Համլետ Հայրապետյան (պետական գործիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համլետ Հայրապետյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համլետ Հայրապետի Հայրապետյան (հունվարի 20, 1957, Կամարիս, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ։
Համլետ Հայրապետյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Կամարիս, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Կրթություն
խմբագրել- 1963-1973 թթ. – սովորել և ավարտել է Կամարիսի միջնակարգ դպրոցը։
- 1973-1980 թթ. - սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեխանիկա-մեքենաշինության ֆակուլտետը։
- 1975-1977 թթ. - սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետը՝ քաղաքական և հասարակական աշխատողի մասնագիտացմամբ։
- 1991-1993 թթ. - սովորել և ավարտել է Երևանի բիզնես դպրոցը բրոքեր և մենեջերի մասնագիտացմամբ։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1982-1985 թթ. - աշխատել է «Հայտրանսշին» տրեստի թիվ 99 ավտոբազայում՝ որպես գլխավոր ինժեներ։
- 1985 թ. - աշխատել է Լուսակերտի փականքային իրերի գործարանում՝ որպես գլխավոր մեխանիկ։
- 1985-1988 թթ. - եղել է Աբովյանի շինանյութերի և շինարարական առարկաների կոմբինատի ավտոպարկի պետ։
- 1991-1997 թթ. – Աբովյանի պտուղ-բանջարեղենի մթերման և մանրամեծածախ առևտրի միավորման գրասենյակի տնօրեն։
- 1992-1996 թթ. - եղել է Աբովյանի քաղաքային խորհրդի և շրջանային խորհրդի պատգամավոր։
- 1996 թ. լրացուցիչ ընտրություններով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր։ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
- 1998-1999 թթ. – ՀՀ Հարկային պետական տեսչության 4-րդ վարչության Կոտայքի տարածքային բաժնի պետ։
- 1999-2000 թթ. - ՀՀ Պետական եկամուտների նախարարության Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ։
- 2000 թ. – Պետական եկամուտների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետ։
- 2000-2001 թթ. - «Երևան քաղաքի տրանսպորտի վարչության կենտրոնական դիսպետչերական» ՊՓԲԸ գործադիր տնօրեն։
- 2006-2008 թթ. - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Գեղամա» մասնաճյուղի ընդհանուր հարցերով առաջին փոխտնօրենի տեղակալ։
- 2015 թ. հուլիսի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ[1]։
Պարգևներ
խմբագրել- Մարտական ծառայության մեդալ (2009)[2]։
- ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ (2008)։
- ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2006)։
- ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ (2012)։
- Մարտական ծառայության մեդալ (ԼՂՀ) (2006)։
- ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ (2015)։
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պատվոգիր (2015)։
Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՀԱՄԼԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին