Հայերն Իսպանիայում
Հայերն Իսպանիայում (իսպ.՝ Los armenios en España), ազգային փոքրամասնություն Իսպանիայի Թագավորությունում։ Տարբեր տվյալներով՝ հայերի թվաքանակը տատանվում է 40,000[1]-50,000[2]-ի միջև։ Ներկայումս հայերը բնակվում են հիմնականում Վալենսիայում, Բարսելոնայում, Մադրիդում, ինչպես նաև Սևիլյա, Ալիկանտե, Առնեդո, Մալագա և այլ քաղաքներում։
Իսպանահայեր armenios españoles | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | ||||||||||||
մինչև 50,000 | ||||||||||||
Բնակեցում | ||||||||||||
| ||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||
հայերեն, ռուսերեն, իսպաներեն | ||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||
Քրիստոնեություն (հայ առաքելական) անկրոն |
Պատմություն
խմբագրելՀայ-իսպանական առնչությունները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից, սակայն գործուն են դարձել միայն միջին դարերում՝ Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանում։ 1385 թվականին Կաստիլիայի թագավորը հրովարտակով Մադրիդը (Վիլյառեալ և Անդուխար քաղաքների հետ) նվիրել է Լևոն Զ Լուսինյան արքային՝ ցկյանս տնօրինելու իրավունքով։
16-17-րդ դարերում հաճախացել են հայ վաճառականների այցելությունները Իսպանիայի առևտրական կենտրոններ։ 2010 թվականի օգոստոսի 25-ին Մադրիդում բացվել է Հայաստանի դեսպանությունը։ Պատվավոր հյուպատոսություններ կան Բարսելոնայում, Վալենսիայում։ Մինչև 2017 թվականը հայերի թվականը հասնում էր 11.000[3][4]-13.000[5]։ Իսպանահայերի գերակշիռ մեծամասնությունը Հայաստանից կամ այլ երկրներից արտագաղթածներն են, որոնց մեջ շատ են օրինական գրանցում չունեցողները[6], այդ իսկ պատճառով առկա է եռակի գերազանցման տարբերություն։
Հոգևոր-մշակութային կյանք
խմբագրելՀայ Կաթողիկե և ավետարանական եկեղեցիներ Իսպանիայում չեն գործում։ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակությունն Իսպանիայում պաշտոնապես առաքելություն է իրականացնում 2009 թվականից, և այստեղ հետագայում ձևավորվում է Իսպանիայի և Պորտուգալիայի հոգևոր հովվությունը։
Կալոնժե քաղաքում` Բարսելոնայի մոտ, սկսել է գործել առաջին հայկական եկեղեցին (սուրբ Գևորգ), որը 30 տարով տրվել է հայ համայնքին[7]։ 2022 թվականին Իսպանիայի Մալագա քաղաքում կառուցվել է հայկական առաջին եկեղեցին՝ սուրբ Աստվածածինը[8]։
Իսպանահայությունը գտնվում է համայնքային կառույցների կազմակերպման փուլում։ Իսպանահայերի համայնքային կազմակերպությունները քիչ չեն, սակայն անդամների թիվը սակավ է։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայ համայնքը Իսպանիայում». spain.mfa.am. Իսպանիայում Հայաստանի դեսպանություն. «Իսպանիայում ներկայումս բնակվում են մոտ 40 հազար հայեր...»
- ↑ «Իսպանիայում հիմնադրվել է առաջին Հայ առաքելական Սուրբ Գեւորգ եկեղեցին». hetq.am. Հետք մեդիա գործարան.
- ↑ «Stock of foreign-born population by country of birth: Armenia». International Migration Database. OECD Statistics. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 6-ին. Alt URL
- ↑ «Stock of foreign population by nationality: Armenia». International Migration Database. OECD Statistics. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 6-ին. Alt URL
- ↑ «Իսպանիայում հայ եկեղեցին պատարագն անցկացնում է կաթոլիկ եկեղեցում. Զմրուխտյան». news.am. 2015 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 17-ին. «Հետեւաբար, երբ խոսում ենք հայկական համայնքի մասին, ապա նկատի ունենք 12–13 հազարի հայերի։»
- ↑ «Իսպանիայի հայ համայնքը». «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. 2022 թ․ հունվարի 7.
- ↑ «Իսպանիայում սկսել է գործել Սբ.Գեւորգի առաջին հայկական եկեղեցին». panarmenian.net. 2009 թ․ օգոստոսի 25.
- ↑ «11 տարվա աշխատանքից հետո Իսպանիայում կառուցվեց առաջին հայկական եկեղեցին․ «Սփյուռքի ձայնը»». armradio.am. 6 Սեպտեմբերի, 2022.