Հայաքվե, ՀՀ-ում առաջին քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն-ստորագրահավաքը Հայաստանի քաղաքացիների շրջանում, որը նախաձեռնել են մի խումբ քաղաքացիներ՝ հանրային, մշակույթի գործիչներ, նախկին պաշտոնյաներ ու պատգամավորներ՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով[1]։ Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են լրացում կատարել Քրեական օրենսգրքում և Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ժխտող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանել՝ 10-ից 15 տարվա ազատազրկում։ Հայաքվեի շտաբի համակարգողը հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն էր[2]։

Ստորագրահավաք

խմբագրել

Ստորագրահավաքն իրականացվում էր Հայաստանի խոշոր բնակավայրերի վարչական շենքերում, ինչպես նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում[3]։ Ստորագրահավաքի արդյունքներով հավաքվեց ավելի քան 58,000 ձայն[4], որը 2023 թվականի սեպտեմբերի 29-ին հաստատվեց ԿԸՀ-ի կողմից [5]: Չնայած անհրաժեշտ թվով հավաքված ձայներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնությունը մերժեց նախագիծն օրակարգ ընդունելը[6]։

Նախագիծ

խմբագրել

Նախաձեռնության հեղինակները հիմք են ընդունել ՀՀ Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը[7]։ Ստորագրահավաք-նախաձեռնության համակարգողը «Արար» հիմնադրամի հիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն է։

Եթե ստորագրահավաքին մասնակցի 50 հազար քաղաքացիներ, ապա, ըստ Սահմանադրության, հարցը պետք է մտնի Ազգային ժողովի օրակարգ։ Իսկ եթե խորհրդարանն այն չհաստատի՝ անհրաժեշտ կլինի 300 հազար անձի ստորագրություն՝ նախագիծը հանրաքվեի դնելու համար[8]։

Օրենսդրական նախագիծ

խմբագրել

Նախագիծն առաջարկում է լրացում կատարել Հայաստանի Քրեական Օրենսգրքում՝ ավելացնելով հետևյալ բովանդակությամբ 420.1 և 420.2 հոդվածներով.

«Հոդված 420.1. Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը

1. Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով։

Հոդված 420.2. Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը

1. Հայաստանի Հանրապետության անունից Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը[9]։

Արձագանք

խմբագրել

  Արցախ

  • Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ողջունել են «Համախմբում» շարժման «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը[10]։
  • Նախաձեռնությունը ողջունել է նաև «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը[11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ««Հայաքվե». ստորագրահավաք՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով».
  2. CIVILNET (2023-07-15), Պատերազմի մասին խոսակցությունները կեղծիք են. «ՀայաՔվե»-ի համակարգող, Վերցված է 2024-10-15-ին
  3. ««Հայաքվե»-ի ստորագրահավաքը Երևանում շարունակվում է». news.am. 2023 թ․ հուլիսի 5. Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.
  4. Լազարյան, Տաթեւիկ (2023-08-07). ««Հայաքվե» նախաձեռնությունը հավաքել է օրենքով անհրաժեշտ 50 հազար ստորագրություններից ավելի՝ 58000». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2024-10-11-ին.
  5. «ԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե»-ի ներկայացրած ստորագրությունների վավերականությունը». ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն. 2023-09-29. Վերցված է 2024-10-11-ին.
  6. Արմենիա, Sputnik (20231204T1800+0400). «ԱԺ պետական-իրավական հանձնաժողովը մերժեց «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2024-10-11-ին.
  7. «Ո՞ՐՆ Է «ՀԱՅԱՔՎԵ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ».
  8. ««ՀՐԱՊԱՐԱԿ». ԹԵ՛ 50 ՀԱԶԱՐ, ԹԵ՛ 300 ՀԱԶԱՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԵՒ ԹԵ՛ ՀԱՆՐԱՔՎԵՈՒՄ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՌԵԱԼ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ».
  9. «Նախագծի մասին – ՀԱՅԱՔՎԵ» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-07-05-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.
  10. «Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնության մասին». Hetq.am. 2023 թ․ հուլիսի 4. Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.
  11. ««Հայաքվե»-ն թերևս վերջին շրջանում հանրային համաձայնության ներքո իրականացվող հաջողված քաղաքացիական նախաձեռնություններից է․ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»».

Արտաքին հղումներ

խմբագրել