Համլետ Վլադիմիրի Մխիթարյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համլետ Մխիթարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համլետ Վլադիմիրի Մխիթարյան (նոյեմբերի 24, 1973[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նախկին ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում որպես կիսապաշտպան։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Համլետ Վլադիմիրի Մխիթարյան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Հայաստան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 24, 1973[1][2] (51 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 175 սմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Պարսեհ Թեհրան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համար | գլխավոր մարզիչ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրել2005 թվականին Համլետ Մխիթարյանը կարող էր պայմանագիր կնքել շոտլանդական «Հարթս» ակումբի հետ, սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել։ 2006 թվականի հոկտեմբերին նա պայմանագիր է կնքել Թեհրանի ՊԱՍ ակումբի հետ, որը հանդես էր գալիս Իրանի առաջնության բարձրագույն լիգայում։ Առաջնության ավարտից հետո Մխիթարյանը տեղափոխվել է մայրաքաղաքային «Ռահ Ահան» ակումբ։ Երկու մրցաշրջան հետո նա ընդունել է Երևանի «Բանանցի» առաջարկն ու վերադարձել հայրենիք։ Սակայան չավարտելով մրցաշրջանը՝ նա կրկին մեկնել է Իրան՝ միանալով Գիլանի «Դամաշ» ակումբին։ Դրանից հետո նա մեկ մրցաշրջան հանդես է եկել «Պարսեհ Թեհրան» ակումբում, ապա տեղափոխվել «Գահար Զագրոս»։
Կարիերան հավաքականում
խմբագրել1992 թվականին Համլետ Մխիթարյանն ԱՊՀ հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը։
1994-2008 թվականներին հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում, որի կազմում իր նորամուտը կատարել է 1994 թվականի մայիսի 15-ին՝ մասնակցելով Միացյալ Նահանգների հավաքականի դեմ խաղին[3]։
Ձեռքբերումներ
խմբագրել- Հայաստանի չեմպիոն – 1993
- Հայաստանի գավաթակիր – 1993, 1994, 1995
- Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2001
- Հայաստանի չեմպիոն – 1995/96, 1996/97
- Հայաստանի գավաթակիր – 1995/96
- Հայաստանի սուպերգավաթակիր – 1997
- Հայաստանի սուպերգավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 1996
- Բելառուսի գավաթակիր – 2005
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Профиль игрока» (ռուսերեն). Armfootball.tripod.com. 29.9.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 29.9.2010-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Համլետ Մխիթարյանի էջը ՀՖՖ-ի պաշտոնական կայքում (հայ.), (անգլ.), (ռուս.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)