատես նրա` 1994 թվականի Նոր տարվա գիշերը տեղի ունեցած համերգում Կոպակաբանա լողափում, Ռիո դե Ժանեյրո[19]:
Կոնցերտների հոգեբանություն
խմբագրելԲազում երաժիշտներ, ովքեր ելույթ են ունենում համերգային մեծ վայրերում կամ զանգվածային հանդիսատեսի առաջ, հաճախ ապրում են բեմական վախ կամ կատարողական անհանգստություն։ Բարձր մակարդակով կատարողականը երկար ժամանակով պահպանելու հոգեբանական սթրեսը կարող է կապված լինել դեպրեսիայի և թմրամիջոցների օգտագործման հետ։
Որոշ համերգային միջավայրերում, օրինակ՝ դասական երաժշտության համերգներում, հանդիսատեսը պասիվ է մասնակցում։ Այլ համերգային միջավայրերում, հատկապես ժողովրդական կամ ռոք համերգներում, կատարողները խրախուսում են և ակտիվ մասնակցություն են պահանջում հանդիսատեսից։ Ձայնի միջավայրի ինտենսիվությունը և զանգվածային հանդիսատեսի աղմուկը կարող են մի տեսակ տրանսային հոգեբանական վիճակ առաջացնել որոշ հանդիսատեսների մոտ, և երաժշտությունից դուրս դա կարող է հասցնել գիտակցության կորստի։ Վոկալիստները և մյուս երաժիշտները (եթե դրանց գործիքը թույլ է տալիս) հաճախ պարում կամ քայլում են բեմում կատարելու ժամանակ, իսկ հանդիսատեսը կարող է պարել (տեղի սահմաններում), սա նույնպես կարելի է համարել ամբոխային հոգեբանության դրսևորում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Bennett, Michael Y. (14 July 2017). Analytic Philosophy and the World of the Play. London: Routledge. էջ 88. ISBN 978-1138239920.
- ↑ «John Banister | English musician». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2019-03-27-ին.
- ↑ «Concert | music». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2019-03-20-ին.
- ↑ «How Franz Liszt Became The World's First Rock Star». NPR.org. October 22, 2011. Վերցված է 17 January 2014-ին.
- ↑ Gaur, Aakanksha (2015-04-28). «Orchestra». Interlude.hk (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019-03-21-ին.
- ↑ «Kinds of Concerts: How To Enjoy A Live Concert». naxos.com. Վերցված է 2019-03-20-ին.
- ↑ «Top 10 Music Venues in the United States». Atlanta Institute of Music and Media. Վերցված է 2019-03-20-ին.
- ↑ McIntyre, Hugh. «Forget Vegas, New York City Has Become The New Go-To City For Concert Residencies». forbes.com. Վերցված է 4 December 2017-ին.
- ↑ «Las Vegas Residencies: Here's Your Guide to Summer 2017». ew.com. Վերցված է 4 December 2017-ին.
- ↑ Ditommaso, Anna (7 November 2018). «Tips for Selling More Band Merchandise». AudioTheme.com. Վերցված է 6 November 2019-ին.
- ↑ «IFPI Global Music Report: Global Recorded Music Revenues Grew 10.2% In 2023». www.ifpi.org. 21 March 2024. Վերցված է 20 April 2024-ին.
- ↑ Atwal, Sanj (12 December 2023). «Taylor Swift's Eras Tour breaks record as highest-grossing music tour ever». www.guinnessworldrecords.com. Վերցված է 20 April 2024-ին.
- ↑ Tapp, Tom (8 December 2023). «Taylor Swift's 'The Eras Tour' Grosses Over $1 Billion In 2023, The Biggest Haul For Any Act Ever». Deadline Hollywood. Վերցված է 20 April 2024-ին.
- ↑ Tomlinson, Roger; Roberts, Tim; Allpress, Vicki (2006). Full House: Turning Data into Audiences (PDF). CreativeNZ. ISBN 0-478-18554-5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 1 November 2012-ին. «A revised and updated edition of Boxing Clever written by Roger Tomlinson and originally published by Arts Council England in 1993.»
- ↑ «full house». Cambridge English Dictionary. Վերցված է 22 March 2022-ին.
- ↑ «Vasco Rossi, Modena Park da record mondiale: 220.000 paganti». vh1.it. 24 May 2017. Վերցված է 4 December 2017-ին.
- ↑ Gottfried, Gideon (29 June 2017). «Rossi Sets Record In Italy». Pollstar. Վերցված է 9 December 2017-ին.
- ↑ «Arts and Media/Music Feats & Facts/Solo Rock Show Crowd». 25 May 2006. Արխիվացված է օրիգինալից 25 May 2006-ին. Վերցված է 9 December 2017-ին.
- ↑ «Arts and Media/Music Feats & Facts/Huge Free Gig». 25 May 2006. Արխիվացված է օրիգինալից 25 May 2006-ին. Վերցված է 14 December 2017-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համերգ» հոդվածին։ |