Հայաստանի նախագահական ընտրություններ (2022)

Հայաստանի նախագահական արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել 2022 թվականի մարտի 3-ին` այն բանից հետո, երբ Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը 2022 թվականի հունվարի 23-ին հրաժարական տվեց։

Հայաստանի նախագահական ընտրություններ (2022)
Հայաստան
2022 թվականի մարտի 3
Թեկնածու Վահագն Խաչատուրյան
Կուսակցություն Անկուսակցական
Ձայներ 71

Տեսակ նախագահական

Պաշտոն Հայաստանի նախագահ

Հաղթող Վահագն Խաչատուրյան

Նախորդ 2018

Հաջորդ 2029

Ընտրության կարգ

խմբագրել

Համաձայն սահմանադրության 124-րդ հոդվածի՝ նախագահը ընտրվում է յոթ տարի ժամկետով, պետք է լինի անկուսակցական։ Նախագահական ընտրությունները ի սկզբանե նախատեսված էին 2025 թվականի գարնանը[1]։

Հանրապետության Նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝ յոթ տարի ժամկետով։ Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը։ Սա նշանակում է, որ առնվազն 27 պատգամավոր պետք է աջակցեն թեկնածուին, որպեսզի նրան պաշտոնապես առաջադրեն: Հետևաբար, լայն համաձայնության դեպքում թեկնածուն կարող է մասնակցել առանց մրցակիցների, քանի որ Ազգային ժողովում 27-ից պակաս անդամ ունեցող փոքրամասնությունների կուսակցությունները չեն կարող առաջադրել թեկնածու:

Առաջին փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը։ Եթե առաջին փուլում Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները[1]։ Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը։ Եթե երկրորդ փուլում ևս Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները։ Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։ Եթե երրորդ փուլում էլ Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն

Հանրապետության Նախագահի թեկնածուներին առաջադրվող պահանջները

խմբագրել

Սահմանադրության փոփոխությունների համաձայն, Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք։

Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ[2]։

Թեկնածուներ

խմբագրել

Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը (71 մանդատ) և հիմնական ընդդիմադիր Հայաստան դաշինքը (29 մանդատ) բավարարել են 27 մանդատ ունեցող թեկնածու առաջադրելու պահանջը: Սակայն ընդդիմադիր Պատիվ ունեմ դաշինքը ունի միայն 6 մանդատ և չի կարողացել ինքնուրույն թեկնածու առաջադրել:

Անուն Կուսակցություն Առաջադրողներ Նշումներ Ունեցած պաշտոններ
Վահագն Խաչատուրյան Անկուսակցական Քաղաքացիական պայմանագիր [3] Երևանի քաղաքապետ (1992–1996),
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (2021–2022)

Ընդդիմության բոյկոտ

խմբագրել

Ազգային ժողովի Հայաստան ու Պատիվ ունեմ դաշինքները հայտարարել են, որ որոշել են «չմասնակցել նախագահական ընտրություններին որևէ կերպ»: Ընդդիմադիր դաշինքները համատեղ հայտարարությամբ նշել են. «Հայաստանի Սահմանադրությունը պահանջում է, որ Հանրապետության նախագահը լինի անաչառ, ղեկավարվի ազգային շահերով: Չնայած որ նախագահի ինստիտուտը պետք է հանդես գա որպես հասարակությունը միավորող իսկապես չեզոք ինստիտուտ, գործող իշխանությունը որոշել է առաջադրել և ընտրել նախագահի միայն իշխող ուժի ներկայացուցչին»[4]։

Արդյունքներ

խմբագրել
CandidatePartyFirst roundSecond round
Votes%Votes%
Վահագն ԽաչատուրյանԱնկուսակցական69100.0071100.00
Դեմ00.0000.00
Total69100.0071100.00
Valid votes69100.0071100.00
Invalid/blank votes00.0000.00
Total votes69100.0071100.00
Registered voters/turnout10764.4910766.36
Source: News.am, RadioFreeEurope

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Constitution of Armenia - Library - The President of Armenia». www.president.am (անգլերեն). Վերցված է 2018-01-09-ին.
  2. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն - Գրադարան - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  3. «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2022-02-02-ին.
  4. «Opposition will not nominate candidates for President of Armenia». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-02-06-ին.