Հայաստանի Հանրապետության բանակի օր

Հայաստանի զինված ուժերի մասնագիտական տոն

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օր (կամ Հայոց բանակի օր, հակիրճ՝ ՀՀ ԶՈՒ օր), Հայաստանի զինված ուժերի մասնագիտական տոն, որը նշվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 28-ին Հայաստանում[1][2]։

Հայաստանի զինված ուժերի օր

ՀՀ ԶՈՒ զինանշան
Այլ կերպՀայոց բանակի օր
ՏեսակՄասնագիտական տոն
ԱմսաթիվՀունվարի 28
Տոնվում էՀայաստան Հայաստան
ՀաստատվածՀունվարի 6, 2001 թ.
ՏոնումՀունվարի 28

Պատմություն

խմբագրել

Հայաստանի զինված ուժերի տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։ 2002 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Սահմանադրության մեջ լրացում է արվել՝ համաձայն որի հունվարի 28-ը սահմանվում է որպես ոչ աշխատանքային օր[1]։

Հայաստանի բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի նույն այդ օրը ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը[1]։

Տոնակատարության ընթացակարգ

խմբագրել

Տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը և ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմը շնորհավորում են իրենց ենթականերին, իսկ առավել աչքի ընկած աշխատակիցները պարգևատրվում են տարբեր աստիճանի մեդալներով և խորհրդանշական իրերով։

Հունվարի 28-ի երեկոյան տոնի շրջանակներում Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի համար կազմակերպվում է համերգ, որին հասարակությունը շատ մեծ ոգևորությամբ է ընդունում։ 2017 թվականին միջոցառումների շարքը համալրվել է հունվարի 29-ի առավոտյան Մայր Աթոռում և եկեղեցու բոլոր թեմերում պատարագի մատուցումը՝ կապված զինված ուժերի հետ[3]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է
  2. Հունվարի 28-ը Հայոց բանակի օր. «Հայզինվոր.ամ»
  3. «Վիգեն Սարգսյանը ներկայացրեց հունվարի 28-ի միջոցառումները. «Երկիր մեդիա»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.