Հայանիստ
Հայանիստ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 27 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Հայանիստ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ | |
Գյուղապետ | Բալաբեկ Սարկիսյան | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
Մակերես | 6,77 կմ² | |
ԲԾՄ | 850 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2117[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Պատմություն
խմբագրելԳյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Դոստլուղ, Կարակշլաղ, Զարազշլազ, Դոստլուգ անվանումները։ Հայանիստ վերանվանվել է 1991 թվականին։ Գյուղը տեղադրված է Հրազդան գետի աջ ափին, Միջին-արաքսյան գոգավորությունում։ Ծովի մակարդակից ունի 850 մ բարձրություն։
Կլիման
խմբագրելԿլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։
Բնակչություն
խմբագրելՏարի | 1831 | 1916 | 1931 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 151 | 1052 | 850 | 1179 | 1843 | 1896 | 2655 | 2144 | 2074 | 2117[1] |
1988-1989 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման արդյունքում ազգային կազմը դառնում է միատարր, տեղի ադրբեջանցիները տեղափոխվում են Ադրբեջանի և Նախիջևանի հանրապետություններ։
Տնտեսություն
խմբագրելԳյուղն ունի առկա 490 տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ, կապի հանգույց, բուժկետ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 374 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 231 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ և ձկնաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Արոտավայրերը զբաղեցնում են 41 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine
- Հայանիստ Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայանիստ» հոդվածին։ |