Մոսկվայի հայ համայնքի պատմություն

(Վերահղված է Հայերը Մոսկվայումից)

Մոսկվայի հայ համայնք, բնակչության թվով չորրորդ ազգային խումբն են համարվում ռուսներից, ուկրաինացիներից և թաթարներից հետո[1]։ Մոսկվայում հայերի թիվը կազմում է ավելի քան 1 միլիոն մարդ[2]։

Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր
Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայի (ՄՀԵԱ) պատկերանիշը

Պատմություն

խմբագրել

Վաղ միջնադար

խմբագրել

15-20-րդ դարեր

խմբագրել

Հայերի՝ Մոսկվայում գտնվելու մասին առաջին հիշատակությունները վերաբերվում են 14-րդ դարի երկրորդ կեսին։ 1366 թ.-ի Ռուսական տարեգրությունը հաղորդում է, որ Նիժնի Նովգորոդի առաջին տոնավաճառ են եկել հայ և այլազգի վաճառականներ, որոնք թալանվել էին դեպի Մոսկվա և Նիժնի Նովգոդրոդ տանող ճանապարհին[3]։ Ռուսական տարեգրությունը հաղորդում է, որ 1390 թվականի հունիսի 22-ին Մոսկվայում բռնկված հրդեըհ սկսում է տարածվել հայազգի Աբրահամի տնից։ Նրա տունը գտնվում էր Կրեմլի շուրջ առաջացած առևտրաարհեստավորական թաղամասում՝ պոսադում[4]։ Հիրավի, թեպետ հետագայում ևս շարունակվում էր խոչընդոտների հարուցումը, այնուամենայնիվ միևնույն դավանանքին պատկանելը, քրիստոնյա լինելու հանգամանքը նրանց մերձեցնում էին։ Միջնադարյան Մոսկվայի բնակչության ազգային կազմը բնութագրելիս շատ էական է դառնում քաղաքի առևտրատնտեսական կյանքում մի քանի դար շարունակ նշանակալի դեր կատարած «սուրոժցի հյուրերի» ազգային պատկանելիության հարցի պարզաբանումը։ Այդ խնդրին հիմնավորապես անդրադարձել է ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը, ով ապացուցել է «հյուրերի» հայ լինելու փաստը[5][6]։ Նա ցույց է տվել, որ Կաֆա քաղաքը, բարգավաճելով և բռնելով Սուրոժի տեղը, ինչ-որ ժամանակ սեփականել է նաև նրա անունը։ Մոսկվայում՝ հորջորվող «սուրոժցի հյուր» հասկացողությունը վերաբերվել է նաև Ղրիմի տարբեր բնակավայրերից, բայց առաջին հերթին և գլխավորապես Կաֆայից եկած վաճառականներին։ Նկատի է առել այն հանգամանքը, որ Կաֆայի հայերը կազմում էին բնակչության մեծամասնությունը, որոնք ձեռքում էր կենտրոնացված արևելյան առևտրի գերակշիռ մասը։ Այս և այլ անուղղակի վկայությունների հիման վրա Լ. Խաչիկյանը հանգում է այն հիմնավոր ապրանքների առևտրով հայտնի դարձած «սուրոժցիները» հիմնականում եղել են Ղրիմից, մասամբ նաև այլ վայրերից ժամանած հայ վաճառականները[5][6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «2002 թվականի մարդահամարը ցույց է տվել Մոսկվայի ազգային կազմի փոփոխությունները» (ռուսերեն). «Դեմոսկոպ». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 13-ին.
  2. Ռուսական ԶԼՄ-ներին անհանգստացրել է հայերի թվի աճն այդ երկրում(չաշխատող հղում)
  3. Ոսկանյան, Վ. Կ., Հայերը Մոսկվայում 15-17-րդ դարերում դարերում. Պատմա-բանասիրական հանդես, № 1, Երևան, 1971 — 25-40, էջեր 25-40 — 25-40 էջ։
  4. Իվան Զաբելին, Մոսկվա քաղաքի պատմությունը (История города Москвы), Մոսկվա, 1990 — 97, էջեր 97 — 97 էջ։
  5. 5,0 5,1 Լևոն Խաչիկյան, Հայերը հին Մոսկվայում և Մոսկվա տանող ճանապարհների վրա, 1980։
  6. 6,0 6,1 Լևոն Խաչիկյան, Աշխատություններ, հ. Բ, Երևան, 1999 — 200-220, էջեր 200-220 — 200-220 էջ։ Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «ԽաչիկյանԱշխատություններ» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: